«Արաբական թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 54.
 
===Ռելիեֆ===
Արաբական թերակղզին հյուսիսից [[Առաջավոր Ասիա|առաջավորասիական]] երեք բարձրավանդակներին ([[Իրանական լեռնաշխարհ|Իրանական բարձրավանդակ]], [[Հայկական լեռնաշխարհ]], [[Փոքր Ասիա]]յի կամ [[Անատոլիա|Անատոլիայի սարավանդ]]) միացած է [[Միջագետք]]ի դաշտավայրի ({{lang-ar|ما بين النهرين}}) և [[Սիրիա]]կան անապատի ({{lang-ar|بادية الشام}}) միջոցով։ Հյուսիսում ավազուտային անապատներն են։ Մնացած կողմերը ողողում են [[Հնդկական օվկիանոս]]ի ջրերը։ Արևելքում [[Պարսից ծոց]]ն է ({{lang-ar|الخليج العربي}}), որը Օմանի ծոցին միանում է [[Օրմուզի նեղուց]]ով ({{lang-ar|مضيق هرمز}})։ Հարավում [[Ադենի ծոց]]ն է ({{lang-ar|خليج عدن}}) ու [[Արաբական ծով]]ը ({{lang-ar|بحر العرب}})։ Արևմուտքում [[Աֆրիկա]] մայրցամաքից անջատված է [[Կարմիր ծով]]ով ({{lang-ar|بحر الأحمر}})։ Վերջինս Ադենի ծոցին միացած է [[Բաբ էլ-Մանդեբի նեղուց]]ով ({{lang-ar|باب المندب}}), որը թերակղզու հարավարևմտյան ծայրակետում է <ref name="Большаков"/>։ Արտաքին աշխարհից մեկուսացված լինելու պատճառով արաբներն այն կոչել են «Արաբների կղզի»։
[[Պատկեր:Rub al khalid sunset nov 07.JPG|մինի|ձախից|Մայրամուտ [[Ռուբ ալ-Խալի]] անապատում]]
Արաբական թերակղզին, որ ընդունված է անվանել Արաբական ենթացամաք, ունի [[ծովի մակերևույթ]]ից 760 մ միջին բարձրություն։ Նրա հարավ-արևմուտքում գտնվում են [[հնագույն լեռներ]], որոնք զառիկող իջնում են դեպի առափնյա [[դաշտավայր]]ային շերտը։ Թերակղզու ողջ արևմտյան ափին զուգահեռ [[Հիջազ]]ի լեռնաշղթան է ({{lang-ar|الحجاز}})։ Նրա ու Կարմիր ծովի միջև ընկած նեղ տարածքը հայտնի է որպես [[Թիհամայի հարթավայր]] ({{lang-ar|التهامة}})։ Արևելյան հատվածի Տուվեյկ լեռնաշղթան({{lang-ar|الطويق}}) մի քանի անգամ ավելի կարճ է՝ 120կմ։ Այն Պարսից և Օմանի ծոցերի ափի մի մասով եզերում է թերակղզին<ref name="Беляев">Беляев Е. А, Арабы, ислам и арабский халифат в ранее средневековье, Москва 1966</ref><ref name="Hitty"/>։ Հիջազը հյուսիսային լայնության 20-րդ զուգահեռականից հարավ վերածվում է լեռնային Ասիր շրջանի, իսկ հարավում Եմենն է։ Այստեղ գտնվում է ամենաբարձր կետը՝ [[ալ-Նաբի Շուեյբ]] լեռը (3666 մ)։ Այդ լեռնաշղթաների միջև ընկած է [[Նաջդ]]ի ընդարձակ սարահարթը։ Այստեղ են գտնվում երեք անապատներ [[Մեծ Նեֆուդ|Նեֆուդը]] ({{lang-ar|نفود}}), [[Դահնա (անապատ)|Դահնան]] ({{lang-ar|الدحنة}}) և խոշորագույնը՝ [[Ռուբ ալ-Խալի]]ն ({{lang-ar|ربع الخالي}})<ref name="Հովհաննիսյան">Նիկոլայ Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն, Երևան 2003</ref>։
 
