Երեսնամյա պատերազմ (1618 - 1648), առաջին համաեվրոպական պատերազմներից մեկը, որն ընդգրկեց գրեթե ողջ Եվրոպան, բացառությամբ Շվեյցարիայի։ Պատերազմը սկսվեց Գերմանիայի բողոքականների և կաթոլիկների հակամարտության հետևանքով, սակայն հետագայում վերածվեց Հաբսբուրգների դեմ պայքարի։ Պատերազմի հետևանքով կտրուկ նվազեց Գերմանիայի որոշ շրջանների բնակչության թիվը։ Այն ամենաերկար և ամենաարյունալի պատերազմներից մեկն է Եվրոպայի պատմության ընթացքում։ Պատերազմի ծագման պատճառները և մասնակիցների շահերը բազմազան էին, ոչ ոք չի կարողացել եզակի պատճառ տալ պատերազմի ծագման վերաբերյալ։ Սկզբնական շրջանում կոնֆլիկտը ուներ մեծապես կրոնական բնույթ, վեճերը ծագել էին բողոքականների և կաթոլիկների միջև Սրբազան Հռոմեական կայսրությունում, չնայած կայսրության ներքաղաքական վիճակը և ուժերի հավասարակշռությունը խաղացել է որոշիչ դեր։ Աստիճանաբար հակամարտությանը ներքաշվեցին այլ երկրներ, այդ թվում այդ ժամանակվա մեծ տերությունները[1][2]։ Հետագայում պատերազմը կրեց ավելի քիչ կրոնական բնույթ, Ֆրանկո-Հաբսբուրգյան հակամարտությունը Եվրոպական քաղաքական իշխանության համար հետագայում վերածվեց պատերազմի Ֆրանսիայի և Հաբսբուրգյան ուժերի միջև[3]։

Երեսնամյա պատերազմ
Կրոնական պատերազմներ

Եվրոպան երեսնամյա պատերազմի ավարտին
Թվական 1618–1648
Վայր Եվրոպա (գլխավորապես ներկայիս Գերմանիա)
Արդյունք Վեստֆալյան հաշտություն
Հակառակորդներ
Բողոքական երկրներ և դաշնակիցներ

Բոհեմիա
Սաքսոնիա
Պֆալց
Բրանդենբուրգ
Հեսսեն
Վյուրթեմբերգ
Շվեդիա
Նորվեգա-դանիական ունիա (1625–1629)
Նիդերլանդներ
Տրանսիլվանիա
Ֆրանսիա
Շոտլանդիա
Անգլիա
Շվեյցարիա
Սավոյայի դքսություն
Վենետիկ
Ռուսական թագավորություն
Օսմանյան կայսրություն

Կաթոլիկ երկրներ և դաշնակիցներ

Սրբազան Հռոմեական կայսրություն
Գերմանիայի կաթոլիկ լիգա

Իսպանիա
Պորտուգալիա Նորվեգա-դանիական ունիա (1643–1645)
Լեհաստան–Լիտվա

Հրամանատարներ
Ֆրիդրիխ V

Կրիստիան I
Գուստավ II
Կրիստիան IV
Լուի XIII
Ռիշելիե
Ֆրեդերիկ V
Հակոբ Ա

Ֆերդինանդ III

Ֆիլիպ IV

Կողմերի ուժեր
495, 000.
  • 150, 000 շվեդ
  • 20, 000 դանիացի և նորվեգացի
  • 75, 000 հոլանդացի
  • Մոտ. 100-150, 000 գերմանացի
  • 150, 000 ֆրանսիացի
  • 20-30, 000 հունգարացի
  • 6, 000 տրանսիլվանիացի
450, 000.
  • 300, 000 իսպանացի
  • 100-200, 000 գերմանացի
  • Մոտ. 20, 000 հունգար և խորվաթ հեծյալ
Ռազմական կորուստներ
Մոտ 300 000 զոհ և վիրավոր, Գերմանիայի քաղաքացիական բնակչության զոհերը կազմում են 6 000 000 Մոտ 400 000 զոհ
Ընդհանուր կորուստներ
8, 000, 000, ներառյալ քաղաքացիական բնակչության զոհերը

Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով զգալիորեն նվազեցին Գերմանական երկրների մեծ մասի, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, շատ էին նաև կորուստները զինվորականների շրջանում։ Չնայած պատերազմող բանակների զինվորները ամբողջությամբ վարձկաններ չէին, նրանց ֆինանսավորումը այդ ժամանակ կենտրոնացված չէր, յուրաքանչյուր զորախմբի ֆինանսավորումը ինքնուրույն էր, որը հիմնականում ձեռք էին բերում գրավված տարածքների թալանի ճանապարհով, ինչը պատճառ հանդիսացավ խաղաղ բնակչության թալանի և ահաբեկման։

Երեսնամյա պատերազմը ավարտվեց Օսնաբրյուկի և Մյունստերի պայմանագրերով, որոնք Վեստֆալյան հաշտության պայմանագրի մի մասն էին[4]։ Շատ հակամարտություններ, որոնք հրահրել էին պատերազմը, մնացին չլուծված դեռևս երկար տարիներ։

Պատերազմի ծագում

խմբագրել

Աուգսբուրգի հաշտությամբ (1555), որը ստորագրվեց Կառլոս V-ի կողմից, ինչը Շպեյերի առաջին սեյմի արդյունք էր, վերջ դրեց գերմանական Լյութերենների և Կաթոլիկների միջև մղվող պայքարին, հաստատվեց, որ.[5]

  • 225 գերմանական տարածքների կառավարողները իրենք պետք է ընտրեին իրենց կրոնը (Լյութերիզմ կամ Կաթոլիզմ), իսկ նրանց հպատակներին պետք է պարտադրվեր դավանել այդ կրոնը։
  • Լյութերները, որոնք ապրում էին Եպիսկոպոսական կոմսություններում կարող էին շարունակել դավանել իրենց կրոնը։
  • Լյութերներին էին մնում այն տարածքները, որոնք գրավել էին կաթոլիկներից։
  • Այն Եպիսկոպոսները, որոնք դավանափոխվել էին լյութերիզմի հրաժարվում էին իրենց տարածքներց։

Չնայած Աուգսբուրգի հաշտությամբ մի փոքր ժամանակ խաղաղություն տիրեց, իրավիճակը ավելի բարդացավ, երբ ամբողջ Գերմանիայով տարածվեց նոր կրոն՝ Կալվինիզմ։ Այն դարձավ Գերմանիայի երեք խոշոր կրոններից մեկը, սակայն Աուգսբուրգի հաշտությամբ իրավունքեր էր տրված միայն կաթոլիկներին և լյութերականներին[6][7]։

Սրբազան Հռոմեական կայսրության հարակից երկրները նույնպես նպաստեցին երեսնամյա պատերազմի բռնկմանը.

  • Իսպանիան հետաքրքրված էր գերմանական պետություններով, քանի որ նա այդ ժամանակ տիրում էր Իսպանական Նիդերլանդներին և Իտալիայի արևմտյան տարածքներին, որոնք կապվում էին իսպանական առևտրային ուղով։ Հոլանդացիները ապստամբեցին իսպանական տերության դեմ՝ սկսած 1560-ականներից և համաձայնության եկան միայն 1609 թվականին։
  • Ֆրանսիան շրջափակված էր երկու Հաբսբուրգյան տերություններով (Իսպանիա և Սրբազան Հռոմեական կայսրություն) և հետաքրքրված էր թույլ գերմանական պետությունների նվաճմամբ։
  • Շվեդիան և Դանիան հետաքրքրված էին հյուսիսգերամանական պետություններով Բալթիկ ծովի շրջակայքում։

Սրբազան Հռոմեական կայսրության կազմում գործում էին կիսանկախ պետություններ։ Սրբազան Հռոմի կայսր կարգավիճակը հիմնականում որպես տիտղոս էր ընդունվում, բայց Հաբսբուրգների տոհմի կայսրերի ժամանակ նրանց տրվեց կայսերական տիրույթների լայն կայսրական իրավունքներ։ Ավստրիական թագավորությունը, որը մտնում էր Սրբազան Հռոմեական կայսրության մեջ ուներ մեծ իշխանություն և մոտ ութ միլիոն բնակիչ։ Կայսրությունը նաև վերահսկում էր մի շարք տարածաշրջանային ուժերի, ինչպիսիք են Բավարիայի դքսությունը, Սաքսոնիան, Բրենդերբուրգը, Կուրպֆալցը, Հեսսենը, Տրիերյան արքեպիսկոպոսարանը և ազատ կայսերական քաղաք Նյուրնբերգը (որտեղ բնակվում էին 500.000-ից մեկ միլիոն բնակիչ)։ Կայսրության տիրապետության տակ էին նաև մեծ թվով քաղաք - պետություններ, դքսություններ և այլն։

