Ալի Էրսան Դուրու

թուրք դերասան

Ալի Էրսան Դուրու (թուրքերեն՝ Ali Ersan Duru, սեպտեմբերի 19, 1984(1984-09-19)[1], Անկարա, Թուրքիա), թուրք դերասան։

Ալի Էրսան Դուրու
Ծնվել էսեպտեմբերի 19, 1984(1984-09-19)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն

խմբագրել

Ալի Էրսան Դուրուն ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 19-ին Անկարայում։ Դերասանական կարիերայով սկսել է զբաղվել 18 տարեկանից։ Ավարտել է Էսքիշեհիրի Օսմանգազի համալսարանի ֆինանսների ֆակուլտետը[2]։ Զուգահեռ սկսել է նաև թատերական կարիերա։ Սկզբնական շրջանում խաղացել է համալսարանի թատերական խմբակում։ Դերասանական առաջին կուրսերն ստացել է 2008 թվականին։ Ավելի ուշ միացել է «Tekand Stüdyo» դերասանական խմբին, որին զուգահեռ մասնակցել է դերասանական եռամյա դասընթացների։ 2016 թվականին նկարահանվել է «Հիանալի փեսացուն» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն եղել է Բուրջու Օզբերքը[2]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 Կակաչի դարը Էպիզոդիկ դեր
2011 Գլխավոր դերում սերն է Երկրորդական կերպար
2011 Կյանքը շարունակվում է Բերաթ Ալթընդաղ Երկրորդական կերպար
2013 Փախչելով անձրևից Քորքմազ Երկրորդական կերպար
2013 Այսօրվա աշխատակիցները Ֆաթիհ Սոյսալ Գլխավոր դեր
2014 Սրտի գործեր Գլխավոր դեր
2015 Սիրո ժամանակը Ֆիքրեթ Գլխավոր դեր
2016 Հիանալի փեսացուն Մեհմեթ Չըրաղան Գլխավոր դեր
2018 Իմ սրտի սուլթանը սուլթան Մահմուդ II Գլխավոր դեր
2019 Վերածնված Էրթուղրուլ Ալբասթը Երկրորդական կերպար
2019 Դու պատմիր Սև ծով Ֆերհաթ Գլխավոր դեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Learn about Ali Ersan Duru». Famous Birthdays (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.