Հիջազի լեռներից որոշները գործող հրաբուխներ են։ Նրանցից մեկը ժայթքել է [[Մադինա (Յասրիբ)|Մադինա]] քաղաքի մոտ [[1256]] թվականին <ref name="Большаков"/>։ Տարածաշրջանը հարուստ է չորացած գետահուներով՝ [[վադի]]ներով, որոնք փաստում են, որ ժամանակին այդտեղով ջրեր են հոսել։ Նաջդի կենտրոնում ձգվում է խոշորագույն վադին՝ ալ-Ռուման (500 կմ)։ Այդ վադիները անձրևների ժամանակ լցվում են ջրերով։ Դրանց ակունքներում հեշտ է գտնել ջրհորներ<ref name="Hitty"/>։ Թերակղզու հարավ-արևմուտքում գտնվող լեռներում բավականաչափ տեղումներ են լինում (տարեկան մինչև 1000 մմ)։ Սակայն թերակղզու հսկայական հատված տեղումներ գրեթե չի ստանում (10-100 մմ)։ Ժամանակ առ ժամանակ եկացող տեղումները չեն հասնում գետնին. բանն այն է, որ ավազներն այնքան են շիկանում, որ ջուրը գետնին չհասած՝ գոլորշիանում է։ Ամենատեղումնառատ շրջանը [[Եմեն]]ն է, որը զբաղեցնում է շուրջ 200 000 կմ<sup>2</sup> տարածք։ Այստեղ ավելի քան 4000 տարի առաջ սկսել էր ձևավորվել [[Եմենի հնադարյան քաղաքակրթություն|հնագույն քաղաքակրթություն]]<ref name="Пиотровский">Пиотровский М.Б., Южная Аравия в раннее средневековье, Москва 1985</ref>։
 
===Բուսական և կենդանական աշխարհ===
Տող 67.
Օազիսներում հանդիպող [[միասապատ ուղտեր|միասապատ]] և [[երկսապատ ուղտեր]]ը ընտելացվել են մարդու կողմից։ Ի դեպ, միասապատ ուղտերի գերշահագործման և զանգվածային ոչնչացման արդյունքում այն հայտնվել է [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։ Հանդիպում են նաև անապատային տարբեր գիշատիչ կենդանիներ, գլխավորապես [[բորենի]]ներ ու [[շնագայլ]]եր, ժամանակին եղել են նաև [[առյուծ]]ներ։ Անապատներում շատ են [[սարդ]]երը, [[օձ]]երը, [[մողես]]ները։ Հարավի խոնավ շրջաններում մնացել են արևադարձային անտառները. Եմենում հանդիպում են [[կապիկ]]ներ։ Արաբական թերակղզին շրջապատող [[Հնդկական օվկիանոս]]ի ջրային տարածքներում հանդիպում են ամենազանազան տեսակի [[բույսեր]] ու [[կենդանիներ]]։ Հատկապես հայտնի են Կարմիր ծովի [[կորալ]]ները և Պարսից ծոցի [[փափկամարմիններ]]ը։ Այդ շրջանի արաբները մասնագիտացել էին [[մարգարիտ|մարգարտի]] որսի, [[ձկնորսություն|ձկնորսության]] և այլ ոլորտներում։
[[Պատկեր:A journey.jpg|մինի|ձախից|Դահնա կամ [[Փոքր Նեֆուդ]] անապատը]]
Հարավային լեռնային շրջանները, ինչպես նաև՝ [[ալ-Ասիր (շրջան)|ալ-Ասիր]]ը, հնուց հայտնի էին որպես [[երկրագործություն|երկրագործական]] և [[անասնապահություն|անասնապահական]] կենտրոններ։ Այստեղի [[քաղաք]]ները մշտական տնտեսական կապի մեջ էին [[եգիպտոս|եգիպտական]] ու [[սիրիա]]կան քաղաքների հետ։ Հնդկական օվկիանոսից եկացող ծովային առևտրականները խարիսխ էին գցում Եմենի [[Կանա]] նավահանգստում։ Դեպի [[Երուսաղեմ]] գլխավոր ճանապարհն անցնում էր Հիջազով, որի կենտրոնում ձևավորվել էին խոշոր քաղաքներ [[Յասրիբ]]ը ({{lang-ar|يثريب}}), [[Մեքքա]]ն ({{lang-ar|مكة}}) և [[ալ-Տաիֆ]]ը ({{lang-ar|الطائف}}) <ref name="Беляев"/>։ [[Եմենի հնադարյան քաղաքակրթություն|Հին Եմենի]] քաղաքներում զբաղվում էին [[մետաղամշակություն|մետաղամշակությամբ]], [[կաշեգործություն|կաշեգործությամբ]], [[կավագործություն|կավագործությամբ]] և այլ [[արհեստներ]]ով, իսկ հարակից [[գյուղեր]]ում բուծում տարատեսակ [[կենդանիներ]], աճեցնում [[արմավենիներ]]։ Չորային պայմաններին լավ էին հարմարվել [[ուղտեր]]ը, [[այծեր]]ը, [[ոչխարներ]]ը։ Տարածված մշակաբույսերից էին [[ցորեն]]ը, [[գարի]]ն։ Եմենը հայտնի էր [[այգեգործություն|այգեգործությամբ]]. այնտեղ շատ էին [[նուռ|նռան]], [[թուզ|թզի]], [[արմավ]]ի մի քանի տեսակների, [[խաղող]]ի և այլ այգիներ։ Եմենը և [[Եթովպիա]]ն համարվում են սուրճի հայրենիքը <ref name="Пиотровский"/>։
 
