Էկերնֆյորդե (գերմ.՝ Eckernförde), ավելի քան 700-ամյա նավահանգստային քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի Ռենդսբուրգ-Էկերնֆյորդե շրջանում[2][3], Շլեզվիգ և Քիլ անկախ քաղաքների և Քիլի ջրանցքի մերձակայքում, Բալթիկ ծովի ափին: Հարյուր տարուց ավելի մի ժամանակահատված՝ 1867–1970 թվականներին եղել է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը: 2016 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21.942[4]: Հյուսիսային Գերմանիայի սիրված առողջավայրերից է:

Բնակավայր
Էկերնֆյորդե
գերմ.՝ Eckernförde
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՌենդսբուրգ Էկերնֆյորդ
Մակերես21,38 կմ²
ԲԾՄ3 մետր
Բնակչություն21 507 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ04351
Փոստային դասիչ24340
Ավտոմոբիլային կոդRD և ECK
Պաշտոնական կայքeckernfoerde.de(գերմ.)
Էկերնֆյորդե (Գերմանիա)##
Էկերնֆյորդե (Գերմանիա)

Պատմություն

Տնտեսություն

Դեռևս 20-րդ դարի սկզբներից Էկերնֆյորդեն հայտնի էր իր նավահանգստով, ձկնորսորսությամբ ու ձկնարտադրությամբ, գյուղատնտեսական մթերքների առևտրով, աղի և երկաթեղենի արտադրությամբ[8]:

Էկերնֆյորդեի ծովախորշում ներկայումս տեղակայված է հորատման մի քանի հարթակ: Քաղաքում գործում են ալյուրի արտադրության ձեռնարկություններ: Բացի այդ, այստեղ են գտնվում SIG Zauer ընկերության և 1792 թվականից ի վեր ոգելից խմիչքներ արտադրող BEHIN ընկերության գլխամասային ձեռնարկություններն ու վարչական գլխավոր մասնաշենքերը:

Անվանի անձինք

  • Կոմս Սեն-Ժերմեն (XVIII դար) — հայտնի ավանտյուրիստ, կյանքի վերջին տարիներն անց է կացրել Էկերնֆյորդեում
  • Միխաել Շուլտե (ծնվ. 1990) — գերմանացի երգահան, երգիչ, կիթառահար. Եվրատեսիլ-2018-ում ներկայացրել է Գերմանիան:
  • Քրիստիան Օտտե (1674–1747) - նավատեր, ձեռներեց, առևտրական
  • Լորենց ֆոն Շտայն (1815–1890) - գերմանացի տնտեսագետ, հասարակագետ
  • Կարլ Վիլհելմ Վալենտիներ (1845–1931) - գերմանացի աստղագետ
  • Ֆրեդերիկ Կլաուզեն (1856–1940) - գերմանա-ամերիկյան ճարտարապետ
  • Ֆրիդրիխ Ռատգեն (1862–1942) - գերմանացի քիմիկոս, կոնսերվացման մասին ուսմունքի հիմնադիր
  • Վալտեր ֆոն Բյուլով-Բոտկամպ (1894–1918) - Առաջին աշխարհամարտի ռազմական օդաչու, մարտական շքանշանների ասպետ
  • Ռութ Հալբսգութ (1916–2003) - գերմանացի մարզիկ լողորդ, 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
  • Մարիա Ռեեզե (ծնվ. 1942), նկարչուհի
  • Ինգե Վիտ (ծնվ. 1944) - Red Army Faction-ի (RAF) նախկին անդամ
  • Հորսթ-Դիտեր Կոլեչկե (ծնվ. 1952) - Բունդեսվերի պահեստազորային ծովակալ
  • Գրիտիե Շտաֆելտ (ծնվ. 1975) - քաղաքական գործիչ, գերմանական Բունդեսթագի նախկին անդամ
  • Ինգմար Զահորսկի (ծնվ. 1983) - ֆոտոժուռնալիստ

Գործընկեր քաղաքներ

Էկերնֆյորդեն գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[9] .