 
Ֆերդինանդ I Սրբազան Հռոմի կայսր և Բոհեմիայի թագավոր: Նա կոչ արեց Տրենտի խորհրդին հաստատել երկու տեսակի մասնակցության կանոնը գերմանացի և բոհեմացի կաթոլիկների համար:

Կրոնական լարվածությունը պահպանվեց մինչև 16-րդ դարի երկրորդ կեսը։ Աուգսբուրգի հաշտությունը սկսվեց խախտվել, քանի որ որոշ եպիսկոպոսներ սկսեցին վերականգնել իրենց կալվածքները, իսկ Հաբսբուրգները սկսեցին վերականգնել կաթոլիկ իշխանությունը Սրբազան Հռոմեական կայսրությունում և Իսպանիայում։ Այս ժամանակներում տեղի ունեցավ Քյոլնի պատերազմը (1583–88), հակամարտությունը սկսվեց, երբ քաղաքի արքեպիսկոպոս Գեբարդ Տրուչես վոն Վոլբուրգը դավանափոխվեց կավանիզմի։ Քանի որ նա նշանակվել էր կայսրի կողմից, նա չէր իրավունք չուներ կաթոլիզմից բացի այլ կրոնի դավեր։

Քյոլնի պատերազմում իսպանական զորքերը դուրս քշեցին նախկին արքեպիսկոպոսին և նշանակեցին նորին՝ ի դեմս Էռնստ Բավարիացու, ով կաթոլիկ էր։ Այս հաջողությունից հետո Կաթոլիկները առավել ամրապնդեցին դիրքերը և խստացրեցին cuius regio, eius religio (թարգմանաբար կրոնափոխվիր կամ հեռացիր) սկզբունքի կիրառումը Բավարիայում, Վյուրցբուրգում և այլ երկրներում։ Այն ստիպում էր լյութերներին կրոնափոխվել կամ լքել երկիրը։ Լյութերները նաև ականատես եղան Պալատինետի (1560), Նասուի (1578), Հեսե-Կասեի (1603) և Բրանդենբուրգի (1613) լորդերի կրոնափոխությանը։ Այսպիսով Հռենոսի ափերից մինչև Դանուբ գետը հիմնականում գերիշխում էին Կաթոլիկները, իսկ Լյութերները արտաքսվեցին հյուսիս։ Մյուս տարածքներում իշխում էին կալվինիստները։ Այնուամենայնիվ, համարյա ամենուր գործում էին բոլոր կրոնների փոքրամասնություններ։ Որոշ դքսություններում կաթոլիկների, լյութերների և կալվինների թիվը գրեթե հավասար էր։

Երկար ժամանակ իշխող իսպանացի զարմիկներին, այդ թվում Հաբսբուրգյան կայսրեր Կառլոս V-ին (հատկապես Ֆերդինանդ I-ին և Մաքսիմիլիան II-ին, նաև Ռուդոլֆ II-ին և նրա հետևորդ Մատիասին) շատ էին քննադատում իրենց արքունիքի անդամներին կրոնական ազատություն տալու համար։ Այս իշխանավորները կայսրության ներսում հանդուրժում էին քրիստոնեության տարբեր ուղղությունները[8]։ Մինչ այդ Շվեդիան և Դանիան, որոնք երկուսն էլ լյութերական թագավորություններ էին փորձում էին կայսրության ներսում օգնել բողոքականներին և ձեռք բերել տնտեսական և քաղաքական իշխանություն։

Կրոնական լարվածությունը ներխուժեց գերմանական ազատ քաղաք Դոնեվյուրթ 1606 թվականին։ Այստեղ լյութերականները արգելեցին կաթոլիկներին երթ կազմակերպել, և տեղի ունեցավ բախում։ Սա Բավարիայի դուքս Մաքսիմիլիան I-ին ստիպեց կանգնել կաթոլիկների կողքին։ Արդյունքում, երբ բախումները դադարեցին, Կալվինիստները (որոնք մինչ այդ փոքրամասնություն էին) դարձան առավել սպառնալի։ Նրանք միավորվեցին և ստեղծեցին Ավետարանչական միության լիգա 1608-ին, որը գլխավորեց Պալատինի հերցոգ Ֆրեդերիկ V-ը[9]։ Լիգայի ստեղծումից հետո կաթոլիկները նույնպես միավորվեցին և ստեղծեցին Կաթոլիկների լիգա 1609-ին, որը գլավորեց դուքս Մաքսիմիլիանը։

Հաջորդ լարվածությունը ծագեց 1609 թվականին Յուլերի ժառանգության համար պատերազմում, որը սկսվեց, երբ Յուլի-Կլեվե-Բերգի դուքս Ջոն Վիլամը մահացավ առանց ժառանգ[10]։ Դքսությանը տիրանալու համար կար երկու հավակնորդ։ Առաջինը Պուսիայի դքսուհի Աննան էր, ով Ջոն Վիլիամի ավագ դստեր աղջիկն էր։ Աննան ամուսնացած էր Բռանդենբուրգի կյուֆուստ Ջոն Սիգիսմունդի հետ։ Երկրորդը Նեունբերգի պֆալցկոմս Վոլֆգանգ Վիլիամն էր, ով Յոն Վիլիամսի քրոջ որդին էր։ Դքսուհի Աննան հավակնում էր Յուլի-Կլեվե-Բերգին, որպես ուղիղ կապով առաջին ժառանգ, իսկ Վոլֆգանգ Վիլիամը համարվում էր ամենամոտ արու ժառանգորդը։ 1610-ին Ռուդոլֆ II-ը զորքերը մտցրեց տարածաշրջան պատերազմը կանխելու համար և գումարեց խորհուրդ(Reichshofrat)։ Սակայն որոշ բողոքական իշխաններ վախեցան, որ միացյալ դքսությունը կանցնի կաթոլիկների ձեռք[10]։ Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ի և Նիդերլանդների հանրապետության ներկայացուցիչները որոշել էին ներխուժել Յուլի-Կլեվե-Բերգ, սակայն նրանց պլանները ձախողվեցին Հենրիխ IV-ի մահվան պատճառով։ Հույս ունենալով ստանալ առավելություն վիճաբանության մեջ՝ Վոլֆգանգ Վիլիամը ընդունեց Կաթոլիզ, հակառակ նրան Ջոն Սիգիսմունդը ընդունեց Կալվինիզմ, իսկ Աննան մնաց Լյութերական[10]։ Վիճաբանությունը ավարտվեց 1614 թվականին Կսանտենի պայամանագրով, որի համաձայն միացյալ դքսությունը անջատվեց Յուլիայի և Բերգի, որոնք անցան Վոլֆգանգ Վիլիամին, իսկ Սիգիսմունդին բաժին ընկան Կլեվեսը, Մարկը և Ռևենսբերգը[10]։

 
Ֆերդինանդ II(Սրբազան Հռոմի կայսր) և Բոհեմիայի թագավոր:

1617 թվականին պարզ դարձավ, որ Սրբազան Հռոմի կայսր և Բոհեմիայի թագավոր Մատիասը մահանալու է առանց ժառանգի, ում ամենամոտ արու բարեկամը նրա զարմիկ Ավստրիայի դուքս Ֆերդինանդ II-ն էր։ Օնեթի պայամանագրով Իսպանիայի կայսր Ֆիլիպ III համաձայնվեց, որպեսզի գահը ժառանգի Ֆերդինանդ II-ը։

Ֆերդինանդը, ով կրթվել էր ճիզվիտների կողմից, ուժեղ Կաթոլիկ էր և ցանկանում էր պարտադրել կրոնական միասնականություն իր տարածքներում։ Դա նրան դարձրեց ոչ ժողովրդական բողոքական Բոհեմիայում։ Բնակչության դժգոհություններին միացավ նաև ազնվականությունը, որը չէր ընդունում Ֆերդինանդի՝ Բոհեմիայի թագաժառանգ ընտրվելը 1617 թվականին, արդյունքում բռնկվեց երեսնամյա պատերազմը 1618 թվականին, երբ նրա ներկայացուցիչներին Պրահայում դուրս շպրտեցին պատուհանից։ Պրահայի հուզումները աճեցին բաց խռովության Բոհեմիայում, որը համարվում էր ուժեղ արտաքին դաշնակից։ Ֆերդինանդը սա ընդունեց որպես անձնական վիրավորանք, սակայն նրա վարած քաղաքականությունը ավելի թուլացրեց իր դիրքերը։

 

Բոհեմյան ապստամբություն

խմբագրել
 
Ժամանակակից փորագրություն, որտեղ պատկերված է Պրահայի երկրորդ Դեֆենեստրացիան (1618), որից հետո սկսվեց Բոհեմիական ապստամբությունը, որն էլ համարվում է երեսնամյա պատերազմի առաջին փուլը:

Մնալով առանց ժառանգի Սրբազան Հռոմի կայսր Մատիասը փորձեց խաղաղ ճանապարհով իրեն ժառանգորդ կարգել իր զարմիկ վառ կաթոլիկ Ֆերդինանդին, ով նաև պետք է ժառանգեր Հունգարիայի և Բոհեմիայի թագը[11]։ Բոհեմիայի որոշ բողոքական առաջնորդներ վախեցան, որ իրենցից կխլեն Ռուդոլֆ II-ի կողմից 1609-ին տրված իրավունքները։ Նրանք գերադասում էին Ֆրեդերիկ V-ին, ով Պալատինեյթի կյուրֆյուրստն էր (Ֆրեդերիկ IV-ի իրավահաջորդը, բողոքականների միության հիմնադիրը)[12]։ Սակայն բողոքականների մի մասը հարում էին կաթոլիկների տեսակետը[13], և 1617-ին Ֆերդինանդը պատշաճ կերպով ընտրվեց Բոհեմիայի թագաժառանգ և ինքնաբերաբար Մատիասի մահվանից հետո Բոհեմիայի թագավոր։

 
Սպիտակ լեռան ճակատամարտի բեմադրումը:

Նորընտիր թագավորը 1618 թվականի մայիսին ուղարկեց երկու իր կաթոլիկ խորհրդականներին (Վիլեմ Սլավատաին և Յարոսլավ Բորզիտաին), որպեսզի իրեն ներկայացնեն Պրահայի Հրադչանի ամրոցում։ Ֆերդինանդը ցնականում էր, որ նրանք կառավարեն երկիրը իր բացակայության ժամանակ։ 1618 թվականի մայիսի 23-ին բողոքականները ձերբակալեցին նրանց և նետեցին ամրոցի պատուհանից, որը գտնվում էր 21 մետր բարձրության վրա։ Հատկանշական է, որ նրանք կենդանի մնացին, քանի որ վայրէջք կատարեցին ձիու գոմաղբի մեջ։ Այս իրադարձությունից սկիզբ առավ Բոհեմյան ապստամբությունը։ Բոհեմյան հակամարտությունը արագ տարածվեց Բոհեմիայի թագավորության բոլոր տարածքներով, այդ թվում Սիլիսիայում, Վերին և Ստորին Լուսատիայում և Մորավիայում։ Մորավիա արդեն ներքաշվել էր բողոքականների և կաթոլիկների հակամարտության մեջ։ Կրոնական հակամարտությունը վերջիվերջո տարածվեց գրեթե ողջ Եվրոպայով, ներառյալ Ֆրանսիան, Շվեդիան և շատ այլ երկրներ[12]։

Եթե Բոհեմյան ապստամբությունը մնար տեղական հակամարտություն, այն կավարտվեր երեսուն ամսվա ընթացքում։ Սակայն Մատիաս կայսրի մահը լրացուցիչ ուժ տվեց ապստամբներին, որոնք մոտ էին փոխզիջումների գնալուն։ Ֆերդինանդի սխալ որոշումների պատճառը եղան, որ Բոհեմիացիները կարողացան տարածել հակամարտությունը արևմտյան Գերմանիա։ Ֆերդինանդը ստիպված օգնություն խնդրեց իր զարմիկից՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ից։

Բոհեմիացիները փնտրում էին դաշնակիցներ կայսրի դեմ, նրանք փորձեցին իրանց կողմը քաշել Բողոքական միությանը, որի ղեկավար Կալվինիստ Ֆրեդերիկ V-ին տեսնում էին Բոհեմիայի թագի հիմնական հավակնորդ։ Բոհեմիացիները խոստացան Ֆրեդերիկին դարձնել Բոհեմիայի թագավոր, եթե նրա միությունը միանա ապստամբներին։ Սակայն նման առաջարկներ եղան նաև Բոհեամիայի մարզերի մյուս անդամներին, այդ թվում Սավոյի դքսին, Սաքսոնիայի կյուրֆուրստին և Տրանսիլվանիայի արքայազնին։ Ավստրացիները, որոնք ուշի ուշով հետևում էին Պրահայի իրադարձությունների դարձրեցին ընդվզումները համաժողովրդական[14] Սկզբում ապստամբեցին միայն Բոհեմիացիները։ Նրանց միացան Վերին Ավստրիայի ժողովուրդը, որի ազնվականությունը հիմնականում կալվինիստ կամ լյութերական էր։ Ստորին Ավստրիան ապստամբեց մի փոքր ուշ, 1619-ին երբ Ժինդրիչ Մատիաս Տուրնը իր բանակով պաշարեց Վիեննան։

Օսմանյան աջակցություն

խմբագրել
 
Բեթլեն Գաբորը Օսմանյան Կայսրությունից աջակցություն է խնդրում ընդդեմ Հաբսբուրգների
 
Ֆրեդերիկ V որպես Բոհեմիայի թագավոր, կտավը նկարվել է Ջերթ վոն Հոնհորսթի կողմից 1634-ին:

Արևելքում բողոքական հունգարացի արքայազն Բեթլեն Գաբորը գլխավորեց արշավ դեպի Հունգարիա Օսմանյան Սուլթան Օսման II-ի աջակցությամբ։ Զգուշանալով Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդի կաթոլիկ քաղաքականությունից, Բեթլեն Գաբորը միակ աջակցությունը տեսնում էր օսմանյան կայսրությունից[15]։ Դեսպանները Հեյնրիխ Բիթերի գլխավորությամբ այցելեցին Կոստանդինապոլիս 1620-ի հունվարին, օսմանցիները Մեհմեդ Աղայի գլխավորությամբ այցելեցին Բրագա 1620-ի հուլիսին։ Օսմանցիները առաջարկեցին Ֆրեդերիկին 60, 000 հեծելազոր և պլանավորեցին տրամադրել ևս 400, 000 զորք լեհաստան ներխուժելու համար, փոխարենը նրանց պետք է վճարեին ռազմատուրք[16]։ Այս բանակցությունները բերեցին Լեհ-Օսմանյան պատերազմի բռնկմանը 1620-21 թվականներին[17]։ Օսմանցիները ջախջախեցին լեհերին, որոնք սատարում էին Հաբսբուրգներին Երեսնամյա պատերզամի ժամանակ, Սեսորայի ճակատամարտում 1620-ի սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին[18], բայց ի վիճակի չէին այլևս շարունակել հաղթարշավը 1620-ի նոյեմբերի Սպիտակ լեռան ճակատամարտում բոհեմիացիների պարտությունից հետո[19]։ Ավելի ուշ լեհերը հաղթեցին օսմանցիներին Չոցիմի ճակատամարտում և վերականգնեցին ստատուս քվոն[20]։

Կասրը, ով տարված էր Ուսկոկի պատերազմով, շտապեց վերակազմավորել բանակը, որպեսզի կանգնեցնի բոհեմիացիների և նրանց դաշնակիցների առաջ խաղացումը։ Չառլս Բոնավենտուրը, ով կայսերական զորքի հրամանատարն էր պարտության մատնեց Բողոքական միության զորքերին Սաբլատի ճակատամարտում 1619-ի հունիսի 10-ին։ Սա կտրեց Տուրնի հետ կապ հաստատելու ուղիները, ով ստիպված եղավ հրաժարվել Վիեննան գրավելու մտքից։ Սաբլատի ճակատամարտը արժեցավ բողոքականներին կարևոր դաշնացկցի, ի դեմս Սավոյի։ Սավոյը արդեն ուղարկել էր մեծ քանակությամբ գումար, նաև զորք բողոքականների զորածումբը Հռենոսի մարզում համալրելու համար։

 
Սպիտակ լեռան ճակատամարտի (1620) ժամանակակից գեղանկար:
 
Դոն Աբրոզիո Սպինոլա, իսպանական զորքերի հրամանատար:

Իսպանական կայսրությունը Բրուսելից բանակ ուղարկեց Աբրոզիո Սպինոլայի գլխավորությամբ, կասրին սատարելու համար։ Բացի այդ Վիեննայում Իսպանիայի դեսպանը համուզեց բողոքական Սաքսոնիային միանալ ընդդեմ Բոհեմիայի, Լուսատիայի վերահսկողությունը նրան հանձնելու դիմաց։ Սաքսոնացիները ներխուժեցին Բոհեմիա, իսկ իսպանական զորքերը արևմուտքում թույլ չտվեցին դաշնակից բողոքական լիգային օգնության հասնել։

Կաթոլիկ լիգայի բանակը ճնշեց Վերին Ավստրիայի հուզումները, մինչ կայսերական բանակը ճնշեց Ստորին Ավստրիան։ Երկու բանակները միավորված պարտության մատնեցին Ֆրեդերիկ V-ին Սպիտակ լեռան ճակատամարտում, 1620-ի նոյեմբերի 8-ին։ Բացի այդ ստիպեցին Բոհեմիային դառնալ կաթոլիկ և մնալ Հաբսբուրգների տիրապետության տակ ևս 300 տարի։