==Պատմություն==
Տող 73.
===Անտիկ պատմություն===
[[Պատկեր:20141006 143132 resized.jpg|մինի|[[Մադաին Սալեհ]]. լքված բնակավայր Արաբական թերակղզում]]
Արաբական թերակղզին [[սեմական լեզուներ|սեմական ժողովուրդներ]]ի հայրենիքն է <ref name="Беляев"/>։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «[[Բարեբեր մահիկ]]» տարածաշրջան՝ [[Միջագետք]] ու [[Միջերկրական ծով]]ի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում [[Եթովպիա]]։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են [[Շումեր]]ը ({{lang-ar|سومر}}, ''Սումեր''), [[Աքքադ]]ը ({{lang-ar|أكد}}, ''Աքքադ''), [[Բաբելոն]]իան ({{lang-ar|أكبلاد بابلد}}, ''Բիլադ Բաբել''), [[Փյունիկիա]]ն ({{lang-ar|فينيقيا}}, ''Ֆինիկիա''), [[Ասորեստան]]ը ({{lang-ar|آشور}}, ''Աշշուր''), [[Ասորիք]]ի ({{lang-ar|سوريا}}, ''Սուրիա'') և [[Միջագետք]]ի ({{lang-ar|بلاد الرافدين‎}}, ''Բիլադ ալ-Ռաֆիդեյն'') հռչակավոր քաղաք-պետությունները<ref name="Hoyland">Robert G.Hoyland, Arabia and the Arabs, New York, 2001</ref>։ Աքքադը մարդկությանը հայտնի առաջին կայսրությունն էր, որի իշխանությանն էին ենթարկվում Բարեբեր մահիկի և [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավային շրջանների երկրները։ Բաբելոնը մարդկության պատմության խոշորագույն քաղաքն էր, որը որոշ աղբյուրների համաձայն ունեցել է 200 000 բնակիչ։
 
Սեմական քաղաքակրթությունները որոնք ստեղծել էին հարուստ մշակույթ և հսկայական ներդրում կատարել մարդկության պատմության զարգացման համար։ Փյունիկիայի Ուգարիտ քաղաքում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կերտվել է աշխարհի առաջին այբունենը։ Արամեացիների լեզուն և այբուբենը դարեր շարունակ՝ մինչև հելլենիզմի դարաշրջանը, տիրապետող են եղել տարածաշրջանում։ Գտնվելով Չինաստանն ու Հնդկաստանը Միջերկրական ծովին կապող առևտրական ճանապարհների կենտրոնում՝ նրանք զբաղվել են տարանցիկ առևտրով և մշակութային փոխանակությամբ։ Ժամանակակից Սիրիայի ու Հորդանանի տարածքներում են գտնվում [[Նաբատեա]]յի ({{lang-ar|مملكة الأنباط}}, ''Մամլաքաթ ալ-Անբատ'') ու [[Պալմիրա]]յի ({{lang-ar|تدمر}}, ''Թադմոր'')՝ հելլենիստական ոճով կառուցված քաղաքները Այսօր չնչին բեկորներ մնացել են այդ պետություններից, ժողովուրդների մեծ մասը ձուլվել է։ Սակայն արաբ ժողովուրդը մնացել է պատմական նախահայրենիքում ու դարձել աշխարհի ամենահայտնի ժողովուրդներից մեկը<ref name="Hitty">Hitti Ph., History of the Arabs, 10th editionPalgrave McMillan 2002</ref>։
Տող 79.
