«Անորսալի Յանը» (ռուս.՝ «Неуловимый Ян»), խորհրդային գեղարվեստական ֆիլմը հիտլերյան զավթիչների դեմ Չեխոսլովակիայի հայրենասերների պայքարի մասին ֆաշիստական օկուպացիայի դեմ[1]։

Անորսալի Յանը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1943 և 1942
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսիդոր Աննենսկի և Վլադիմիր Պետրով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ստոլպեր
ԴերակատարներԵվգենի Սամոյլով և Եվգենյա Գորկուշա
ԵրաժշտությունԱնդրեյ Բալանչիվաձե
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն56 րոպե

Սյուժե

խմբագրել

Իրեն կեղծ փաստաթղթերով ապահովելով՝ Պրահայի համալսարանի նախկին ուսանող Յան Սմուդեկը, որը եղել է համակենտրոնացման ճամբարում, Չեխիայի ճանապարհներով շրջում է հարմարավետ ավտոմեքենայով։ Յուրաքանչյուր մեկուսի վայր Յանն օգտագործում է ռադիոհաղորդումներ վարելու համար, որոնք ժողովրդին կոչ են անում ակտիվ պայքարել ֆաշիզմի դեմ։ Ամեն օր ուղիղ ժամը 12-ին ռադիոն եթեր է հաղորդում ճշմարտությունը Խորհրդային Միության մասին։ Հիտլերականները որոնում են անորսալի հայրենասերին, բայց ամեն անգամ, երբ նրան սպառնում է անխուսափելի մահ, օգնության են գալիս հասարակ մարդիկ։

Դերերում

խմբագրել
  • Եվգենի Սամոյլով[2][3][4]Յան Սմուդեկ
  • Եվգենի Գարկուշա – Միլչա
  • Յուրի Ալեքսեև-Մեսխիև – Յարոսլավ
  • Գեորգի Դավիթաշվիլի – պրոֆեսոր
  • Կոնստանտին Դոբժինսկի – Դրաբեկի[5]
  • Կոտե Դաուշվիլիգեստապոյի գործակալ (լուսագրերում նշված չէ)
  • Սերգեյ Եվլախիշվիլի – ուսանող (լուսագրերում նշված չէ)
  • Անատոլի Սմիրանին – գերմանացի սպա (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարիստներ՝ Ալեքսանդր Ստոլպեր, Օլգա Զիվ
  • Ռեժիսորներ՝ Իսիդոր Անենսկի[6], Վլադիմիր Պետրով
  • Օպերատորներ՝ Անատոլի Գոլովնյա, Թամարա Լոբովա
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Բալանչիվաձե

Տեխնիկական տվյալներ

խմբագրել
  • Սև և սպիտակ, հնչուն

Ստեղծման պատմություն

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Թբիլիսիում՝ Մոսկվայից և Լենինգրադից կինոյի բոլոր ստեղծագործական աշխատողների տարհանման ժամանակաշրջանում։ Տարհանման մեջ գտնվող հնարավորինս առավելագույն թվով կինոգործիչների համար աշխատանք ապահովելով է պատճառաբանվում ֆիլմի ստեղծմանը միաժամանակ կամ հերթով մի քանի հայտնի կինոգործիչների մասնակցությունը[7]։

Ֆիլմի սյուժեն հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա։

Ֆիլմը վերաթողարկվել է 1965 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել