Տաղանդ, ընդունակությունների զարգացման բարձր աստիճանը։ Զարգացման բարձրագույն մակարդակում տաղանդը դառնում է բնավորության բարդույթ։ Տաղանդի զարգացման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է։ Տաղանդավոր մարդը արդյունավետ ստեղծագործական աշխատանք է կատարում, ստեղծում է հոգևոր և նյութական արժեքներ։ Տաղանդավորությունը սկսում է դրսևորվել ուսումնական գործունեության ընթացքում` արագորեն գիտելիքներ ձեռք բերելու, որևէ գործունեության բնագավառում արագորեն ու հաջողությամբ վարպետանալու ձևով։ Տաղանդի ձևավորումն ու հնարավորությունների առավելագույն բացահայտումը համառ ու հետևողական աշխատանք է պահանջում։[1]

Տես նաև`

Աղբյուրներ

  1. Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984, էջ 197։