Այս պարտությունը պատճառ դարձավ Ավետարանչական միության լուծարմանը և Ֆրեդերիկ V-ի տիտղոսի կորստին։ Ֆրեդերիկը հայտարարվեց օրենքից դուրս, իսկ նրա կալվածքները բաժին պետք է հասնեին կաթոլիկ ազնվականներին։ Նրա տիտղոսը տրվեց նրա հեռու բարեկամ Մաքսիմիլիանին։ Ֆրեդերիկը ստիպված եղավ օգնություն խնդրել Շվեդիայից, Նիդեռլանդերից և Դանիայից։

Սա լուրջ հարված էր բողոքական հավակնություններին տարածաշրջանում։ Ապստամբության ճնշումից հետո Բոհեմիացի ազնվականների ունեցվածքի մեծ մասը անցավ կաթոլիկներին։ Իսպանացիները ձգտելով առաջ անցնել հոլանդացիներից Ութսունամյա պատերազմի նախապատրաստման գործընթացում, ցանկանում էին նվաճել Ֆրեդերիկի հողերը։ Պատերազմի առաջին փուլը արևելյան Գերմանիայում ավարտվեց 1621-ի դեկտեմբերի 31-ին, երբ Տրանսիլվանիայի արքայազնը և կայսրը կնքեցին Նիկոլսբուրգի հաշտության պայմանագիրը, համաձայն որի Տրանսիլվանիային տրվեցին Թագավորական Հունգարիայի մեծ թվով տարածքներ։

 
Հրացանակիրների փորագրություն մոտ 1620 թվական:
 
Յոհան Ցերկլաս Տիլլի բավարական և կայսերական զորքերի հրամանատար:

Որոշ պատմաբաններ 1621-1625 թվականները Երեսնամյա պատերազմում համարում են առանձին փուլ, և այն անվանում են Պալատինեյթի փուլ։ Սպիտակ լեռան ճակատամարտում կրած պարտությունից հետո Բոհեմիայի մեծ մասը խաղաղվեց։ Սակայն Պալատինեյթում պատերազմը շարունակվում էր։ Տեղի նշանավոր առաջնորդներից դուքս Էռնստ վոն Մանսֆիլդը[21] – օգնեց Ֆրեդերիկ V-ին պաշտպանել իր հողերը։ Այս փուլը անցավ փոքր ընդհարումներով։ Մանհեյմը և Հայդելբերգը ընկան 1622-ին, Ֆրանկենթալը նվաճեցին երկու տարի հետո Պալատինեյթը թողնելով իսպանական զորքերին։

Բողոքականների բանակի մնացուկները անցան ծառայության նիդերլանդական բանակում։ Սակայն նրանց ժամանումը Նիդերլանդները չօգնեց ազատվել Բերգեն-օպ-Զումի պաշարումից (Հոկտեմբեր 1622), հոլանդացիները չկարողացան պաշտպանել նրաց վերջին կացարանը։ Նրանց ուղարկեցին արևելյան Ֆրիսիա։ Մոնսֆիլդը մնաց Նիդերլանդներում, բայց Կրիստիանը մնաց օգնելու իր հարազատներին։ Ստանալով նորությունը, որ Մոնսֆիլդը իրեն չի օգնելու, Կրիստիանի բանակը նահանջեց դեպի Նիդերլանդների սահման։ 1623-ի Օգոստոսի 6-ին 10 մղոն սահմանին չհասած Տիլլիի ավելի կազմավորված բանակը հասավ նրանց։ Ստադլոհնի ճակատամարտում Կրիստիանի բանակը պարտություն կրեց կորցնելով բանակի ձորս հինգերորդ մասը, որը նախքան այդ հաշվվում էր մոտ 15.000 զինվոր։ Այս ողբերգությունից հետո բողոքականները կորցրեցին բոլոր հույսերը վերականգնվելու և այսպիսով բողոքական ապստամբությունը վերջնականապես ճնշվեց։

Հուգենոտների ապստամբություններ (1620–1628)

խմբագրել
 
Գասպար դը Գուզման Օլիվարես, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի հավատարիմ նախարաը, նկարը Դիեգո Վելասկես:
 
Կարդինալ Ռոշելյեն Լա Ռոշելի պաշարման ժամանակ ընդդեմ Հուգենոտների, Հենրի Մոտե, 1881:

1562–1598 թվականների կրոնական պատերազմներից հետո, Ֆրանսիայի բողոքական Հուգենոտները (հիմնականում հարավարևմտյան տարածքներից) վայելեցին 20 ամյա խաղաղությունը Հենրի IV-ի օրոք, ով մինչև կաթոլիկ դառնալը հարում է հուգենոտներին։ Նրան հաջորդող Լյուդովիկոս XIII-ը, ով իր կաթոլիկ մոր ազդեցության տակ էր, ավելի քիչ համբերատար էր։ Հուգենոտները ի պատասխան սկսեցին զինվել, ստեղծեցին զինվորական խմբավորումներ և դիվանագիտական հարաբերություններ սկսեցին օտարերկրյա պետությունների հետ։ Ապստամբությունը սկսվեց մեծ բախումներով, բոլորն էլ ավարտվեցին հուգենոտների պարտությամբ. Մոնտաուբանի պաշարում 1621 թվականին, Սեն Մարտին դը Ռեի ծովային ճակատամարտ 1622 թվականի հոկտեմբերի 27-ին, Ռե կղզու գրավում 1625 թվականին, Լա Ռոշելի պաշարում 1627–1628 թվականներին։ Ապստամբությունը վերաճեց միջազգային հակամարտության Անգլիայի ներգրավմամբ 1627-1629 թվականներին։ Ստյուարտների տունը ներգրավվեց Եվրոպայում խաղաղության ապահովման գործընթացում և ներքաշվեց Իսպանիայի և Ֆրանսիայի պատերազմներին։ Սակայն պարտություն կրելով Ֆրանսիայից (ինչը անուղղակիորեն բերեց անգլիացիների առաջնորդ Ջորջ Վիլիերսի մահվան), բացի այդ ֆինանսավորման դադարեցման և ներքին հակամարտությունների պատճառով Անգլիայի խորհրդարանը որոշեց դուրս գալ պատերազմից[22]։ Ֆրանսիան մնաց խոշորագույն կաթոլիկ թագավորությունը, որը դաշնակից չէր Հաբսբուրգներին և ապագայում պետք է պատերազմի մեջ մտներ Իսպանիայի հետ։

Դանիական միջամտություն (1625–1629)

խմբագրել
 
Հրետենեվոր հեծելազորային
 
Կաթոլիկ գեներալ Ալբերտ վոն Ուլենշտեյն:

Կոպենհագենում կայսերական հաղթանակից հետո հաստատված խաղաղությունը կարճ կյանք ունեցավ Դանիայի կողմից պատերազմին ներքաշվելու պատճառով։ Դանիական միջամտությունը անվանվեց Ստորին Սաքսոնյան պատերազմ կամ դանիերեն Kejserkrigen ("Կայսրների պատերազմ")[23], սկսվեց, երբ Դանիայի թագավոր Կրիստիան IV, ով լյութերական էր և նաև հանդիսանում էր Հելստեյնի դուքսը, օգնեց հարևան Ստորին սաքսոնիայի լյութերեն իշխանավորներին բանակ կազմել ընդդեմ կայսերական ուժերի[24]։ Դանիան վախենում էր, որ իր անկախությունը վտանգի տակ կլինի, քանի որ բողոքականները պարտություն էին կրել կաթոլիկներից։ Կրիստիան IV նաև ցանկանում էր քաղաքական դիվիդենտներ ստանալ հյուսիսային Գերմանիայից։ Օրինակ 1621 թվականին Համբուրգը ճանաչեց Դանիայի անկախությունը և Կրիստիանի որդուն նշանակեց Բրեմենի արքեպիսկոպոս։ Կրիստիան IV նվաճեց իր թագավորության համար հարստության աղբյուր, ինչը չունեին հյուսիսային Եվրոպայի մյուս երկրները։ Այս հարստությունները ձեռք էին բերվում Օրսանդի հարկերից և Շվեդիայի տարածքների զինված թալանից[25]։ Դանիայի ուղին հավանության արժանացավ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից, Կրիստիանը, որպես գլխավոր հրամանատար կարողացավ հավաքագրել 20, 000 վարձկանի և 15, 000 ազգային բանակ։

