Բենջամին Դիզրայելի
Բենջամին Դիզրայելի (Benjamin Disraeli, 1st Earl of Beaconsfield, դեկտեմբերի 21, 1804[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 19, 1881[1][2][3][…], , Լոնդոն, Բրիտանական կայսրություն[5]), անգլիացի գրող, քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար (1852, 1858-1859, 1866-1868), Մեծ Բրիտանիայի վարչապետ, Սոլսբերիի ջահել (1868, 1874-1880), պահպանողական կուսակցության հիմնադիրներից։
Բենջամին Դիզրայելի | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | St Piran's School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, վիպասան, գրող, կենսագիր և ֆինանսների նախարար |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի, հուդայականություն և քրիստոնեություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 21, 1804[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանի օր | ապրիլի 19, 1881[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | , Լոնդոն, Բրիտանական կայսրություն[5] |
Թաղված | St Michael and All Angels Churchyard |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հայր | Այզեկ Դիզրայելի[5][6] |
Մայր | Mary Basevi?[7][6] |
Ամուսին | Մերի Էն Դիզրայելի[5][6] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Գործունեություն
խմբագրելՍերում է անգլիականություն ընդունած հրեական ընտանիքից։
Ակնառու դեր է խաղացել տարիների կուսակցությունը պահպանողականի վերափոխելու գործում։1874-1880 թվականներին եղել է վարչապետ, վարել է էքսպանսիոնիստական քաղաքականություն։ Իր գլխավոր խնդիրներից մեկը համարել է Ռուսաստանի դեմ պայքարը։ Բեռլինի կոնգրեսում (1878) Բիսմարկի օգնությամբ Դիզրայելին վերանայել տվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որի հետնանքով մի շարք սլավոնական և հայաբնակ մարզեր նորից ընկան թուրքական տիրապետության տակ։ Նրան է պատկանում «․․․Մեզ համար կարևորը հայկական վտանգի դեմ Թուրքիայում պաշտպանվելու միջոցներ գտնելն է» արտահայտությունը, որը պարզում է նրա գլխավորած անգլիական պահպանողական կառավարության վարած քաղաքականությունը Հայկական հարցում։ Օսմանյան կայսրության ամբողջության պահապանի կեցվածքը չխանգարեց Դիզրայելին զավթելու (1878) Կիպրոս կղզին։ Աֆղանստանի դեմ 1878-1880 թվականների գաղութային պատերազմում Անգլիայի պարտությունը և անգլիական տիրապետության դեմ Տրանսվաալի բուրերի 1880 թվականի ապստամբությունը նպաստեցին Դիզրայելի կառավարության տապալմանը։
Իշխանության ղեկին գտնվելու տարիներին վարել է գաղութատիրական, կայսրության տնտեսական և քաղաքական հզորության ամրապնդման քաղաքականություն։ Թուրքիայում Անգլիայի դիրքերը ամրապնդելու և հարավային ուղղությամբ Ռուսաստանի առաջխաղացումը խոչընդոտելու նպատակով՝ փակել է աչքերը թուրքական իշխանությունների կողմից ազգային-ազատագրական շարժումները արյան մեջ խորտակելու քաղաքականության վրա։ 1875-78 թթ. արևելյան ճգնաժամի և ռուս-թուրքական (Բալկանյան) պատերազմի ընթացքում պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կտրականապես մերժել է Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը՝ պատերազմի սպառնալիքի տակ պարտադրելով Ռուսաստանին վերանայել այն և այդ նպատակով հրավիրել 1878 թվականի Բեռլինի կոնգրեսը։ Օգտվելով Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից՝ Բարձր Դռանը պարտադրել է անգլո-թուրքական Կիպրոսի համաձայնագիրը, համաձայն որի Բրիտանական կայսրությանն է անցել Կիպրոս կղզին՝ Ռուսաստանի դեմ Անգլիայի աջակցության դիմաց։
Ստեղծագործությունները
խմբագրելՀետադեմ ռոմանտիզմի հետևորդ Դիզրայելին իր վեպերում («Վիվիան Գրեյ», 1826-1827, «Կոնտարինի Ֆլեմինգ», 1832, «Քոնինգսբի», 1844, «Թանկրեդ», 1847, «Էնդիմիոն», 1880 և այլն) իդեալականացնում է արիստոկրատիային՝ նրան պատկերելով որպես աշխատավորների «պաշտպանի»։ Նրա ստեղծագործությունները համակված են պահպանողականությամբ, երբեմն նաև՝ միստիկայով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benjamin Disraeli — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Дизраэли Бенджамин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 6,0 6,1 6,2 Kindred Britain
- ↑ Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Դիզրայելի» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 382)։ |