| բնագիր անուն = Józef Strzygowski
}}
'''Յոժեֆ ՍտրիգովսկիՍտրժիգովսկի''' ({{ԱԾ}}), [[արվեստ]]ի ավստրիացի պատմաբան, [[պրոֆեսոր]]։ Ուսանել է [[Վիեննա]]յում, [[Բեռլին]]ում, [[Մյունխեն]]ում։ [[1892]]-[[1909]] թվականներին դասավանդել է Գրացում։ [[1887]]-[[1892]] թվականներին և [[1909]]-[[1933]] թվականներին՝ [[Վիեննա]]յում, ուր հիմնել է արվեստագիտության այսպես կոչված վիեննական դպրոցին (Ա․ Ռիգլ և ուրիշներ) կից արվեստի պատմության երկրորդ ինստիտուտն ու ստանձնել ռեկտորի պարտականությունը։ Դասախոսություններում անդրադարձել է [[Մերձավոր Արևելք]]ի, [[Հյուսիսային Աֆրիկա]]յի, [[Իրան]]ի, [[Հայաստան]]ի, [[Փոքր Ասիա]]յի արվեստների պատմությանը։
[[1901]] թվականին հրապարակել է «Արևելք, թե Հռոմ» [[գիրք]]ը՝ կողմնորոշվելով կաթոլիկ եվրոպակենտրոնության դեմ հօգուտ [[Արևելք]]ի մշակույթների, [[1903]] թվականին լույս է տեսել ՍտրիգովսկուՍտրժիգովսկու «Փոքր Ասիա՝ արվեստի պատմության նորահայտ երկրամաս» աշխատությունը, [[1910]] թվականին՝ «Ամիդա», [[1917]] թվականին՝ «Ալթայ-Իրան», իսկ [[1918]] թվականին՝ «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությունը։ Ստրիգովսկու նախաձեռնությամբ [[1903]] թվականին [[Բեռլին]]ի թանգարան է տեղափոխվել Մշատտա դղյակի (Հորդանան) հարավային ճակատը, [[Արևելք]]ում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ, իսկ [[Հայաստան]]ում, ինչպես գրում է նա՝ [[հայ]]երն իրենք էին իրենց հուշարձանների ուսումնասիրությունը վերցրել իրենց ձեռքը։ [[1913]] թվականին, [[Վիեննա]]յում ՍտրիգովսկինՍտրժիգովսկին հանդիպել է Թորոս Թորամանյանին, ինչպես և [[Լևոն Լիսիցյան]]ին։ ՍտրիգովսկուՍտրժիգովսկու ինստիտուտում Թ․ Թորամանյանի ցուցադրած [[լուսանկար]]ների և [[չափագրություն]]ների հիման վրա ծրագրվել է հայկական [[հուշարձան]]ների «մեծ հավաքածու» հրատարակել [[Հայաստան]] կատարվելիք ճանապարհորդությունից հետո։ Ստրիգովսկին զարգացրել է պատկերագրությունը, բացահայտել ճարտարապետական տարրերի՝ [[գմբեթ]]ի, [[աբսիդ]]ի, [[կամար]]ի նշանակությունը կառույցում, շեշտել կառուցվածքի միասեռ լինելու կարևորությունը։
ՍտրիգովսկինՍտրժիգովսկին հայկական [[արվեստ]]ը հավասար է դասել հունականի և հյուսիսայինի (գոթականի) հետ, գտնելով, որ երեքն էլ զարգացել ու հասել են միասնության ամենաբարձր արտահայտության։ գմբեթածածկ կառույցի հիմնական խնդիրը՝ [[քառակուսի]] տարածությունը գմբեթով ծածկելը, ըստ Ստրիգովսկու լուծել են [[Սասանյան Պարսկաստան]]ում (Արտաշիրի պալատը (223-224) Ֆիրուզաբադում, Սարվեստանի պալատը (420-430)), իսկ հռոմեական [[Ճարտարապետություն|ճարտարապետության]] մեջ գմբեթատակ տարածությունը միշտ եղել է [[շրջան]]աձև․ քրիստոնեական ճարտարապետության վաղ շրջանում նշված խնդիրը լուծել են հայ վարպետները, բայց Ստրիգովսկու կարծիքով, Սասանյան կառույցների օրինակով։
[[Հայ]] ճարտարապետության գյուտը, ըստ ավստրիացի [[գիտնական]]ի այն է, որ զարգացրել են գմբեթատակ տարածությունը առանցքային ուղղություններով և ուղղաձիգ՝ բրգաձև դասավորությամբ, ուր գերիշխում է գմբեթը։ Ճարտարապետական նման հղացումը, նրա համոզմամբ բարձր կարգի զարգացման խթան հանդիսացավ և առաջատար նշանակություն ունեցավ Արևմուտքի արվեստի համար։ [[Հայաստան]]ում ՍտրիգովսկինՍտրժիգովսկին եղել է երկու անգամ՝ [[1889]] թվականին և [[1915]] թվականի [[Աշուն|աշնանը]]։ Առաջին ուղևորության արդյունքը եղել է «էջմիածնի Ավետարանը» հոդվածը, որը քննադատվել է, բայց և գիտնականներին մղել հայ արվեստը դիտել որպես ուրույն և ոչ թե «գավառային» երևույթ։ Երկրորդ ուղևորությունը կազմակերպել էր [[Վիեննա]]յի արվեստի պատմագիտության ինստիտուտը, ՍտրիգովսկուՍտրժիգովսկու ղեկավարությամբ, արվեստի պատմաբան Հ․ [[Գլյուկ]]ի, ազգագրագետ է․ Քյուտլերի, Լ․ Լիսիցյանի, Թ․ Թորամանյանի մասնակցությամբ։