Նրա դեմ կռվելու համար Ֆերդինանդ II-ը զորք ուղարկեց Ալբրեխտ Վալենշտայնի գլխավորությամբ, ով աչքի էր ընկել Բոհեմիայում և հարստացել որոշ տարածքներ նվաճելով[26]։ Ուոլշտեյնը համաձայնվեց հավաքագրել իր բանակը, որը հաշվվում էր 30, 000-ից 100, 000 զինվոր պայմանով, որ նրան կթույլատրվի թալանել գրավված տարածքները։ Կրինստիանը, ով ոչինիչ չգիտեր Վալենշտայնի զորքի մասին, իմանալով Վալենշտայնի և Տիլլիի միավորման մասին ստիպված հրաժարական տվեց։ Կրիստիանը անհաջողակ էր նաև այն հարցում, որ նրա բոլոր դաշնակիցները ստիպված եղան հետ քաշել իրենց զորքերը. Անգլիան թույլ էր և պառատկված, Ֆրանսիան քաղաքացիական պատերազմի շեմին էր, Շվեդիան պատերազմի մեջ էր Լեհ-Լիտվական միավորված ուժերի դեմ, և ոչ Բրանդենբուրգը ոչ էլ Սաքսոնիան հետաքրքրված չէին արևելյան Գերմանիայում պատերազմներ մղելուն։ Վալենշտայնը պարտության մատնեց Մանսֆիլդի բանակին Դեսու կամրջի ճակատամարտում (1626), իսկ Գեներալ Տիլլին հաղթեց դաներին Լութերի ճակատամարտում (1626)[27]։ Մանսֆիլդը մահացավ մի քանի ամսից հնարավոր տուբերկուլոզից Դալմաթիայում։

 
Շոտլանդական զինվորները Գուստավ II-ի մոտ ծառայության ժամանակ, 1630–31:

Վալենշտայնի զորքը շարժվեց հյուսիս՝ նվաճելով Մակելենբուրգը, Պոմերանիան և Յուտլանդիան, բայց չկարողացավ նվաճել Դանիայի մայրաքաղաքը։ Վալենշտայնը չուներ նավատորմ, իսկ ոչ Հանզայի միությունը ոչ Լեհ-Լիտվական միավորված ուժերը թույլ չտվեցին կայսերական բանակին օգտվել իրենց նավահանգիսնտերից Բալթիկ ծովում։ Նա պաշարեց Ստրալսանդը, որը գրավելով կունենար հարմար նավահանգիստ, որտեղ կկառուցեր հզոր նավատորմ, սակայն Դանիայի դեմ պատերազմը կասեցվեց՝ ֆինասապես ձեռնտու չլինելու պատճառով[28]։ Վալենշտայնը վախենում էր կորցնել հյուսիսային Գերմանիայից եկող եկամուտները, նույն ժամանակ Կրինստիանը պարտության մատնեց նրան Ուոլգաստի ճակատամարտում. երկուսն էլ պատրաստ էին բանակցությունների[29]։

Բանակցությունների արդյունքում կնքվեց Լյուբեկի պայմանագիրը 1629 թվականին, համաձայն որի, Կրիստիանին էր մնում Դանիան, սակայն նա չէր կարող օգնել Գերմանիայի բողոքական տարածքներին։ Այսպիսով հետագա երկու տարիներին Կաթոլիկների ձեռքը անցան ավելի շատ տարածքներ։ Բացի այդ Կաթոլիկ լիգան համուզեց Ֆերդինանդ II-ին հետ վերցնել լյութերական տարածքները, որոնք նրանց էին անցել Աուգբուրգի հաշտության պայմանագրով։ Կայսրի հրամանով այդ տարածքները վերածվեցին երկու արքեպիսկոպոսարանների, տասնվեց թեմով և հարյուրավոր վանքերով։ Նույն տարում մահացավ Գաբրիալ Բատլենը, ով Տրանսիլվանիայի կալվինիստ արքայազնն էր։ Այսպիով միայն Ստրալսանդ նավահանգիսը չմտավ Վալենշտայնի և Կայսրի տիրապետության տակ։

Շվեդական միջամտություն (1630–1635)

խմբագրել
 
Հեծելազորայինների կռիվ մոտավոր 1640 թվականին, նկարված Սեբաստիան Վրանկս
 
Գուստավուս II Ադոլփուս
 
Զինվորների մոդել, որը վերաբերվում է Երեսնամյա պատերազմին, այն ցուցադրվել է Շվեդիայի բանակի թանգարանում Ստանդարտ համազգեստը Եվրոպայում հազվագյուտ երևույթ էր, ինչպես երևում է մոդելում:

Ֆերդինանդի արքունիքից որոշ մարդիկ չէին վստահում Վալենշտայնին, կարծում էին որ նա կմիավորի իր զորքերը գերմանական մարզերի հետ և դեմ դուրս կգա կայսրությանը։ Այս ճնշման ներքո Ֆերդինանդը պաշտնանկ արեց Վալենշտայնին 1630 թվականին։ Նա ստիպված հետ կանչեց նրան, երբ Շվեդիայի թագավոր Գուստավ II Ադոլֆը իր զորքերով ներխուժեց կայսրության տարածներ[30] [31]:

Կրիստիան IV-ի նման Գուստավ Ադոլֆը եկավ օգնելու գերմանացի լյութերներին, ովքեր ճնշման էին ենթարկվում կաթոլիկների կողմից, բացի այդ նա տնտեսական օգուտներ էր ակնկալում մերձբալթյան գերմանական տարածքներից, նրան հովանավորում էին ֆրանսիամետ ուժերը և հոլանդացիները[32]։ 1630 թվականից 1634 թվականներին Շվեդական բանակը հետ մղեց կաթոլիկներին բողոքականների տարածքներից։ Իր արշավանքի ընթացքում Շվեդիան տիրացավ կայսերական թագավորությունների կեսին և դարձավ բողոքականների առաջնորդը։

Շվեդական զորքերը Կայսրություն ներխուժեցին Պոմերանիա դքսության տարածքով, ինչը ծառայել էր, որպես Շվեդիայի հենակետ 1630 թվականից։ Վալենշտայնի հրաժարականից հետո Ֆերդինանդ II-ը կախվածության մեջ ընկավ Կաթոլիկ լիգայից։ Ադոլֆը միության մեջ մտավ Ֆրանսիայի հետ Բարվալդի պայմանագրով (Հունվար 1631)։ Ֆրանսիան նաև գաղտնի պայմանագիր կնքեց Բավարիայի հետ, սակայն այն անիմաստ դարձավ, երբ շվեդական զորքերը ներխուժեցին Բավարիա։ Բրետենֆելդի ճակատամարտում, Ադոլֆի զորքերը պարտության մատնեցին Կաթոլիկ լիգայի զորքերին Գեներալ Տիլլիի գլխավորությամբ[33] [34]: Մեկ տարի անց նրանք նորից հաղթանակ տարան, այս անգամ Տիլլին զոհվեց։ Հյուսիսային մասը կաթոլիկ լիգայից անցավ Շվեդիային։ 1630 թվականիվ Շվեդիան վճարեց մոտ 2, 368, 022 դալեր իր 42, 000 բանակին։ 1632 թվականին վճարեց այս գումարի հինգերորդ մասը միայն (476, 439 դալեր) ունենալով մոտ երեք անգամ ավելի մեծ բանակ (149, 000)։ Սա հնարավոր դարձավ Ֆրանսիայի կողմից սուբսիդավորման և տարած հաղթանակների արդյունքում տարածքների թալանից։ Ադոլֆուսի բանակի վարձկանների մեծ մասը գերմանացիներ էին[35], սակայն շոտլանդացիները նույնպես քիչ չէին։ Տիլլիի մահից հետո Ֆերդինանդը դիմեց Վալենշտայնի օգնությանը, ով ուներ բազմահազարանոց բանակ։ Վալենշտայնը մոտեցավ հարավից, սպառնալով Ադոլֆի մատակարարման աղբյուրներին։ Ադոլֆուսը գիտեր, որ Վալենշտայնը նախապատրաստվում է հարձակման, բայց այլ ելք չգտավ։ Նրանք հանդիպեցին Լյութզենի ճակատամարտում 1632 թվականին, որտեղ շվեդները տիրեցին նախաձեռնությանը, բայց Ադոլֆը սպանվեց։

Ֆերդինանդի կասկածները Վալենշտայնի նկատմամբ նորից արթնացան 1633 թվականին, որբ Վալենշտայնը առևտրի մեջ մտավ կաթոլիկների և բողոքականների հետ։ Ֆերդինանդը կասկածեց, որ Վալենշտայնը կանցնի հակառակորդի կողմը, հրամայեց նրան ձերբակալել։ Վալենշտայնի զինվորներից Կապիտան Դևերոն 1634 թվականի փետրվարի 25-ին սպանեց Վալենշտայնին, երբ իմացավ, որ նա կապ է հաստատել շվեդների հետ։ Նույն տարում բողոքական զորքերը մնալով առանց իրենց առաջնորդ Գուստավի, պարտություն կրեցին Նորդլիգենի ճակատամարտում իսպանական կայսերական զորքերից Կարդինալ-Ինֆանտ Ֆերդինանդի գլխավորությամբ։

