Էդիսոն Թոմաս Ալվա (անգլ.՝ Thomas Alva Edison, փետրվարի 11, 1847(1847-02-11)[1][2][3][…], Միլան, Օհայո, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 18, 1931(1931-10-18)[4][1][2][…], Վեստ Օրենջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][3]), ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Թոմաս Էդիսոն
Thomas Alva Edison
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1847(1847-02-11)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Օհայո, ԱՄՆ[3]
Մահացել էհոկտեմբերի 18, 1931(1931-10-18)[4][1][2][…] (84 տարեկան)
Մահվան վայրՎեստ Օրենջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][3]
ԳերեզմանThomas Edison National Historical Park[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացիներ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնդեիզմ
ԿրթությունՔուփեր Յունիոն (1879)
ԵրկերՇիկացման լամպ և phonograph?
Մասնագիտությունճարտարագետ, գյուտարար, մաթեմատիկոս, ձեռնարկատեր, սցենարիստ, գործարար, կինոռեժիսոր և ֆիզիկոս
ԱշխատավայրՋեներալ էլեկտրիկ և Continental Edison?
ԱմուսինMary Stilwell Edison?[3] և Մինա Միլլեր[3]
Ծնողներհայր՝ Samuel Ogden Edison?[6], մայր՝ Nancy Elliott?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Naval Advisory Board of Inventions?
ԵրեխաներՉարլզ Էդիսոն, Թեոդոր Միլլեր Էդիսոն, Թոմաս Ալվա Էդիսոն կր.[3], Մարիոն Էստել Էդիսոն-Օեսեր, Madeleine Edison? և William Leslie Edison?[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Edison Վիքիպահեստում
(անգլերեն) A Day with Thomas Edison (1922)

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ գյուտը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր՝ (հեռագրական ինքնապատասխանիչ)։

1869 թվականին իր հեռագրության գյուտի համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր գյուտ։

Կարևոր գյուտերը

խմբագրել
 
Էդիսոնն իր ստեղծած ձայնագրիչի հետ։

Ձայնագրիչ

խմբագրել

Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877։ Նրա այդ գյուտին է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։

Շիկացման էլեկտրական լամպ

խմբագրել
 
Թոմաս Էդիսոնի առաջին հաջողված շիկացման լամպի մոդելը։ 1879 թ., Դեկտեմբեր

Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա գտավ, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։

Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Ռիչարդսոն‐Էդիսոնի երևույթ» անվանումը։

Ջերմաէլեկտրակայան

խմբագրել

1882 թ. Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ։

Հեռախոսային հաղորդիչ

խմբագրել

Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն ստեղծել է «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։

Ուշագրավ փաստեր

խմբագրել
  • Էդիսոնի ստեղծած առաջին շիկացման էլեկտրական լամպը անխափան աշխատել է գինու պահեստամասերից մեկում 1890 թվականից մինչև 1926 թվական։
  • Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը սովորեցրել էր Մորզեի այբուբենը, որպեսզի կինը իր ծնողների ներկայությամբ կարողանա աննկատ ձեռքին թխկթխկացնելով ինչ-որ բան հաղորդել։

Աստղագիտության մեջ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • И. Р. Эдисономания(ռուս.) // В.О.Ф.Э.М.. — 1891. — № 121. — С. 11—17.
  • Георгиевский Н. Н., (1890–1907). «Эдисон, Томас-Алва». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Лапиров-Скобло М. Я. Эдисон. — Жизнь замечательных людей. — М.: Молодая Гвардия, 1960. — Т. 305. — 252 с.
  • Белькинд Л. Д. Томас Альва Эдисон, 1847-1931. — Научно-биографическая серия. — М.: Наука, 1964. — 325 с.
  • Надеждин Н. Я. Томас Эдисон: "Человек изобретающий". — Неформальные биографии. — Майор, 2010. — 191 с. — ISBN 9785985511109
  • Уилсон М. Американские учёные и изобретатели / Пер. с англ. В. Рамзеса; под ред. Н. Тренёвой. — М.: Знание, 1975. — С. 53-64. — 136 с. — 100 000 экз.

Աղբյուրներ

խմբագրել
  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 287

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 https://www.biography.com/people/thomas-edison-9284349
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Цверава Г. К. Эдисон Томас Алва // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 566—567.
  5. https://fr.findagrave.com/memorial/1630/thomas-alva-edison
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. https://www.amacad.org/rumford-prize-recipients
  8. https://thejohnscottaward.github.io/jsc/1822-1900.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 https://web.archive.org/web/20130512153140/http://books.nap.edu/html/biomems/tedison.pdf — P. 300.
  10. https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
  11. https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
  12. https://thejohnscottaward.github.io/jsc/1901-1950.html

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թոմաս Էդիսոն հոդվածին
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Թոմաս Էդիսոն
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Էդիսոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Էդիսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 7