Ադրիանապոլիս
Ադրիանուպոլիս (բուլղար․՝ Одрин; հուն․՝ Αδριανούπολη, Адриануполи), քաղաք Բալկանյան թերակղզում` Հունաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին: Բնակչությունը` մոտ 138.000:
Քաղաք | ||
---|---|---|
Ադրիանուպոլիս | ||
հուն․՝ Αδριανούπολη, Адриануполи | ||
Բուլղարական եկեղեցի | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Էդիրնեի մարզ | |
Քաղաքապետ | Hamdi Sedefçi | |
Հիմնադրված է | 2-րդ դար թ. | |
Այլ անվանումներ | Էդիրնե | |
ԲԾՄ | 41 մ | |
Բնակչություն | 138.793 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +284 | |
Փոստային դասիչ | 2200 | |
Ավտոմոբիլային կոդ | 22 | |
Պաշտոնական կայք | edirne.bel.tr (թուրքերեն) | |
| ||
Պատմություն
Քաղաքը հիմնադրվել է հռոմեական Հադրիանոս կայսեր կողմից: 378 թ-ի օգոստոսի 9-ին հռոմեական ուժերը Վաղես կայսեր գլխավորությամբ մարտի բռնվեցին գոթերի հետ: Ճակատամարտում հռոմեացիները կրեցին ջախջախիչ պարտություն, իսկ կայսրը զոհվեց մարտի դաշտում: 1205 թ-ի ապրիլի 14-ին խաչակիրների և բուլղարների միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ խաչակիրները ջախջախվեցին: 1362 թ-ին քաղաքը գրավվեց թուրք-օսմանների կողմից: 1365 - 1453 թթ-ին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը: Ռուս-թուրքական պատերազմների հետևանքով 1829 և 1878 թթ-ին գրավվել է ռուսական բանակի կողմից:
Ադրիանուպոլիս քաղաքում է կնքվել Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը (1829 թ.):
Բալկանյան առաջին պատերազմի հետևանքով в 1913 թ-ին քաղաքը զբաղեցվեց բուլղարական բանակի կողմից, իսկ ըստ Լոնդոնի պայմանագրի քաղաքն անցավ Բուլղարիային: Սակայն Բալկանյան երկրորդ պատերազմի հետևանքով քաղաքը դարձյալ զբաղեցվեց Օսմանյան կայսրության կողմից: Ըստ Սևրի պայմանագրի քաղաքն անցնելու էր Հունաստանին: Հունական զորքերը 1920—1922 թթ-ին զբաղեցրել էին քաղաքը, սակայն ըստ Լոզանի պայմանագրի քաղաքը վերադարձվեց Թուրքիային:
Ազգային կազմ
Բյուզանդական կայսրության օրոք քաղաքն ունեցել է հունական, բուլղարական և հայկական խառը բնակչություն: Չնայած Օսմանյան կայսրության երկարատև կառավարման, քաղաքում մուսուլմանները` հատկապես թուրքերը երբեք մեծամասնություն չեն կազմել: 20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչության հարաբերական մեծամասնություն կազմել են հույները` 27,5 %:
Օրինակ ըստ 1905 թ-ի տվյալների, քաղաքի 80-հազարանոց բնակիչներից`
- 36 հազարը քրիստոնյա էին (45 %), այդ թվում`
- 30 հազար մուսուլման (37.5 %), այդ թվում`
- 10 հազար թուրք
- 20 հազար այլ մուսուլմաններ
- 12 հազար հուդայական (15 %)
- 2 հազար այլ
Քաղաքի քրիստոնյա և հրեա բնակչության մեծ մասը լքեց քաղաքը 1923 թ-ին: Ներկայումս քաղաքի բնակչության 95 %-ը թուրք է, իսկ մնացածը մուսուլման գնչու: