«Ալեքսեյ Աֆանասև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 130.
1887-1905 թվականներին դասավանդել է Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերության նկարչության դպրոցում։ 1905 թվականին գեղանկարչության ակադեմիկոս [[Կոնստանտին Սավիցկի|Կոնստանտին Սավիցկու]] մահից հետո Ալեքսեյ Աֆանասևը նշանակվել է Պենզայի նահանգապետ Ն. Սելիվյորստովի անվան գեղարվեստի դպրոցի (1955 թվականից կրում է Կ. Սավիցկու անունը) տնօրեն։ 1909 թվականին հրաժարվել է պաշտոնից և վերադարձել Սանկտ Պետերբուրգ, որտեղ դասավանդել է Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերությունում<ref name="ПЭ" />: 1889 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, իսկ 1918 թվականից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ է<ref name="рогинская" />:
 
1912 թվականից համագործակցել է հումորային ու սատիրիկ բնույթի հրատարակությունների հետ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ տպագրվել են «Шут», «Всемирная иллюстрация», «Լուկոմորե» ({{lang-ru|«Лукоморье»}}), «[[Օսկոլկի (ամսագիր)|Осколки]]», «Հյուսիս» ({{lang-ru|«Север»}}) ամսագրերում։ Նկարազարդել է [[Ալեքսանդր Պուշկին]]ի «Սալթան թագավորի հեքիաթը» ({{lang-ru|«О царе Салтане»}}), «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ({{lang-ru|«О рыбаке и рыбке»}}) ստեղծագործությունները, ինչպես նաև [[Ալեքսեյ Տոլստոյ]]ի հեքիաթները<ref name="ПЭ" />:
 
Ալեքսեյ Աֆանասևի ամենահայտնի աշխատանքը Պյոտր Երշովի «Սապատավոր ձիուկը» ({{lang-ru|«Конёк-Горбунок»}}) հեքիաթի պատկերազարդումն է։ Հեքիաթը տպագրվել է «Шут» անսագրում 1897—18981897-1898 թվականներին։ Ալեքսեյ Աֆանասևի նկարազարդումներով հեքիաթը բացիկներով հրատարակվել է «Ришар» հրատարակչության կողմից։ «Ձկնորսի կինը» նկարը, որն արված էր Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը» ({{lang-ru|«Сказке о рыбаке и золотой рыбке»}}) հեքիաթի մոտիվներով, տպագրվել է բացիկի վրա Կարմիր խաչի գթության քույրերի Եվգենևյան միության կողմից (№ 27)։
 
== Ալեքսեյ Աֆանասևի աշխատանքները Քրիստոսի Հարության տաճարում ==