 
Գուստավ Ադոլֆի հաղթանակը Բրեյտֆիլդի ճակատամարտում (1631):

1635 թվականի գարնան դրությամբ շվեդական ամբողջ դիմադրությունը Գերմանիայի հարավում դադարեց։ Սրանից հետո կայսերական և բողոքական կողմերը հանդիպեցին բանակցությունների սեղանին, արդյունքը եղավ Պրահայի հաշտության պայմանագիրը, ինչը թույլ տվեց բողոքական ղեկավարներին պահպանել իրենց տարածքները, որոնք ձեռք էին բերվել մինչև 1627 թվականը։ Այն պաշտպանեց նաև Գերմանիայի հյուսիս արևմտյան հատվածի Լյութերների իրավունքները, սակայն հարավ արևմտյան հատվածի Լյութերներից բռնագրավվեցին հողերը Կայսերական լիգայի օգտին։

Պայմանագրով նաև սահմանվեց, որ Կայսրի և Գերմանական երկրների զորքերը պետք է միավորվեին մեկ՝ Սրբազան Հռոմեական կայսրության զորքերի անվանման տակ։ Վերջապես հաստավեց, որ ոչ մի ազնվական չի կարող դաշնության մեջ մտնել որևէ այլ ազնավականի կամ արտասահմանյան երկրի հետ, բացի այդ ներում շնորհվեց բոլոր այն ազնվականներին, ով դաշնության մեջ էր մտել շվեդների ներխուժումից հետո

Համաձայնագիրը չընդունվեց Ֆրանսիայի կողմից, ինչը իրենց կարծիքով ուժեղացնում էր Հաբսբուրգներին։ Արդյունքում Ֆրանսիան միջամտեց պատերզամին, ինչը սկիզբ դրեց երեսնամյա պատերազմի վերջին փուլին։ Շվեդիան չմասնակցեց հաշտության պայմանագրի կնքմանը և միանալով Ֆրանսիային շարունակեց պատերազմը։

Ֆրանսիական միջամտություն (1635–1648)

խմբագրել
 
Չնայած Կարդինալ Ռիշելյեն կաթոլիկ էր, նա Ֆրանսիայի հետ միասին միության մեջ էր բողոքականների հետ:
 
Լենսի ճակատամարտ, 1648 թվական:
 
Տորտենսոն 1642

Չնայած Ֆրանսիան կաթոլիկ տերություն էր, այն նաև Իսպանիայի և Սրբազան Հռոմեական կայսրության մրցակիցն էր։ Կարդինալ Ռիշելյեն, ով Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարարն էր, զգում էր, որ Հաբսբուրգներերը գնալով ուժեղանում էին, քանի որ նրանք տիրացան Ֆրանսիայի արևելյան սահմանին հարող տարածքներին, ինչպես նաև Նիդերլանդների մի մասին։ Ռիշելյեն մասամբ պատերազմի մեջ էր սկսած 1631 թվականի հունվարից, երբ Գուստավ Ադոլֆի հետ կնքվեց Բարդվալդեի պայմանագիրը, համաձայն, որի Ֆրանսիան շվեդներին էր վճարում տարեկան 1, 000, 000 լիվր, որպեսզի նրանք պայքարեին Հաբսբուրգների դեմ Գերմանիայում։ Պայամանագրով նաև ասվում էր, որ Շվեդիան չի կարող հաշտություն կնքել Սրբազան Հռոմեական կայսրության հետ առանց Ֆրանսիայի թույլտվության։

Շվեդների Նորդլինգենում կրած պարտությունից և Պրահայի հաշտությունից հետո, պարզ դարձավ, որ նրանք միայնակ չեն կարող շարունակել պատերազմը, և Ռիշելյեն որոշեց ուղղակի պատերազմի մեջ մտնել Հաբսբուրգների դեմ։ Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Իսպանիային 1635 թվականի մայիսին և Սրբազան Հռոմեական կայսրությանը 1636 թվականի օգոստոսին։ Ֆրանսիան դաշնության մեջ մտավ Շվեդիայի հետ Վիսմարի և Համբուրգի պայմանագրերի համաձայն։

Պրահայի հաշտությունից հետո շվեդական զորքերը Յոհան Բաների գլխավորությամբ վերակազմավորված կայսերական զորքերի ճնշման ներքո նահանջեցին հյուսիսային Գերմանիա։ Երկար ժամանակ փոքրածավալ բախումներց հետո նրանք վերջապես հանդիպեցին Վիտստոկի ճակատամարտում 1636 թվականին, որտեղ շվեդները փայլուն հաղթանակ տարան։

Ֆերդինանդ II-ը մահացավ 1637 թվականին, նրան փոխարինեց իր որդին՝ Ֆերդինանդ III-ը, ով շատ մեծ ցանկություն ուներ ավարտել պատերազմը բանակցությունների ճանապարհով։

Ֆրանսիական զորքերի առաջ խաղացումը աղետալի ընթացք ստացավ, երբ իսպանական զորքերը անցան հակահարձակման՝ ներխուժելով Ֆրանսիայի տարածք։ Կայսերական գեներալ Յոհան վոն Վերթը և իսպանական հրամանատար Ֆերդինանդը ավերեցին Շամպայն, Բուրգունդիա և Պիկարդիա նահանգները, անգամ մոտեցան Փարիզին 1636 թվականին, մինչև հանդիպեցին Բերնարդի զորքերին։ Բերնարդի հաղթանակը Շամպայն նահանգում ստիպեց Հաբսբուրգներին նահանջել մինչև Ֆրանսիայի սահմանները։ Լայնամաշտաբ բախումները շարունակվեցին, առանց որևէ կողմի առավելության։ 1642 թվականին Կարդինալ Ռիշելյեն մահացավ։

Վիտստոքի ճակատամարտից հետո շվեդական բանակը նորից տիրեց նախաձեռնությանը գերմանական ճակատում։ 1642 թվականին Բրեյտֆիլդի երկրորդ ճակատամարտում շվեդ դաշտային մարշալ Լեննարտ Տորստենսոնը պարտության մատնեց կայսերական բանակին Վիլհելմի գլխավորությամբ։ Կայսերական բանակը ունեցավ մոտ 20.000 զոհ։ Ի տարբերություն շվեդական բանակը կորցրեց ընդամենը 5.000 զինվոր և 46 հրանոթ։ Ճակատամարտից հետո շվեդները նվաճեցին Սաքսոնիան և Ստիպեցին Ֆերդինանդ III-ին մտածել խաղաղության պայմանագրի մասին ոչ միայն շվեդների, այլ ֆրանսիացիների հետ։

 
Պրահայի պաշարումը Շվեդների կողմից 1648 թվականին:

1643 թվականին Լյուդովիկոս XIII-ը մահացավ և թագը անցավ նրա 5 տարեկան որդուն` Լյուդովիկոս XIV-ին։ Ֆրանսիացի գեներալ Լյուդովիկոս II-ը պարտության մատնեց իսպանական բանակին Ռոկռոյի ճակատամարտում 1643 թվականին։ Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարար Կարդինալ Մազարինը, ով ճնշել էր Ֆրոնդեի խռովությունը 1645 թվականին, սկսեց աշխատել պատերազմը ավարտելու ուղղությամբ։

 
Եվրոպան Վեստֆալիայի խաղաղությունից հետո, 1648 թվական:

1643 թվականին Դանիան նորից փորձեց ներքաշվել պատերազմում, սակայն այս անգամ կայսերական բանակի կողմից ընդդեմ Շվեդիայի։ Շվեդ մարշալ Լենարտ Տորստենսոնը ստիպեց դանիացի արքայազն Ֆրեդերիկին նահանջել Բրեմեն-Վերդենից, հետապնդելով նրան մինչև Դանիայի հարավային շրջաններ, արդյունքում ստիպելով նրան հաշտություն խնդրել[36]։ Տորստենսոնը նվաճեց Յուտլանդիան, իսկ Շվեդական թագավորական նավատորմը ջախջախեց Դանիական նավատորմին Կառլ Գուստավ Վրանգելի գլխավորությամբ Ֆեհմերնի ծոցում 1644 թվականի հոկտեմբերի 13-ին։ Դանիայի պատերազմից դուրս գալուց հետո Տորտենսոնը որոշեց հաղթել կայսերական բանակին Մատիաս Գալլասի գլխավորությամբ։ Նա Յուտլանդիայից շարժվեց դեպի Բոհեմիա։ Պրահայի մոտ Յանկաուի ճակատամարտում շվեդները պարտության մատնեցին կայսերական զորքերին և նվաճեցին Բոհեմիայի մի մասը, այդ թվում Պրահան։ 1645 թվականին Լյուդովիկոս II-ը պարտության մատնեց բավարական բանակին Նյորդլիգենում։ Վերջին հայտնի կաթոլիկ զորավար Բարոն Ֆրանց վոն Մերցիին զոհվեց ճակատամարտում[37]։

