Արվեստի պատմություն, արվեստագիտության բաժին, որն ուսումնասիրում է արվեստների զարգացումը դրանց ծագումից մինչև մեր օրերը։

Միլոսյան Վեներայի քանդակը Լուվրում, Փարիզ

Պատմություն

խմբագրել

Արվեստի պատմության մասին առաջին աշխատությունը՝ «Առավել հայտնի գեղանկարիչների, քանդակագործների և կավագործների կենսագրությունը», որի հեղինակը Ջորջո Վազարին էր, լույս տեսավ Վերածննդի ժամանակաշրջանում 1550 թվականին։ Դրան հետևեց Կարել վան Մանդերի «Նկարիչների մասին գիրքը» և Յոախիմ Զանդրարտի «Գերմանական ակադեմիան»[1]։

 
Նախապատմական արվեստի նմուշ

Լուսավորության դարաշրջանում Վինկելմանը քննադատեց այս կամ այն գեղանկարիչների կենսագրության վրա կենտրոնանալը և սկսեց զգալի ընդհանրացումներ անել տարբեր ժամանակաշրջաններում արվեստի զարգացման մասին[2]։

Արվեստի պատմության մասին որոշ աշխատություններ (ինչպես օրինակ Ջոն Ռասկինի ստեղծագործությունները) ինքնին հետաքրքրություն են առաջացնում, որպես գրական անսովոր ստեղծագործություններ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Art History Արխիվացված 2020-06-25 Wayback Machine". WordNet Search - 3.0, princeton.edu
  2. Ernst Gombrich (1996). The Essential Gombrich, p. 7. London: Phaidon Press
  3. Cf: 'Art History versus Aesthetics', ed. James Elkins (New York: Routledge, 2006).

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել