Եվգենի Զամյատին
Եվգենի Զամյատին (ռուս.՝ Евгений Иванович Замятин, հունվարի 20 (փետրվարի 1), 1884[1][2][3], Լեբեդյան, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4] - մարտի 10, 1937[1][4][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ռուս գրող, քննադատ և հրապարակախոս։
Եվգենի Զամյատին Евгений Замятин | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Евге́ний Ива́нович Замя́тин |
Ծնվել է | հունվարի 20 (փետրվարի 1), 1884[1][2][3] |
Ծննդավայր | Լեբեդյան, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4] |
Վախճանվել է | մարտի 10, 1937[1][4][5][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Cimetière parisien de Thiais[6] |
Մասնագիտություն | գիտաֆանտաստիկ գրող, ճարտարագետ, երգիծաբան, լիբրետիստ, սցենարիստ, դրամատուրգ, գրող, գրական քննադատ, վիպասան, արձակագիր և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1908)[1] |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա, քաղաքական երգիծանք, հակաուտոպիստական գրականություն, ֆանտաստիկա, պատմավեպ, թատրոն և Լիբրետո |
Ուշագրավ աշխատանքներ | Մենք և Q3226167? |
Կուսակցություն | Բոլշևիկներ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ | |
Ազգականներ | Vera Faddeeva?[7] |
Yevgeny Zamyatin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀայրը՝ ուղղափառ քահանա, մայրը՝ դաշնակահարուհի։ 1893-1896 թվականներին Զամյատինը այցելել է Լեբեդյանի վարժարանը, իսկ հետո ուսումը շարունակում է Վորոնեժի վարժարանում։ Ավարտելով վարժարանը ոսկե մեդալով՝ 1902 թվականին անդամագրվում է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի նավաշինարարության ֆակուլտետում։
Չորս տարի անց Զամյատինը համալրում է սոցիալ դեմոկրատների (բոլշևիկների) շարքերը և մասնակցում է երիտասարդ հեղափոխականների ուսանողական կյանքին։ Այդ ժամանակ էլ հանդիպում է իր ապագա կնոջը՝ Լյուդմիլա Ուսովային (1883-1965)։ 1905 թվականի ամռանը դեպի Եգիպտոս ուղևորությունից վերադառնալիս, ճանապարհին, Օդեսսայում, ականատես է դառնում «Իշխան Պոտյոմկին-Տավրիչեսկի» ռազմանավի ապստամբությանը։ 1906 թվականին Զամյատինին ձերբակալում են և աքսորում Լեբեդյան։ Նույն թվականին նա ոչ լեգալ վերադառնում է Պետերբուրգ և վերջացնում է համալսարանը։
1908 թվականին Զամյատինը դուրս է գալիս կուսակցությունից և գրում իր առաջին՝ «Մեկ» (ռուս.՝ "Один") պատմվածքը։ Երկու տարի անց սկսնակ գրողը սկսում է դասավանդել նավաշինարարության ֆակուլտետում, աշխատում է որպես ինժեներ և միաժամանակ ավարտին է հասցնում "Աղջիկը" (ռուս.՝ «Девушка») պատմվածքը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Զամյատինը հանդես է գալիս հակապատերազմական ինտերնացիոնալիստական դիրքորոշմամբ, իսկ 1914 թվականին իր «Յոթ սարի ետևում» պատմվածքի համար ենթարկվել է դատապարտման և աքսորվել Կեմ։ 1916 թվականի մարտին, աքսորի ավարտից հետո աքսորվել է Անգլիա՝ մասնակցելու ռուսական սառցահատ նավերի շինարարության համար։ Գործուղման ժամանակ Զամյատինը գրում է «Կղզու բնակիչները» պատմվածքը (1917), որտեղ ծաղրում է անգլիական բարքերը[8]։ Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ, լինելով սոցիալիստական հայացքների կրող, Զամյատինը քննադատում էր բոլշևիկների կառավարությունը։ 1919 թվականի մարտին Զամյատինը մյուս հայտնի մտավորականների հետ միասին (Ալեքսանդր Բլոկ, Ալեկսեյ Ռեմիզով և այլք) ձերբակալվել է Պետրոգրադի գործարաններից մեկում Էսեռների կողմից աշխատանքային անկարգությունների հրահրման համար։ Զամյատինի աքսորման հարցը երկակի քննարկվել է Պոլիտբյուրոյում[9]։ 1920-ական թվականների սկզբին լույս է տեսնում Զամյատինի «Մենք» վեպը։ Սովետական գրաքննությունը համարեց տվյալ վեպը ծաղրում Սովետական կառավարությանը և արգելեց նրա հրատարակումը։ Առանց հեղինակի համաձայնության վեպը հրատարակվել է 1924 թվականին անգլերեն լեզվով Նյու Յորքում, իսկ հետագայում թարգմանվել է նաև չեխերեն և ֆրանսերեն լեզուներով, ինչից հետո Զամյատինի ստեղծագործությունները դադարեցին տպագրել ԽՍՀՄ-ում։ 1929 թվականին Զամյատինը հայտարարում է Գրողների միությունից իր հեռանալու մասին, իսկ 1931 թվականի հունիսին նամակ է գրում Իոսիֆ Ստալինին՝ երկիրը լքելու թույլտվության խնդրանքով[10]։ Ստանալով դրական պատասխան՝ 1931 թվականի նոյեմբերին մեկնում է Ռիգա, իսկ հետո Բեռլին, որտեղից 1932 թվականին տեղափոխվում է Փարիզ։
Եվգենի Զամյատինը մահացել է 1937 թվականի մարտի 10 Փարիզում։ Թաղված է Փարիզի Թյո գերեզմանատանը։
Ստեղծագործությունները
խմբագրել«Մենք» (վեպ)
խմբագրել«Մենք» հակաուտոպիական վեպը գրվել է 1920 թվականին։ Ներառում է երգիծանքի տարրեր։ Գործողությունը ծավալվում է մոտավորապես 32-րդ դարում[11]։ Վեպը նկարագրում է հասարակությունը, որտեղ գործում է կոշտ տոտալիտար ռեժիմը դեպի անհատը։ Հերոսների անուններն ու ազգանունները փոխարինված են համարներով, պետությունը իր հսկողության տակ է առնում անգամ նրանց անձնական կյանքը։
Սովետական Ռուսաստանում վեպը չի տպագրվել. գրաքննադատները այն որակել են ինչպես ծաղրանք ապագա սոցիալիստական, կոմունիստական հասարակության նկատմամբ։ Այդ թվում վեպը ներառում էր ակնարկ քաղաքացիական պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ։
«Մենք» վեպը իր հայրենիքում տպագրվել է միայն 1988 թվականին։ Վեպը, մինչ այդ հայտնի էր Ամերիկայում և Եվրոպայում, իր ազդեցությունն է ունեցել Ջորջ Օրվելի («1984» վեպ) և Օլդոս Հակսլիի ստեղծագործությունների վրա[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Замятин Евгений Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ https://www.rbth.com/arts/2014/09/22/yevgeny_zamyatin_the_writer_who_inspired_orwell_and_huxley_38469
- ↑ https://doi.org/10.1098/rsbm.2022.0003 — P. 254.
- ↑ Ռուս ազգի մեծ հանրագիտարան,Ռուսական քաղաքակրթության ինստիտուտ
- ↑ Ստալինը և Զամյատինը, Ստալինը և գրողները, գիրք 3-րդ
- ↑ Նամակ Ստալինին,արխիվացվել է սկզբնաղբյուրից 2011 թվականի օգոստոսի 23
- ↑ Եվգենի Զամյատին, Մոսկվա, 1989, էջ 549
- ↑ Ջորջ Օրվելի ակնարկը Զամյատինի «մենք» վեպի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Զամյատին» հոդվածին։ |