Դեմոկրատական սոցիալիզմ, քաղաքական փիլիսոփայության տեսություն, որը սատարում է սոցիալական ժողովրդավարության շրջանակներում քաղաքական ժողովրդավարությանը, մասնավորապես շեշտը դնելով տնտեսական ժողովրդավարության, աշխատավայրում ժողովրդավարության և աշխատավորների ինքնակառավարման վրա շուկայական սոցիալիստական տնտեսության կամ ապակենտրոնացված պլանավորված սոցիալիստական տնտեսության որևէ ձևի վրա։ Ըստ տեսության, սոցիալիզմը ԽՍՀՄ կազմավորամն դարաշրջանում կորցնելով դասակարգային` պրոլետարական բնույթը, դասակարգերի «հաշտության» հիման վրա վերածվել է «ընդհանուր դեմոկրատական» հոսանքի, իսկ մարքսիզմլենինիզմը սոցիալիստական, կոմունիստական շինարարության, բանվոր դասակարգի հեղափոխական պայքարի իրականացման ընթացքում դարձել է «սոցիալիզմից կտրված ճյուղ»։

Կառլ Մաքս
Ջոն Մեյնարդ Քեյնս
Էդուարդ Բերնշտեյն

Հասկացություն

խմբագրել

«Դեմոկրատական սոցիալիզմ» հասկացությունը ռեֆորմիստական գրականության մեջ գործածվել է 19-րդ դարի վերջերից։ Դրանով նշանաբանվել է «պետական սոցիալիզմի» ուղղություններից մեկը, որը բուրժուադեմոկրատական պետությունը նախընտրում էր միապետությունից։ 20-րդ դարի սկզբներից սոցիալդեմոկրատիայի աջ առաջնորդները առաջ էին քաշում կոմունիզմին հակադրվող սոցիալիզմի իրենց ըմբռնումը։

Գաղափարախոսություն

խմբագրել

Մինչև 1950 թվականը ձևավորվեց դեմոկրատական սոցիալիզմի նոր դոկտրինան, որը հռչակեց, այսպես կոչված՝ «մաքուր» սոցիալիստական հասարակություն, ուր կբացակայեն արտադրության միջոցների հասարակական սեփականությունը, բանվոր դասակարգի և նրա քաղաքական ավանգարդի ղեկավարությամբ իրականացվող աշխատավորների իշխանությունը, մարքսլենինյան գաղափարախոսությունը։ «Դեմոկրատական սոցիալիզմ»ի տեսաբաններ Բ․ Կաուցկին (Ավստրիա), Տ․ Տեյթսքելը, Զ․ Քոուլը, Ա․ Քրոսլենդը, Տ․ Լասկին, Տ․ Մորիսոնը, Ջ․ Մտրեյչին, Մ․ Ֆիլիպսը (Մեծ Բրիտանիա), Ն․ Թոմասը (ԱՄՆ), Ֆ․ Շտեռնբերգը սոցիալիզմը մեկնաբանում են իբրև հասարակական և անձնական կյանքի բոլոր ոլորտներում կիրառվող սոցիալբարոյական իդեալ, որը ձևավորվում է ռեֆորմիստակաև միջոցառումների շնորհիվ և կոչված է յուրաքանչյուր առանձին դեպքում ապահովելու «առավել լրիվ դասակարգային ներդաշնակություն», «առավել հնարավոր համընդհանուր բարօրություն», «ազգային եկամտի առավել արդարացի բաշխում» և դրանով իսկ նպաստելու բուրժուականհասարակարգի հիման վրա և դրա շրջանակներում «տնտեսության սոցիալիստականացմանը»։

Արտադրության միջոցների հասարակական, պետական սեփականության փոխարեն՝ որպես «Դեմոկրատական սոցիալիզմ»ի հավասարազոր հիմք անհրաժեշտ է համարվում պետական հսկողությունը «խառը էկոնոմիկայի» նկատմամբ, որը մոնոպոլիաների տիրապետության պայմաններում պետական կապիտալիստական ձեռնարկությունների կողքին տեղ է տալիս նաև մասնավոր կապիտալիստական ձեռնարկություններին ու մրցակցությանը։

Ըստ «Դեմոկրատական սոցիալիզմ»ի դոկտրինայի Էկոնոմիկայի նկատմամբ բուրժուազիայի պետության վերահսկողությունը ներկայացվում է որպես սոցիալիստական միջոցառում, որի մշակումը կախված է, առաջին հերթին, «բարոյական բարեփոխումից», ռեֆորմների անցկացման մասին «ընդհանուր համաձայնության» ձեռքբերումից՝ աշխարհայացքների տարբերության պահպանմամբ, բոլոր հայացքները (բացառությամբ կոմունիզմի) հանդոլրժելու պայմաններում։ «Դեմոկրատական սոցիալիզմ»ի գաղափարը դարձել է Սոցիալիստական ինտերնացիոնալի նշանաբանը։

Դեմոկրատական սոցիալիզմի անտաջումը մարքսիզմից

խմբագրել

1951 թվականին Սոցիալիստական ինտերնացիոնալի Ֆրանկֆուրտի (Արևմտյան Գերմանիա) կոնգրեսի դեկլարացիան ձևականորեն ևս անջրպետվեց մարքսիզմից, իր հիմնական դոկտրինան հռչակելով «Դեմոկրատական սոցիալիզմ», որը կոչված Էր տալ բարձր զարգացած երկրներում սոցիալական հարցերի միակ հնարավոր լուծումը։ 1970-ական թվականներին համար Սոցիալիստական ինտերնացիոնալի կուսակցությունները առաջ քաշեցին «սոցիալական դեմոկրատիայի» հասնելու խընդիրները։ «Դեմոկրատական սոցիալիզմ» գաղափարները լայնորեն օգտագործվում են կապիտալիզմի պաշտպանության համար մոնոպոլիստա–կան կապիտալի երկրներում, սոցիալիզմի կառուցման պրակտիկայի վրա ոտնձգություններ գործելու և սոցիալիստական երկրներում կապիտալիզմը վէրականգնելու փորձերը քողարկելու համար։ «Դեմոկրատական սոցիալիզմ» տերմինը գիտական չէ, քանի որ իբրև սոցիալիզմի վերնաշենք այն ընդունում է բուրժուական դեմոկրատիայի համակարգը և հնարավոր է համարում ոչ դե–մոկրատական կառուցվածքի գոյությունը սոցիալիզմի պայմաններում։ Մինչդեռ սոցիալիզմի կառուցումը հնարավոր է միայն պրոլետարիատի դիկտատուրայի և սոցիալիստական դեմոկրատիայի պայմաններում։

Գրականություն

խմբագրել
  • Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, հ․ 22։
  • Программные документы борьбы за мир, демократию и социализм, М․, 1961; Международное Совещание коммунистических и рабочих партий․ Москва, 1969 (Сборник материалов), Прага, 1969; Идеология совре–менного реформизма, М․, 1970;
  • Thomas N․, Democratic socialism, N․ Y․, 1953; Sozialdemokratie in Europa, Hannover, 1966․

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 343