Հաշվետվություն/2023-10
Հոկտեմբեր ամսվա տվյալներ |
2023 թվականի հոկտեմբերին «Վիքիմեդիա Հայաստանը» կրկին միացավ «Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարների մրցույթին, որի նպատակն է պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների լուսանկարները Վիքիպահեստում հավաքելը և ինտերնետային ազատ հանրագիտարան Վիքիպեդիանյում և Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերում օգտագործելը: Հոկտեմբեր ամսին «Վիքին սիրում է հուշարձանները» հայկական մրցույթի 68 մասնակից, որոնցից 22 -ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերից հուշարձանների 8118 լուսանկար։ Մրցույթին նոր լուսանկարիչներ ներգրավելու նպատակով «Վիքիմեդիա Հայաստանը» հոկտեմբերին կազմակերպեց երեք լուսանկարչական զբոսանք։ Մասնակցել են 47 մասնակից, որոնք այցելել են 12 պատմամշակութային վայր։ Վիքիպահեստ լուսանկարներ վերբեռնելու փորձ չունեցող շուրջ 10 մասնակիցները հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել նախագծին, «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում անցկացվել է Վիքիպահեստում լուսանկարներ վերբեռնելու վերաբերյալ դասընթաց։ Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել նախագծի շրջանակում լուսանկարներ վերբեռնելը և տվյալները ճիշտ լրացնելը։
Լուսանկարչական դասընթաց և վիքիէքսկուրսիա
2023 թվականի հոկտեմբերին կազմակերպված «Վիքին սիրում է հուշարձանները» լուսանկարչական միջազգային մրցույթի արդյունքները բարելավելու նպատակով հոկտեմբերին անցկացվեցին լուսանկարները Վիքիպահեստ վերբեռնելու աշխատարաններ և երեք էքսկուրսիա, որոնց ընթացքում 47 մասնակից այցելեցին Հայաստանի 4 մարզերի 15 պատմամշակութային վայրեր։ Մասնակիցներից 20-ը նորեկ էին։ Աշխատարանին մասնակցեցին 10 մասնակից, որոնք սովորեցին լուսանկարները Վիքիպահեստ վերբեռնելու հմտություններին։ 1-ին էքսկուրսիան տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ Հայրավանք, Նորատուսի գերեզմանատուն, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Օրբելյանների քարավանատուն, Թանահատի վանք, Սուրբ Խաչ վանք ուղղությամբ։ Հաջորդը կայացավ հոկտեմբերի 21-ին՝ Քոբայրի վանք, Դսեղ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք, Սիրուն խաչ ուղղությամբ։ Վիքին սիրում է հուշարձաններ 2023 լուսանկարչական մրցույթի շրջանակներում վերջին էքսկուրսիան տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին՝ Արուճի ամրոց, Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, Թալինի Կաթողիկե եկեղեցի, Դաշտադեմի ամրոց ուղղությամբ։ Լուսանկարչական վիքիէքսկուրսիաների ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, լուսանկարեցին պատմամշակութային հուշարձաններ, այնուհետև պատկերները վերբեռնեցին Վիքիպահեստ։
Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված էր 151 անդամ։ Ակումբականները շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում հոկտեմբերին ստեղծվել է 138.264 բայթ ընդհանուր ծավալով 47 հոդված։ Նախագիծը շարունակվելու է նաև նոյեմբերին։
Հոկտեմբերի 1-ին մեկնակրկել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Նախընտրելի թեմաներ» բազմափուլ նախագիծը, որի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Ընդ որում՝ այդ թեմաները հարցման միջոցով որոշել են հենց իրենք՝ ակումբների անդամները։ 1-ին փուլում ստեղծվել է 2․716․546 բայթ ծավալով 155 հոդված։
Ակումբների անդամներից 14-ը մասնակցել են ամսվա ընթացքում տեղի ունեցած «Վիքին սիրում է հուշարձաններ 2023» լուսանկարչական մրցույթին։ Նրանք Վիքիպահեստ են վերբեռնել 1459 լուսանկար։
Վիքիխմբագրումներ
Ընդամենը հոկտեմբերին վիքիակումբների 151 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 74-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 273 հոդված և կատարել 1234 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 4.023.664 բայթ։
Հոկտեմբերին ակումբականներից 69-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 1604 խմբագրում։ Ակումբների անդամներից 7-ը հոկտեմբերին խմբագրել են Վիքիդարանը։ Նրանք կատարել են 20 խմբագրում, ներդրումների ընդհանուր ծավալը 38․208 բայթ է։ Ընդամենը ստեղծվել է 14 էջ, սրբագրվել ևս 14-ը։
Այլ միջոցառումներ
Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։ Հոկտեմբերի 28-ին Կիրանցի վիքիակումբի 6 ակումբականները իրենց համակարգողի հետ հյուրընկալվել են Կողբի վիքիակումբում։ Երեխաները, բաժանվելով 3 խմբի, կիսվել են խմբագրման հմտությունների փորձով, այնուհետև հոդվածներ են խմբագրել, խաղացել ինտելեկտուալ խաղեր, այդ թվում՝ «Հոդվածի կառուցվածքը» խաղ-վիկտորինա։ Հանդիպումն ամփոփվել է Կողբի պատմամշակութային հուշարձանների այցելությամբ։
