Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի

Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի (իտալ.՝ Dio Padre Misericordioso) կամ Հոբելյանական եկեղեցի, տիտղոսակիր եկեղեցի և հասարակական կենտրոն Հռոմում։ Կառուցվել է 1996-2003 թվականներին ճարտարապետ Ռիչարդ Մեյերի նախագծով[1]։ Եկեղեցին սպասարկում է Տոր Տրե Տեստե շրջանի ավելի քան 8 հազար բնակիչների և կոչված է «վերակենդանացնել» այստեղի կյանքը։

Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունRoma Capitale?
ՀասցեPiazza Largo Terzo Millennio, 8
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը2003
ՆվիրվածՀայր Աստված
ՃարտարապետՌիչարդ Մեյեր
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Հիմնադրված2003
Քարտեզ
Քարտեզ
 Chiesa di Dio Padre Misericordioso Վիքիպահեստում
facebook.com/profile.php?id=100064419080643

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Հռոմի արքեպիսկոպոսի պատվերով այս եկեղեցին կառուցվեց եռանկյունաձև հրապարակում՝ քաղաքային զբոսայգու սահմանագծին՝ շուրջ 30000 բնակչություն ունեցող 10-հարկանի բնակելի և հասարակական շինությունների շրջակայքում։

Մակերես

830 մ² - եկեղեցու շինությունը

1450 մ² - հասարակական կենտրոնի շինությունը

10 000 մ² - շինության հարակից տարածքը

Արտաքին տեսք և կառուցվածք

Եկեղեցու հարավային կողմը զարդարում են երկաթբետոնից հավաքված երեք թեք պատերը։ Ճարտարապետը պնդում է, որ եկեղեցին նախագծվել է այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն ներսի ջերմային ծանրաբեռնվածությունները։ Բետոնի մեծ ջերմատարությունը հնարավորություն է տալիս կառավարել ներսի ջերմաստիճանը, հասնել նվազագույն քանակության ջերմային տատանումների և էներգաօգտագործման։ Պատերը պարունակում են տիտանի երկօքսիդ եկեղեցու սպիտակ տեսքը պահպանելու համար[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jodidio, Philip (2005). Architecture: Art. New York: Prestel Verlag. էջ 140. ISBN 3-7913-3279-1.
  2. «The Smog Eating Church of Rome». abcnews.go.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն

խմբագրել
  • Meier, R. & Frampton, K. & Rykwert, J. & Holl, S. (2004). Richard Meier Architect. New York: Rozzoli International Publications, Inc.
  • Architecture Now! 3

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի» հոդվածին։