Գրականություն

  • Uwe Beitz: Eckernförde und die Ostsee. Sutton Verlag, Erfurt 2004, ISBN 3-89702-694-5.
  • Karl Friedrich Schinkel: Eckernförde – ein Spaziergang durch die Stadtgeschichte. 3. Auflage. Rolf Stuhr, Haan 2009 http://www.eckernfoerde-stadtgeschichte.de/ | wayback=20110406052319 | text=Leseproben}
  • Heinz-Herbert Schöning: Die Eckernförder Kreisbahnen. Kenning, Nordhorn 1998, ISBN 3-927587-70-2.
  • Horst Slevogt: Eckernförde – Die Geschichte einer deutschen Kaufmannsstadt im Herzogtum Schleswig. Band 1: Von den Anfängen bis zur Reformation. Husum Verlag, Husum 1997, ISBN 3-88042-820-4. Band 2: Von gottorfischer über dänische zu preußischer Herrschaft. Husum Verlag, Husum 2006, ISBN 3-89876-183-5.
  • Heinz Teufel, Christoph Rohde: Eckernförde – Porträt der Ostseestadt. Medien-Verlag Schubert, Hamburg 1994, ISBN 3-929229-21-8.
  • Jann M. Witt (Hrsg.): Eckernförde. Geschichte einer Hafen- und Marinstadt. Convent, Hamburg 2006, ISBN 3-934613-96-9.
  • Heimatgemeinschaft Eckernförde: ECKernförde-Lexikon. Husum, Nordsee 2014, ISBN 978-3-89876-735-4.
  • Harald Jørgensen, O. M. Olesen, Frants Thygesen (Red.): Egernførde bys historie. Studieafdelingen ved Dansk Centralbibliotek for Sydslesvig, Flensburg 1980, ISBN 87-980393-5-0 (dänisch)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. http://www.statistik-nord.de/uploads/tx_standocuments/A_I_2_vj411_S.pdf%7Ctítulo=Statistikamt Nord: Bevölkerung in Schleswig-Holstein am 31. Dezember 2011 nach Kreisen, Ämtern, amtsfreien Gemeinden und Städten|data=|publicado=Statistisches Amt für Hamburg und Schleswig-Holstein|língua=de}}
  3. https://www.destatis.de/DE/ZahlenFakten/LaenderRegionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/Aktuell/Zensus_Gemeinden.xls;jsessionid=948E2C1788A5F7C552E46C9158817D86.cae2?__blob=publicationFile%7Ctítulo=Statistisches Bundesamt – Gemeinden in Deutschland nach Bevölkerung am 31.12.2011 auf Grundlage des Zensus 2011 und früherer Zählungen|data=|publicado=Einwohnerzahlen auf Grundlage des Zensus 2011|acessodata=|língua=de}}
  4. Citypopulation.de Estadísticas del distrito de Rendsburg-Eckernförde. Consultado el 1 de julio de 2018
  5. Dieter Pust: Flensburger Straßennamen. Gesellschaft für Flensburger Stadtgeschichte, Flensburg 2005, ISBN, Artikel: Asmus-Jepsen-Weg
  6. Elle Andra-Warner (nee Jürivee), Red Lake Immigration story (26 јуни 2013)
  7. Andra-Warner, Elle But When Do You Know You Are Canadian? (26 јуни 2013)
  8. Chisholm, Hugh (ed) (1911)
  9. « Städtepartnerschaten Eckernfördes » Site web de la ville d'Eckernförde, consulté le 6 novembre 2016.

Արտաքին հղումներ

Տես՝ էկերնֆյորդե Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիճամփորդն ունի Էկերնֆյորդեին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
  • Քաղաքի պաշտոնական կայքէջը
  • Geschichtliches aus Eckernförde von Stefan Deiters
  • «Geschichte zum Anschauen». Արխիվացված է օրիգինալից 2002-09-24-ին. Վերցված է 2015-10-21-ին.
  • Eckernförde հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
  • http://www.eckernfoerde.de/%7CPagina ufficiale Eckernförde (tedesco)
  • http://www.ostseebad-eckernfoerde.de/%7CInformazioni turistiche ufficiali (tedesco)
  • http://www.eckernfoerder-zeitung.de/%7CEckernförder Zeitung (giornale locale, in tedesco)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկերնֆյորդե» հոդվածին։