1647 թվականին Բավարիան, Քյոլնը, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրեցին Ուլմի պայմանագիրը։ 1648 թվականին շվեդական և ֆրանսիական զորքերը պարտության մատնեցին կայսերական բանակին Զուսմարշուսենիր Լենսի ճակատամարտերում։ 1648 թվականի Պրահայի ճակատամարտը դարձավ Երեսնամյա պատերազմի վերջին իրադարձությունը։ Շվեդ գեներալ Հանս Կրիստոֆ վոն Կյոնիգմարգը մտավ քաղաք և նվաճեց Պրահայի ամրոցը, որտեղից որ սկսվել էր Երեսնամյա պատերազմը։ Արդյունքում Հաբսբուրգների ձեռքում մնաց միայն Ավստրիան։

Վեստֆալիայի հաշտություն

խմբագրել
 
Երեսնամյա պատերազմը Եվրոպայում

Չորս տարի հակամարտող կողմերը (Սրբազան Հռոմի կայսրությունը, Ֆրանսիան և Շվեդիան) ակտիվ քննարկեցին հաշտության պայմանագրի դրույթները Վեստֆալիայում[38]։ Պատերազմի ավարտը արդյունք չէր մեկ պայմանագրի, բայց արդյունք էր պայմանագրերի խմբի ինչպիսիք էր Համբուրգի պայմանագիրը 1638 թվականին։ 1648 թվականի մայիսի 15-ին Մյունստերի պայմանագրով ստորագրվեց Ութսունամյա պատերազմի ավարտը։ Գրեթե հինգ տարի հետո Հոկտեմբերի 24-ին ստորագրվեց Օսնեբրյուկի պայմանագիրը[38][39][40]։

Կորուստներ և հիվանդություններ

խմբագրել
 
Գյուղացին ներում է աղերսում այրվող ֆերմայի առջև:

Պատերազմի արդյունքում կորուստները ահռելի էին, գերմանական երկրներում բնակչությունը նվազեց 25%-ից 40%-ով[41]։ Որոշ շրջաններ անհամեմատելի շատ կորուստներ ունեցան[42]։ Օրինակ Վյութենբերգի բնակչությունը նվազեց երեք քարրորդով[43]։ Բրադենբուրգում մահացողների թիվը կազմում էր բնակչության կեսը, մինչդեռ որոշ շրջաններում կորուստները կազմեցին բնակչություն երկու երորդը[44]։ Գերմանական երկրներում տղամարդկանց թիվը կրճատվեց երկու անգամ[45]։ Չեխական տարածքների բնակչությունը կրճատվեց մեկ երրորդով, պատերազմի, հիվանդությունների և արտագաղթի արդյունքում[46][47]։ Խաղաղ բնակչությունը մեծ մասամբ տուժեց վարձկանների կողմից իրականացված թալանից, որոնք սպանում և թալանում էին պարտված կողմի ժողովրդին[48]։ Գյուղերը ամենահեշտ թալանի օջախներն էին վարձկանների համար։ Պատերազմից թալանված Դրաիս գյուղին մոտ 100 տարի պահանջվեց վերականգնվելու համար։ Շվեդական բանակները ավերեցին 2.000 ամրոց, 18.000 գյուղ և 1.500 քաղաք Գերմանիայում, ինչը կազմում էր երկրի քաղաքների մեկ երրորդը[49]։ Պատերազմը ահռելի հետք թողեց Կենտրոնական Եվրոպայի տնտեսության և բնակչության սոցիալական մակարդակի վրա, ինչը մինչ այդ էլ ծաղկում չէր ապրում[50][51]։

 
Աղքատ մարդ, որն ամենայն հավանականությամբ պատերազմի վետերան է, նկարը Ժակ Կալոտ

Մալավիայի մի քանի տեսակներ վարակեցին Գերմանիայի քաղաքացիներին և զինվորականների 1618-ից 1648 թվականներին։ Պատերազմի ընթացքում նաև այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվեցին։ Հիվանդությունների տարածողները հիմնականում զինվորներն էին, ովքեր անընդհատ շարժվում էին մի բնակավայրից մյուսը։ Բացի այդ բնակչության տեղաշարժը և փախստականների մեծ կուտակումները բերեցին համաճարակի խորացմանը։ Համաճարակների մասին տեղեկությունները մեզ հասել են տեղական արխիվներից, վկայություններից, հարկային գրքերից և այլն։ Համաճարակների մասին վկայությունները չեն վերաբերվում միայն պատերազմի տարիներին, սակայն դրանց մասին ավելի շատ է խոսվում 1648 թվականից հետո մի քանի տասնամյակ[52]։

Քաղաքական արդյունք

խմբագրել
 
Գերմանիայի բնակչության կրճատումը տոկոսային հարաբերակցությամբ

Պատերազմի արդյունքների մեկն էր, որ Գերմանիայի տարածքները բաժանվեցին բազմաթիվ իշխանությունների, որոնք չնայած մտնում էին կայսերության մեջ, սակայն դե ֆակտո անկախ էին։ Սա նվազեցրեց Սրբազան Հռոմեական կայսրության հզորությունը և ապակենտորանցրեց Գերմանիայի իշխանությունը։

Երեսնամյա պատերազմը բերեց Եվրոպական ուժերի վերադասավորման։ Հակամարտության վերջին տասնամյակում նկատելի դարձավ Իսպանիայի թուլացումը։ Մինչ Իսպանիան պատերազմում էր Ֆրանսիայի հետ, Պորտուգալիայում, որը հանդիսանում էր Իսպանիայի դաշնակիցը, տեղի ուեցավ իշխանափոխություն և իշխանության գլուխ կանգնեցին Բրագանզայի տոհմի ներկայացուցիչները։ Բացի այդ Իսպանիան ստիպված ընդունեց Նիդերլանդերի հանրապետության անկախությունը 1648 թվականին՝ ավարտելով Ութսունամյա պատերազմը։ Բուրբոնական Ֆրանսիան վերջնականապեց խլեց Իսպանիայի վաղեմի իշխանությունը Ֆրանկո-իսպանական պատերազմներում (1635–59), ամրապնդելով իր դիրքերը Դևալյուցիայի պատերազմում (1667–68) և Ֆրանկո-նիդերլանդական պատերազմ (1672–78), Լյուդովիկոս XIV-ի գլխավորությամբ։

1643–45 թվականների ընթացքում Շվեդիան և Դանիան ընդարվեցին Տորստենսոնի պատերազմում։ Այս պատերազմի արդյունքը միացվեց Երեսնամյա պատերազմին և կնքվեց ընդհանուր հաշություն Վեստֆալիայում, որի արդյունքում վերականգնվեց Շվեդիայի մինչպատերազմյան կարգավիճակը։

 
Կենտրոնական Եվրոպան Երեսնամյա պատերազմից հետո, որտեղ երևում է նաև ապակենտրոնացումը:

Վեստֆալիայի հաշտության շատ հոդվածներ մինչ օրս գործածվում են, որպես ընդունված նորմեր միջազգային իրավունքում։ Բացի այն, որ ընդգծվեցին երկրների սահմանները, Վեստֆալիայի հաշտությամբ նաև կարգավորվեցին շատ երկրների իշխանությունների սուբյեկտները։ Որոշվեց, որ համապատասխան երկրի քաղաքացին ենթարկվում է միայն տվյալ երկրի օրենքներին և իշխանության հրամաններին։

Պատերազմը ունեցավ նաև մի քանի այլ հետևանք։ Երեսնամյա պատերազմը եղավ վերջին կրոնական պատերազմը Եվրոպայում, որով ավարտվեց բազմադարյա արյունահեղությունը կրոնական հողի վրա։ Եղան այլ կրոնական ընդհարումներ, բայց պատերազմներ չեղան[53]։ Բացի այդ վարձկան զինվորների մասով լուրջ մտածելու առիթ դարձավ։ Պատերազմը եղավ առիթ վարձկան զինվորներից հրաժարվելու և կանոնավոր ազգային բանակ ստեղծելուն։

Պատերազմը իր ազդեցությունը ունեցավ նաև Եվրոպայից դուրս, քանի որ որոշ տերություններ օգտագործում էին իրենց անդրծովյան գաղութների ուժը։ 1630 թվականին հոլանդական նավատորմը 70 նավերով տիրացավ Բրազիլիայի շաքարեղեգով հարուստ ափերին, սակայն կորցրեց այն 1654 թվականին։ Կռիվներն անցան նաև Ասիայով և Աֆրիկայով։

Ներքաշված պետությունների (գրաֆիկ)

խմբագրել

 

Ուղղակի ընդդեմ կայսրի
Անուղղակի ընդդեմ կայսրի
Ուղղակի կայսրի կողմից
Անուղղակի կայսրի կողմից

