Ելենա Սատինե
Ելենա Սատինե (անգլ.՝ Elena Satine, վրաց.՝ ელენა სატინი, նոյեմբերի 24, 1987, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է Starz հեռուստաալիքի «Կախարդական քաղաք» սերիալում և ABC հեռուսատընկերության «Վրիժառություն» օպերայում խաղացած դերերով։
Ելենա Սատինե | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 24, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Վրաստան ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 2180812 |
elenasatine.com |
Կյանք և կարիերա
խմբագրելՍատինեն ծնվել է Թբիլիսիում։ Հետագայում նա տեղափոխվել է ապրելու Սոչիում։ Նա իր մասնագիտական կարիերան սկսել է 6 տարեկան հասակում՝ մասնակցելով «Առավոտյան աստղ» մանկական հեռուստահաղորդմանը։ 9 տարեկանում նա արդեն միջազգային մրցանակի դափնեկիր էր, եղել է «Կինոտավր» կինոփառատոնի ամենաերիտասարդ մասնակիցը։ 1998 թվականին՝ Նյու Յորք կատարած մի քանի ուղևորություններից հետո, Սատինեն մասնակցել է մասնագիտական արվեստի դպրոցների բաց մրցույթին և այնտեղ ընդունվել սովորելու։ 16 տարեկանում՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, Սատինեն ուսումը շարունակել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, ինչպես նաև միջազգային կրթաթոշակ է ստացել Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայից[1]։
Սատինեն նախքան «Կախարդական քաղաք» սերիալում կանոնավոր դեր ստանալը մի քանի աննշան դերեր է խաղացել հեռուստատեսությունում և կինոյում։ Շոուն փակվել է երկու եթերաշրջանից հետո։ 2014 թվականին հեռուսատընկերության «Վրիժառություն» օպերայում ստացել է ազնվակիրթ, խելացնոր Լուիզա Էլլիզի դերը։ Նա սկզբում հրավիրված է եղել մի քանի էպիզոդների համար, բայց հետագայում ընդգրկվել է կանոնավոր կազմում[2]։
2013 թվականի դեկտեմբերի 31-ին Սատինեն ամուսնացել է «The All-American Rejects» խմբի երգիչ և բասիստ Թայսոն Ռիթերի հետ, որի հետ հանդիպում էր մեկ տարի[3]։
2015 թվականին նկարահանվել է Քրիս Քորնելի «Nearly Forgot My Broken Heart» տեսահոլովակում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Ալիքային ազդեցություն | Ripple Effect | Սոֆյա |
2007 | ֆ | Holier Than Thou | Էինկա | |
2008 | ֆ | Խորտկարանի աստղեր | Bar Starz | երիտասարդ դերասան |
2008 | ս | Gemini Division | Նադյա | |
2008 | ս | Խուզարկու Ռաշ | Cold Case | Նադյա Կոսլոու |
2009 | ֆ | 5 գիշեր Հոլիվուդում | 5 Nights in Hollywood | Պենելոպա |
2009 | ֆ | Adventures in Online Dating | Քրիստինա | |
2009 | ֆ | Մի նայիր վերև | Don't Look Up | Անկա |
2009 | ս | Մելրոուզ Փլեյս | Melrose Place | Էբբի Դուգլաս |
2010 | ս | Ագաթա Քրիստի Պուարո | Poirot | կոմսուհի Անդրենի |
2010 | ս | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Միրա |
2010 | ֆ | Kelly Brook's Cameltoe Shows | Ելենա | |
2011 | ֆ | Ձևացրու, որ իմ կինն ես | Just Go with It | Քրիստինա |
2011 | ս | Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին | NCIS: Naval Criminal Investigative Service | Ադրիանա Գորգովա |
2012-2013 | ս | Կախարդական քաղաք | Magic City | Ջուդի Սիլվեր |
2013 | ֆ | Վեցերորդ ատրճանակ | The Sixth Gun | Միսսի Հյում |
2014 | ս | Agents of S.H.I.E.L.D. | Լորելեյ | |
2014 | ս | Մատադոր | Matador | Մարգո |
2014-2015 | ս | Վրիժառություն | Revenge | Լուիզա Էլլիս |
2015 | ֆ | Կայծակ | Zipper | Էլլի Գրին |
2015 | ֆ | The Pinhole Affect | Բյանկա Ֆերդյուժ | |
2015 | ֆ | Beautiful Now | Ջեկի | |
2016 | ֆ | Outlaw | Ելենա | |
2016 | ս | Ժամանակից դուրս | Timeless | Ջուդիտ Քեմփբել |
2017 | ս | Թվին Փիքս | Twin Peaks | Ռոնդա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Russian Beauty Sizzles in New TV Series». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 'Revenge' Promotes Elena Satine to Series Regular (Exclusive)
- ↑ Tyson Ritter and Elena Satine Are Married
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Սատինե» հոդվածին։ |