Կողբի վիքիակումբում տեղի է ունեցել ավանդույթ դարձած մրցանակաբաշխությունը՝ ըստ վիճակագրության։ Այս անգամ ևս ամենաշատ բայթերով ներդրում կատարած խմբագիրը ստացել է մրցանակ։ Հոկտեմբերի 15-ին Հացիկի վիքիակումբը հյուրընկալել է «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանին, աշխատակից Դավիթ Սարգսյանին, ինչպես նաև 2023 թվականի Երիտասարդական Վիքիճամբարի հաղթող թիմերի համար կազմակերպված էքսկուրսիայի մասնակիցներին։ Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Հոկտեմբերի 27-ին ակումբի անդամ խմբագիրներն ու համակարգողը այցելել են Գյումրի, շրջել քաղաքով և լուսանկարել պատմության ու մշակույթի հուշարձանները, որոնց մի մասը «Վիքին սիրում է հուշարձաններ 2023» մրցույթի շրջանակներում վերբեռնվել է Վիքիպահեստ։ Խմբագիրները սովորել են նաև, թե մրցույթի շրջանակներում ինչպես են լուսանկարներ վերբեռնում Վիքիպահեստ։
Լեռնապատի վիքիակումբում հոկտեմբերի 5-ին նշվել է Ուսուցչի տոնը, իսկ հոկտեմբերի 24-ին անցկացվել է խաղ-մրցույթ, որի հարցերի մի մասը վերաբերել է վիքինախագծերին։
Գորիսի վիքիակումբը հոկտեմբերին ունեցել է նոր մասնակիցներ, որոնց հետ համակարգողն աշխատել է և՛ առնանց, և՛ առկա տարբերակներով։ Հոկտեմբերի 27-ին ակումբի համակարգողը դասընթաց է անցկացրել «Quizzer» դասապատրաստման կենտրոնում։
Հոկտեմբերի 1-ից «Վիքիմեդիա Հայաստանը» հատուկ վիքիակումբների համար սկսեց նոր բազմափուլ նախագիծ, որը կոչվում է «Նախընտրելի թեմաներ»։ Ակումբների անդամները նախագծի շրջանակներում այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Նախագծի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այդ թեմաներն ընտրել են հենց իրենք՝ ակումբականները։ Ամռան ամիսներին «Վիքիմեդիա Հայաստանը» ակումբականների շրջանում կազմակերպեց հարցում, որով էլ որոշվեցին այն 10 թեմաները, որոնց շրջանակներում էլ ստեղծվում են հոդվածները։ Ընդ որում՝ թեմաների շրջանակը կարող է ընդլայնվել, քանի որ ակումբականները նախագծի քննարկման էջում կարող են առաջարկել նորերը։ Նախագիծը մրցութային է․ հաղթողը ստանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում են հավաստագրեր։ Հոկտեմբերի 1-31-ին կայացած մրցույթի 1-ին փուլում 36 ակումբականներ ստեղծել են 2․716․546 բայթ ծավալով 155 հոդված հետևյալ թեմաներով․
|
|
Նախագծի 2-րդ փուլը կայանում է նոյեմբերին։
2023 թվականի հունիսին «Վիքիմեդիա Հայաստանը» միացավ «Վիքին սիրում է Երկիրը 2023» լուսանկարչական մրցույթին։ ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանձնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները։ Հունիս ամսվա ընթացքում հայկական վիքիհամայնքից 37 մասնակից՝ որոնցից 10-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 3039 լուսանկար։ Հոկտեմբերի 27-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի ունեցավ «Վիքին սիրում է Երկիրը 2023» լուսանկարչական նախագծի հայաստանյան լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխությունը։ Միջոցառման ժամանակ ներկայացվեցին հայկական մրցույթում լավագույն տասնյակում տեղ գտած լուսանկարները և դրանց հեղինակները, որոնք արժանացան «Կովկասի բնության հիմնադրամի» տրամադրած մրցանակներին և հուշանվերներին։
-
Old platane tree Photograph: Lernain Bro
-
Impregnable fortress. Photograph: Sevak Asryan
-
Merops persicus at Armash IBA lakes. Photograph: Xelgen
-
Aragacotn. Photograph: Elena Arakelova - arle
-
Kechut Reservoir. Photograph: Dav Sargsyan
-
Aparan Reservoir. Photograph ՎԱՍ
-
Boat on lake Sevan. Photograph: Vladimir Pankratov
-
Common kestrel in flight, in Yerevan. Photograph: Xelgen
-
Aragatsotn Province. Photograph: Elena Arakelova - arle
-
Al lake. Photograph: Lernain Bro
2023 թվականի հոկտեմբերի 4-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։ Հանդիպմանը ներկա էին առկա 10 և առցանց 17 մասնակից։ Քննարկվեցին «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը և մասնակիցների առաջարկությունները, մի շարք կետերի շուրջ համաձայնություն ձևավորվեց։
Վիքիէքսկուրսիա
Օգոստոսի 17-24-ը տեղի ունեցած Երիտասարդական Վիքիճամբարում խմբագրումների արդյունքում լավագույնը ճանաչված և ինտելեկտուալ, սպորտային խաղերում հաղթած ջոկատների համար, որպես մրցանակ Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպեց էքսկուրսիա։ Էքսկուրսիան կայացավ հոկտեմբերի 15-ին Հառիճավանք, Սև բերդ, Մարմաշենի վանք, Գյումրի ուղղությամբ։ Ուղղությունը նախապես ընտրել էին հաղթող ջոկատների մասնակիցները քվեարկության միջոցով։ Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցները եղան պատմամշակութային վայրերում, ծանոթացան դրանց պատմությանը և լուսանկարեցին։ Մասնակիցների ընդհանուր թիվը 21 էր։