Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը

«Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը» (անգլ.՝ The Longest Most Meaningless Movie in the World), 1968 թվականին նկարահանված «անդեգրաունդ» ժանրի անգլիական ֆիլմ, որի ռեժիսորը Թոնի Սքոթն է։ Ֆիլմը տարօրինակ է նրանով, որ բացարձակապես չունի սյուժետային գիծ և տևում է 48 ժամ[2]։

Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը
անգլ.՝ The Longest Most Meaningless Movie in the World[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրանդերգրաունդ ֆիլմ
Թվական1968
Լեզուանգլերեն
ՌեժիսորVincent Patouillard?
Տևողություն2880 րոպե

Սյուժե

խմբագրել

Այս ֆիլմի համար ոչ մի հատուկ նկարահանումներ տեղի չեն ունեցել։ Ժապավենը կազմված է գովազդային հատվածներից, ֆիլմերում տեղ չգտած կադրերից և այլ «կինեմատոգրաֆիական աղբից»[3]։ Որոշ տեղերում, օրինակ, հանդիպում է անընդհատ կրկնվող (ավելի քան 30 րոպե[3]) նույն գովազդային հոլովակը[4]։ Երբեմն պատկերները շրջվում են գլխիվայր կամ սկսում շարժվել հակառակ[5]։

Արտադրություն և ցուցադրություն

խմբագրել

Էնթոնի Սքոթը ստեղծել է իր ֆիլմը Swiss Film Centre-ի աջակցությամբ։ Առաջին հանրային դիտումը կայացել է 1968 թվականի ամռանը The New Arts Lab-ում (Դյուրի-լեյն, Լոնդոն)։ Դրանից հետո 1969 թվականին ժապավենը ցուցադրվեց Cybervironment Plus էքսպերիմենտալ արվեստի փառատոնին, իսկ 1970 թվականին հոկտեմբերին՝ Ֆրանսիական ֆիլմադարանում[6][7]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Չնայած «Աշխարհի ամենաերկար...» անվանմանը՝ ներկա պահին այն չի զբաղեցնում առաջին տեղը ամենաերկար ֆիլմերի ցանկում.

  • «Modern Times Forever» – Դանիա, 2011, 14 400 րոպե
  • «Cinématon» – Ֆրանսիա, 1978-2010, 11 160 րոպե
  • «Մատրյոշկա»– Գերմանիա, 2006, 5700 րոպե
  • «Դեղ անքնության դեմ» – ԱՄՆ, 1987, 5220 րոպե
  • «Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը» – Մեծ Բրիտանիա, 1968, 2880 րոպե
  • «Չորս աստղիկներ» – ԱՄՆ, 1967, 1500 րոպե

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Longest Most Meaningless Movie in the World (1970) - IMDb
  2. Rose, Steve (2016-04-24). «Uncomfortable viewing: the seven-hour trailer for a 30-day film». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020-03-19-ին.
  3. 3,0 3,1 «The Ten Longest Films Ever Made». America Fun Fact of the Day (անգլերեն). 2013-08-21. Վերցված է 2023-07-28-ին.
  4. Reekie, Duncan (August 2003). «Not Art: An Action History of British Underground Cinema». Faculty of Arts, Plymouth University (անգլերեն). doi:10.24382/3766. Արխիվացված է օրիգինալից 2023-07-28-ին. Վերցված է 2024-07-21-ին.
  5. Dixon, Wheeler (2013-12-01). Cinema at the Margins (անգլերեն). Anthem Press. ISBN 978-1-78308-026-7.
  6. Robertson, Patrick (1985). Guinness Film Facts and Feats (անգլերեն). Guinness Books. էջ 25. ISBN 978-0-85112-278-6.
  7. Reekie, Duncan (August 2003). «Not Art: An Action History of British Underground Cinema». Faculty of Arts, Plymouth University (անգլերեն). doi:10.24382/3766. Արխիվացված է օրիգինալից 2023-07-28-ին. Վերցված է 2024-07-21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել