Դոնի կապավորներին (հուշարձան)
«Դոնի կապավորներին» հուշարձան (ռուս.՝ Памятник «Связистам Дона»), հուշարձան, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 9-ին` Դոնի Ռոստովի Նիկոլայ Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգու մուտքի մոտ։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Վալենտին Կոստևն է[1]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը հարմարեցվել է Քաղաքի օրվան[2], ինչպես նաև քաղաքացիական ռադիոկապի առաջին սեանսի 115-ամյա հոբելյանի ամսաթվին[3]։
«Դոնի կապավորներին» հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Բարձրություն | 6 մետր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Ներկա վիճակ | կանգուն |
Արտաքին պատկերներ | |
---|---|
«Դոնի կապավորներին» հուշարձանի բացման արարողության լուսանկարներ |
Պատմություն
խմբագրել2016 թվականի ապրիլին Դոնի Ռոստովում տեղի ունեցավ ժողովրդական քվեարկություն, որի ընթացքում անհրաժեշտ էր ընտրել լավագույն նախագիծը, որի հիման վրա հետագայում պետք է ստեղծվեր «Դոնի կապավորներին» հուշարձանը։ Առաջին տեղը, հավաքելով քվեարկության մասնակիցների ձայների 40%-ը, զբաղեցրեց «Կենտրոնական դաշնային օկրուգի ռադիոհաճախության կենտրոն» դաշնային պետական միացյալ ձեռնարկության մասնաճյուղի կոլեկտիվի ստեղծած նախագիծը։ Քանդակագործ ընտրվեց Վալենտին Կոստևը։ Հուշարձանի ստեղծման համար գումարը ստացվել է քաղաքի բնակիչների կամավոր հանգանակությունից և բարերարներից ստացված բարեգործական միջոցներից[1]։ Որպես հուշարձանի տեղադրման համար վայր ընտրվեց Նիկոլայ Օստրովսկու անվան զբոսայգու մուտքի առջևի հարթակը` 14-րդ գիծ փողոցի և Շոլոխովի պողոտայի հատման տեղը[2]։
Քանդակային կոմպոզիցիայի բացմանը, որը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 9-ին, ներկա էին Ռոստովի մարզի նահանգապետի տեղակալ Վասիլի Ռուդոյը, Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանը, մարդիկ, որոնք իրենց ներդրումն են ունեցել ծրագրի իրականացման գործում, և կապի օպերատորների ներկայացուցիչները[1]։
Նկարագրություն
խմբագրելՔանդակային կոմպոզիցիայի կենտրոնում երկրագունդն է։ Այն գտնվում է նետերով պատվանդանի վրա։ Քանդակի հեղինակը մտածել է տարրեր, որոնք խորհրդանշում են փոստային և արբանյակային կապը։ Այսպես, նետերը խորհրդանշում են էլեկտրակապը, կտուցի մեջ ծրարով աղավնին` փոստային կապը, իսկ արբանյակային կապը նույնացվում է ուղեծրի հետ, որը գտնվում է Երկրի շուրջը[1]։
Քանդակի բարձրությունը մոտ 6 մետր է[2]։ Հիմքի մոտ ստեղծողները տեղադրել են ցուցանակներ, որոնց վրա նշված են նախագծի բարերարների անունները և կապի օպերատորների անվանումները։ Քանդակի մոտ կա Wi-Fi[2], տեղադրված է տեսախցիկ, որը կապ է հաստատում «Անվտանգ քաղաք» համակարգի հետ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «В Ростове открыт памятник «Связистам Дона»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 В Ростове-на-Дону открыт памятник связистам
- ↑ В Ростове торжественно открыли памятник донским связистам