Գեորգի Չիչերին
Գեորգի Վասիլևիչ Չիչերին (ռուս.՝ Георгий Василевич Чичерин, նոյեմբերի 24, 1872[3][4][5], Karaul, Կիրսանովյան վարչաշրջան, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 1936[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս դիվանագետ, ՌԿ(բ)Կ անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1918-1930 թվականներին՝ ՌԽՖԱՀ (1923 թվականից ԽՍՀՄ) արտգործժողկոմ։ Ստորագրել է 1918 թվականի Բրեստի հաշտության պայմանագիրը Գերմանիայի հետ։ Ղեկավարել է խորհրդային պատվիրակությունը ռուս-թուրքական և ռուս-հայկական բանակցություններում։ Ջանքեր է գործադրել՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև, նշել, որ բարեկամական հարաբերությունները խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր են այն պայմանով, եթե Թուրքիայի և հայ ժողովրդի միջև «հաստատվի փոխադարձ սահմանազատում, դադարի փոխադարձ ջարդը...»։
Գեորգի Վասիլևիչ Չիչերին Георгий Василевич Чичерин | |
---|---|
Ծնվել է | Նոյեմբերի 12, 1872 |
Ծննդավայր | Կիրսանովսկի շրջան, Տամբովի մարզ, Ռուսական Կայսրություն |
Մահացել է | Հուլիսի 7, 1936 (63 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Ռուս |
Կրոն | Պիետիզմ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Երկեր | Բրեստի հաշտություն և Մոսկվայի պայմանագիր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, երաժշտագետ և հեղափոխական |
Աշխատավայր | Սոցիալիստական կուսակցություն |
Ծնողներ | հայր՝ Q109335368?, մայր՝ Caroline Georgine Egorovna Chicherina (Meyendorff)? |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե |
Georgy Chicherin Վիքիպահեստում |
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրը քննելով՝ Չիչերինը գտնում էր, որ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդային Ռուսաստանը վարի «բացարձակ օբյեկտիվ և խիստ անկողմնակալ» քաղաքականություն, պահանջում էր չափավորել խորհրդային Ադրբեջանի նկրտումները Հայաստանի հողերի նկատմամբ։ «Խլել Հայաստանից որևէ մաս և մեր ձեռքով տալ Ադրբեջանին կնշանակեր կատարյալ կեղծ երանգ տալ մեր ամբողջ քաղաքականությանը Արևելքում»։
Չիչերինը չէր բացառում խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, սակայն որոշ պարագաների բերումով, այդ թվում՝ խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր), չհաջողվեց արդար խաղաղություն հաստատել Կովկասում, ճիշտ լուծել տարածքային սահմանազատման խնդիրները։
Երկեր
խմբագրել- «Статьи и речи по вопросам международной политики», М., 1961.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Չիչերին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Чичерин Георгий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)