===Նախաիսլամական նստակյաց քաղաքակրթություններ===
 
Արաբական թերակղզին դարեր շարունակ բանկեցված է եղել տասնյակ ազգերով ու ազգություններով, ցեղերով ու ցեղային միություններով։ Սակայն գերիշխողը եղել և մնում են [[արաբներ]]ը, որոնք իրենց են ձուլել շատ էթնիկ խմբեր։ [[Արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում|Արաբական ցեղերը]] հայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որի հիմնադիրն [[Ադնան]]ն էր <ref name="Негря">Негря Л. В. Общественный строй Северной и Центральной Аравии в 5-7 вв</ref>, և հարավային, որի հիմնադիրն էր [[Կահտան]]ը։ Հայտնի էին ({{lang-ar|بنو أسد}}, ''բանու ասադ'')՝ առյուծի որդիներ, ({{lang-ar|بنو نسر}}, ''բանու նասր'')՝ արծվի որդիներ, ({{lang-ar|تغليب}}, ''Թաղլիբ''), ({{lang-ar|القريش}}, ''ալ-Կուրեյշ'') և այլ ցեղերը Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպես նաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապես մեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։
[[Պատկեր:Jibla 01.jpg|մինի|ձախից|[[Ջիբլա]]. քաղաք Եմենում]]
Հյուսիսային ու Կենտրոնական Արաբիայի բնակչությունը ևս զբաղվում էր նստակյաց հողագործությամբ։ Նպաստավոր էին ոչ միայն [[Յամամա]]յի և [[Եմեն]]ի ոռոգովի տարածքները, այլև [[Նաջդ]]ի սարահարթի, Բահրեյնի դաշտավայրի ու [[Հիջազ]]ի լեռնային օազիսները<ref name="Негря"/>։ Նստակյաց ցեղերը ստեղծել էին քաղաք-պետություններ՝ շաաբաներ ({{lang-ar|الشعبة}}, ''ալ-շա'բա''), որոնք հունական պոլիսներ էին հիշեցնում։ Դրանք իրենց ազդեցությունը տարածում էին նաև շրջակա գյուղերի վրա՝ նպաստելով դրանց զարգացմանը<ref name="Hitty"/><ref name="Հովհաննիսյան"/>։ [[6-րդ դար]]ում շաաբաների, ինչպես նաև Եմենում ձևավորված թագավորությունների թուլացումն ու անկումը բացասաբար անդրադարձավ սոցիալական, տնտեսական ու քաղաքական կյանքի վրա։ Պատճառը [[Մերձավոր Արևելք]]ում և [[Հռոմեական կայսրություն]]ում տիրող փոփոխություններն էին, որոնք հանգեցրին հին՝ նախնադարյան ու ստրկատիրական կարգերի վերջնական վերացմանն ու նոր հասարակարգի ստեղծմանը։ [[Մերձավոր Արևելք|Արևելքի]] ժողովուրդները թևակոխեցին ավատատիրության դարաշրջան, որը տևեց 1,2-1,5 հազարամյակ։ Նախաիսլամական շրջանում՝ [[6–րդ դար|6]]-[[7-րդ դար]]երի թերակղզու բնակչության 4-4,5 միլիոնը նստակյացներ էին, իսկ 2,5-3 միլիոն մարդ զբաղվում էր քոչվոր կամ կիսաքոչվոր անասնապահությամբ<ref name="Беляев"/> հողագործությունը պատվազրկություն համարելով<ref name="Большаков"/>։