Ստրիգովսկին ծանոթացել է Նիկողայոս Մառի, Հ․ Տեր-Մովսեսյանի, է․ Թաղայշվիլու հետ։ [[Հայաստան]]ին ծանոթանալով, ՍտրիգովսկինՍտրժիգովսկին գրել է. «[[Հռոմ]]ը, [[Բյուզանդիոն]]ը, [[Բաղդադ]]ը ներգրավել են իրենց աշխարհակալության [[ուժ]]երն ու ստեղծել են [[արվեստ]]։ [[Հայաստան]]ը մնում է ինքը իրեն սահմանված և իր մայր հողից է վերցնում [[ուժ]]ը և իր էության ինքնությունը, այնպես ինչպես ժամանակին առել է Հելլասը» («Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան»)։ Ավստրիացի արվեստաբանը բացասաբար է վերաբերվել գեղագիտական իմանենտիզմին, որի միջոցով անհնար է բացատրել ճարտարապետության տիպերի բազմազանությունը․ ՍտրիգովսկինՍտրժիգովսկին պարզ կառուցվածքային մտքի օրինակներ է համարում [[Մաստարա]]յի, [[Արուճ]]ի, Մրենի [[եկեղեցի]]ները, [[Անի]]ի Մայր տաճարը, [[Հռիփսիմե]]ն։ «Մարդ ուզում է հավատալ, - գրում է ՍտրիգովսկինՍտրժիգովսկին, որ Հայաստանում 4-6-րդ դարերին պետք է որ այնպիսի հանճարեղ արվեստագետ-ճարտարապետներ ապրած լինեն, ինչպիսիք մեզ ծանոթ են մեծ Վերածննդի, բարոկկոյի․․․ ժամանակ»
Երկար ժամանակ բնակվել և դասավանդել է [[Հռոմ]]ում, որտեղից ճանապարհորդել է մի շարք երկրներ։ Հատկապես մասնագիտացվել է [[բյուզանդական արվեստ|բյուզանդական]], [[իսլամական արվեստ|իսլամական]] և [[հայկական արվեստ|հայկական]] արվեստի և ճարտարապետության պատմության բնագավառներում, ինչի շուրջ գրել է արժեքավոր գիտական աշխատություններ։ Հետազոտությունների կարևոր մասը նվիրված է հատկապես [[հայկական ճարտարապետություն|հայկական ճարտարապետության]] պատմությանը և նրա ազդեցությանը՝ եվրոպական միջնադարյան [[գոթական ճարտարապետություն|գոթական ճարտարապետության]] վրա։ Յ. ՍտժիգովսկուՍտրժիգովսկու հետազոտությունների համաձայն, գոթական ճարտարապետական ոճը հայկական ոճի ուղղակի ժառանգորդն է և շարունակությունը։ Այդ գիտական աշխատությունը լույս է տեսել երկու հատորով Վիեննայում, [[1918]] թվականին («Die Baukunst der Armenier und Europa», Bde. I-II. Wien 1918.՝ [[«Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան»]], Հ. 1-2, Վիեննա, 1918)։
Յ. ՍտժիգովսկուՍտրժիգովսկու պանգերմանական հայացքները և նրա հավատարիմ վերաբերմունքը [[Ադոլֆ Հիտլեր|Ա. Հիտլերի]] [[Երրորդ Ռայխ]]ի և [[Անշլյուս]]ի նկատմամբ հաճախ առիթ են ծառայել իրեն [[ռասիզմ]]ի մեջ մեղադրելու համար, սակայն նրա ներդրումը արվեստի և ճարտարապետության պատմության բնագավառում միանշանակ ընդունելիության և հարգանքի է արժանացել աշխարհի գիտնականների կողմից։
{{վիքիքաղվածք}}
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=156}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:ՍտժիգովսկիՍտրժիգովսկի, Յոզեֆ}}
[[Կատեգորիա:Ավստրիացի պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Ավստրիացի հայագետներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ավստրիացիներ]]
[[Կատեգորիա:Ավստրիացի արվեստագետներ]]
[[Կատեգորիա:Վիեննայի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Մյունխենի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Հայագետներ]]
[[Կատեգորիա:19-րդ դարի ավստրիացիներ]]
[[Կատեգորիա:Ավստրիացի մանկավարժներ]]
|