«Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 8542402 խմբագրումը, որի հեղինակն է Armeniangigachad (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Armenmir, ի՞նչ խնդիր կա։ Պահանջում եմ հիմնավորել իմ խմբագրման չեղարկումը։
Տող 2.
{{Ռուսաստանի պատմություն}}
{{ԽՍՀՄ պատմություն}}
'''Խորհրդային Միություն''', պաշտոնապես՝ '''Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն''' ('''ԽՍՀՄ'''), նախկին դաշնային սոցիալիստական կոմունիստական պետություն [[Եվրասիա]]յում, որը կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին և կազմալուծվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Անվանապես մի քանի [[ԽՍՀՄ հանրապետություններ|ազգային հանրապետություններից]] բաղկացած [[դաշնություն|դաշնային միավորում էր]], իսկ գործնականում կառավարությունն ու տնտեսությունը խիստ կենտրոնացված էին, ընդհուպ մինչև պետության փլուզումը։ ԽՍՀՄ-ն միակուսակցական պետություն էր (մինչև 1990 թվականը), որը կառավարում էր [[Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն|Կոմունիստական կուսակցությունը]]։ Մայրաքաղաքը [[Մոսկվա]]ն էր, իսկ տարածքով և բնակչությամբ ամենամեծ հանրապետությունը՝ [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն]]ը։ Խոշոր քաղաքների թվում էին [[Լենինգրադ]]ը (ՌԽՖՍՀ), [[Կիև]]ը ([[Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ուկրաինական ԽՍՀ]]), [[Մինսկ]]ը ([[Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Բելառուսական ԽՍՀ]]), [[Տաշքենդ]]ը ([[Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ուզբեկական ԽՍՀ]]), [[Ալմա-Աթա]]ն ([[Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ղազախական ԽՍՀ]]) և [[Նովոսիբիրսկ]]ը (ՌԽՖՍՀ)։ Իր գոյության տարիներին աշխարհի խոշորագույն պետությունն էր, որի տարածքը կազմում էր 22 402 200 կմ<math>^2</math> և ընդգրկված էր 11 [[ժամային գոտի]]ներում։
 
Խորհրդային Միության արմատները ձգվում են 1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն]], երբ [[բոլշևիկներ]]ը [[Վլադիմիր Լենին]]ի գլխավորությամբ տապալեցին [[Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն|ժամանակավոր կառավարությանը]], որն ավելի վաղ՝ [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո, փոխարինման էր եկել [[Ռոմանովներ|Ռոմանովների արքայատոհմին]]։ Նրանք հիմնադրեցին [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսական Խորհրդային Հանրապետություն]]ը՝ աշխարհում սահմանադրորեն ամրագրված առաջին սոցիալիստական պետությունը։ Բոլշևիկների ([[Կարմիր բանակ]]) և [[Սպիտակ բանակ|հակաբոլշևիկյան ուժերի]] միջև սրված հարաբերությունները նախկին [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] տարածքում վերածվեցին [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ|քաղաքացիական պատերազմ]]ի։ Հակաբոլշևիկյան ուժերի մեջ ամենամեծ խմբակցությունը [[Սպիտակ շարժում|Սպիտակ գվարդիան]] էր։ Վերջինս ներգրավված էր բոլշևիկների նկատմամբ դաժան հակակոմունիստական բռնաճնշումների մեջ, որն առավել հայտնի է [[Սպիտակ տեռոր (Ռուսաստան)|Սպիտակ տեռոր]] անվամբ։ Կարմիր բանակը տարածվեց և տեղի բոլշևիկներին օգնեց վերցնելու իշխանությունը՝ ստեղծելով [[Սովետ (խորհուրդ)|սովետներ]], [[Կարմիր տեռոր]]ի միջոցով ճնշելով նրանց քաղաքական ընդդիմախոսներին և ապստամբ գյուղացիներին։ 1922 թվականին իշխանության բալանսը փոխվեց, և բոլշևիկները հաղթանակ տարան՝ ձևավորելով Խորհրդային Միությունը, որի կազմում էին [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսական]], [[Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Անդրկովկասյան]], [[Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ուկրաինական]] և [[Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն]]ները։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ Լենինի կառավարությունը ներկայացրեց [[Նոր տնտեսական քաղաքականություն]]ը (ՆԷՊ), որը ենթադրում էր մասնակի վերադարձ [[ազատ շուկա|ազատ շուկայական հարաբերություններ]]ին և [[Մասնավոր սեփականություն|մասնավոր սեփականության]]ը։ Դա հանգեցրեց տնտեսական վերելքի։