Գրական ստեղծագործություններ

խմբագրել
 
Գաբրիել Բեթլեն, Տրանսիլվանիայի զորքերի հրամանատար և արքայազն:
  • Vida y hechos de Estebanillo González, hombre de buen humor, compuesta por él mismo (Անդվերպեն, 1646)։ Իսպանիայի որսկե դարաշրջանի վերջին ստեղծագործությունը, որը քննադատում է Երեսնամյա պատերազմը։ Ստեղծագործության գլխավոր հերոսը ականատես է լինում 1634 թվականի Նորդլինգենի ճակատամարտին։
  • Simplicius Simplicissimus (1668) գրված Հանս Յակոբ Կրիստոֆել վոն Գրիմելշաուզենի կողմից, այն 17-րդ դարի հայտնի գերմանական վեպ է, որը պատմում է մի մտացածին գերմանացի գյուղացու մասին, ով դառնում է վարձկան և ծառայում է տարբեր զորքերում։
  • Դանիել Դեֆո (1720)։ Memoirs of a Cavalier: "Զինվորական ամսագիր Գերմանիայում և Անգլիայում ընթացող պատերազմների մասին։
  • Ֆրեդրիխ Շիլլերի Վալեյնշտայն (խաղ) տրիլոգիա (1799)։
  • Ալեսանդրո Մոնզոնիի I Promessi Sposi (1842), պատմավեպ, որի գործողությունները ընթանում են Իտալիայում 1629 թվականին։ Պատմում է մի զույգի մասին, որոնց կապը խզվում է 30 ամյա պատերազմի արհավիքների հետևանքով։
  • Էդմոնդ Ռոսթանդի (1897) գործողությունը Սինյորո դե Բերժերակից (IV գործողությունը պատմում է 1640 թվականին Արրասի պաշարման մասին)։
  • Ալֆրեդ Դոբլինի Վալենշտեյն պատմավեպը (1920) պատմում է Երեսնամյա պատերազմի և Ֆերդինանդ կայսրի պալատականների մասին։
  • Բերտոլդ Բրեխտի Մայրիկ Կուրաժը և նրա երեխաները հակապատերազմական թատերական ներկայացումը Երեսնամյա պատերազմի մասին։
  • Կրիստինա թագուհին կինոնկարը, որում նկարահանվել է Գրետա Գարբոն սկսվում է Կրիստինայի հոր` Գուստավուս Ադոլֆուսի մահով։
  • Վերջին մարգագետինը (1959) գրված Ջ. Բ. Պիկ։ Վերոնշյալ ֆիլմի հիման վրա գրված գիրք։
  • Վերջին մարգագետինը (1971)։ Ֆիլմ, որում նկարահանվել են Միշել Կեյնը և Օմար Շերիֆը, ով ժամանակավոր ապաստան է գտնում Երեսնամյա պատերազմից։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Երեսնամյա պատերազմ». Արևմտյան Նոր Անգլիա քոլեջ. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  2. «::Երեսնամյա պատերազմը 1621-ից 1626 թվականներին։». historylearningsite.co.uk. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  3. «Երեսնամյա պատերազմ». Ենցիկլոպեդիա Բրիտանիկա. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  4. Պիտեր Ուիլսոն։ "Եվրոպայի ողբերգություն": Penguin, 2009, p.735-755
  5. «Diets of Speyer (German history) – Britannica Online Encyclopedia». britannica.com. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  6. «::Պրահայի խաղաղություն:։». historylearningsite.co.uk. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  7. Կաղապար:Cite չօգտագործված web (չաշխատող հղում)
  8. «Երեսնամյա պատերազմը». Pipeline. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  9. «Ձմեռայն թագավոր Ֆրեդերիկը։ Կոլումբիա հանրագիտարան, վեցերորդ հրատարակչություն։ 2001–07». bartleby.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 C. V. Wedgwood, Երեսնամյա պատերազմ (Penguin, 1957, 1961), p. 48.
  11. «Պրահայի Դեֆենեստրացիա « Criticality». steveedney.wordpress.com. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  12. 12,0 12,1 «Բոհեմական ապստամբություն-30 ամյա պատերազմ». Երեսնամյա պատրերազմ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  13. «Արևմտյան քաղաքակրթության պատերազմներ». visualstatistics.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  14. T. Walter Wallbank, Alastair M. Taylor, Nels M. Bailkey, George F. Jewsbury, Clyde J. Lewis, Neil J. Hackett, Bruce Borland (Ed.) (1992). Civilization Past & Present Volume II. New York, N.Y: Harper Collins Publishers. էջեր 15. The Development of the European State System: 1300–1650. ISBN 0-673-38869-7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. An economic and social history of the Ottoman Empire Halil İnalcık, Suraiya Faroqhi, Donald Quataert, Bruce McGowan, Sevket Pamuk, Cambridge University Press, 1997 ISBN 0-521-57455-2 p.424-425 [1]
  16. ''The winter king'' Brennan C. Pursell p.112-113. Google Books. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  17. ''God's Playground: The origins to 1795'' by Norman Davies p. Google Books. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  18. History of the Ottoman Empire and modern Turkey by Ezel Kural Shaw p.191 [2]
  19. Halil İnalcık, p.424-425. Google Books. 1997 թ․ ապրիլի 28. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  20. Leszek Podhorodecki: Chocim 1621, seria: Historyczne bitwy", MON, 1988.
  21. Concerning Mansfeld, one of the greatest military enterprisers in the early years of the war (1618–1626) see Krüssmann, Ernst von Mansfeld, (doctoral thesis, Cologne 2007) Berlin 2010.
  22. Peltonen, p.271. Google Books. 2004 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  23. Lockhart, Paul Douglas (2007). Denmark, 1513–1660: the rise and decline of a Renaissance monarchy. Oxford University Press. էջ 166. ISBN 0-19-927121-6. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  24. «Danish Kings · Christian 4». danskekonger.dk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  25. Wilson, Peter. "Europe's Tragedy". Penguin, 2009, p.400-433
  26. «Wallenstein Palace Gardens». prague-guide.co.uk. Արխիվացված է -What-to-See/Wallenstein-Palace-Gardens/ օրիգինալից 2008 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  27. «The Danish interval». History.wisc.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  28. «CATHOLIC ENCYCLOPEDIA: Albrecht von Wallenstein». newadvent.org. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  29. *Lockhart, Paul Douglas (2007). Denmark, 1513–1660: the rise and decline of a Renaissance monarchy. Oxford University Press. էջ 170. ISBN 0-19-927121-6. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 5-ին.
  30. «The Thirty-Years-War». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  31. «Thirty Years War». hyperhistory.com. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  32. «Lecture 6: Europe in the Age of Religious Wars, 1560–1715». historyguide.org. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  33. «HistoryNet  - From the World's Largest History Magazine Publisher » Thirty Years' War: Battle of Breitenfeld». historynet.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  34. and Lützen: AD 1631–1632 «History of THE THIRTY YEARS' WAR». historyworld.net. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  35. «Soldater i trettioåriga kriget». Sfhm.se. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  36. Böhme, Klaus-R (2001). «Die sicherheitspolitische Lage Schwedens nach dem Westfälischen Frieden». In Hacker, Hans-Joachim (ed.). Der Westfälische Frieden von 1648: Wende in der Geschichte des Ostseeraums (German). Kovač. էջ 35. ISBN 3-8300-0500-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Franz, baron von Mercy – Britannica Online Encyclopedia». britannica.com. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  38. 38,0 38,1 «::The Thirty Years War::». Chris Atkinson. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  39. «The Thirty Years War: The Peace of Westphalia». pipeline.com. Արխիվացված է End of the Eighty Years War օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  40. «Germany History Timeline». countryreports.org. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  41. "History of Europe – Demographics". Encyclopædia Britannica.
  42. Thirty Years’ War: Battle of Breitenfeld, HistoryNet
  43. «Germany  - The Thirty Years' War  - The Peace of Westphalia». About.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  44. Prussia in the later 17th century Արխիվացված 2009-02-02 Wayback Machine, University of Wisconsin-Madison
  45. Coins of the Thirty Years War, The Wonderful World of Coins Արխիվացված 2004-02-27 Wayback Machine, Journal of Antiques & Collectibles January Issue 2004
  46. «The Thirty Years' War  - Czech republic». czech.cz. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  47. «Historical/Cultural Timeline – 1600s». College of Education, University of Houston. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  48. «The Thirty Year War and its Consequences  - Universitätsstadt Tübingen». tuebingen.de. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  49. «Population». History Learningsite. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  50. Germany after the Thirty Years War Արխիվացված 2009-02-17 Wayback Machine, Boise State University
  51. «The Thirty Years' War». history-world.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  52. 9171, 794989, 00.html War and Pestilence(չաշխատող հղում), Time
  53. «Lecture 6: Europe in the Age of Religious Wars, 1560–1715». historyguide.org. Վերցված է 2008 թ․ մայիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեսնամյա պատերազմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 547