Բութան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութան (այլ կիրառումներ)
Բութան (ձոնգքհա՝ འབྲུག་ཡུལ་), Բութանի Թագավորություն, պետություն Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկրի տարածքում են գտնվում Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով։ Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Կան անտառներ, 4000 մետրից բարձր լեռնային մարգագետիններ։
Անվանում
խմբագրելԱնվանումն ունի սանսկրիտական ծագում․ կազմված է Բհյոթ՝ «Տիբեթ» և անուա՝ «վերջ» բառերի միացումից․ այսինքն նշանակում է «Տիբեթի սահման»։ Բհոթիա լեզվով երկիրը կոչվում է Դրուկ-Ցուլ[5]։
Պատմություն
խմբագրելՊետության հիմնադիրը համարվում է լամա (բուդդայական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը 16-րդ դարի 2-րդ կեսին իրեն հռչակել է Բութանի թագավոր։ Երկիրը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անգլիացիները, հաստատվելով Հնդկաստանում, իրենց վերահսկողությունն են սահմանել Բութանի վրա։ Հնդստան թերակղզու անգլիական գաղութատիրության փլուզումից հետո՝ 1947 թվականին, ազատագրվել է նաև Բութանը։ Բութանում քաղաքական կուսակցություններն արգելված են։
Երկրի բնակչության 70%-ը բհոտիաներն են և նրանց ցեղակից խմբերը։
Տնտեսություն
խմբագրելԲութանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, ցորեն, գարի։ Զբաղվում են անասնապահությամբ։ Արդյունահանում են երկաթ, ածուխ։ Կան թղթի, գործվածքների, գորգերի արտադրության ձեռնարկություններ։ Երկրում խստորեն պահպանվում են ազգային սովորույթները, այդ թվում՝ նաև ազգային տարազը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՀամախառն ներքին արդյունքի ընդհանուր ընդունված հայեցակարգը Բութանում փոխարինվել է ավելի համապատասխան ցուցանիշով՝ «համախառն ազգային երջանկությունով»։ Սա միակ պետությունն է աշխարհում, որտեղ կա Երջանկության նախարարություն։ Այսպիսով, երջանկությունը դրվում է ազգային քաղաքականության առաջնագծում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ World Bank Open Data — WB.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.thearda.com/world-religion/national-profiles?u=26c#S_3
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
- ↑ «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բութան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 587)։ |