Ժպիտիկ
Ժպիտիկ (անգլ.՝ smiley - ժպտացող), դեղին գույնի ժպտացող դեմք։ Ստեղծվել է Հարվի Բալի կողմից 1963 թվականին։
Այս տերմինը լայնորեն կիրառվում է նշելու համար այլ դեմքիկներ՝ հնարավոր է՝ ո՛չ դեղին գույնի և ո՛չ ժպտացող։ Համացանցում, և մասնավորապես սոցիալական կայքերում այս պատկերները հաճախ օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու նպատակով, հետևաբար նրանց կարելի է անվանել հուզապատկերներ։
Որոշ հուզապատկերներ, օրինակ՝ «։-)» և «;-)», որոնք ներկայացնում են ժպտացող դեմքեր, հաճախ անվանվում են ժպիտիկներ։
Ժպտացող, երկու կետերով արտահայտված աչքերի և կիսակամարաձև բերանի կլոր դեմքի առաջին հայտնությունը եղել է New York Herald Tribune թերթում 1953 թվականի մարտի 10-ին։
Պատմություն
խմբագրելԳունավոր ժպիտիկը՝ կլոր դեղին ժպտացող մարմին, կետերով աչքերով ստեղծվել է Հարվի Բելի կողմից 1963 թվականին ամերիկյան ապահովագրական ընկերության համար, որին անհրաժեշտ էր ներքին ագիտացիա՝ իր աշխատողների հոգեկան աշխարհը հանգստացնելու նպատակով։ Բելը երբեք չի փորձել օգտվել, տարածել կամ պահպանել պատկերը և վերջինս ավելի շուտ հայտնվեց հասարակական բնագավառ, քան այն պահպանելու որևէ քայլեր կձեռնարկվեին։ Բելը երբեք ֆինանսական շահույթ չի ունեցել, բացառությամբ նրա ստեղծման նախնական գումարը՝ 45$։ Seattle գովազդային ընկերություն David Stern de David Stern Inc-ը մեկ այլ պատկեր է օգտագործել 1967 թ.-ին Washington Mutual-ի ագիտացիայի շրջանակներում, սակայն նա նույնպես չի փորձել այն պահպանել։
Պատկերն առավել հայտնի դարձավ 1970-ականների սկզբներին երկու եղբայրներ՝ Մյուրեյ և Բերնարդ Սփեյների կողմից, որոնք այն օգտագործում էին առևտրային նպատակներով։ Նրանք արտադրում էին մակարոններ, բաժակներ, կարճ վերնաշապիկներ և իրենց լոգոյով և կարգախոսով՝ «Ձեզ լավ օր ենք մաղթում» տիպեր։ Մինչև 1972 թ. ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 50 միլիոն մակարոն։ 1990 թվականի սկզբներին ժպիտիկը նորից է հայտնվում՝ որպես տեխնո մշակույթի խորհրդանիշ, հատկապես Միացյալ Թագավորությունում այն ասոցիացվում էր էքստազիի հետ։ Այս ընթացքում Ֆրանկլին Լուֆրանին՝ Լոնդոնում SmileyWorld կազմակերպության նախագահը հավաստիացնում էր, որ լոգոն ստեղծել էր 1971 թվականին, որպեսզի կարողանա եվրոպական առօրյայում լավ նորություններ ընդգծել և մարդկանց ժպիտ պարգևել։ Նա արտադրանքի մի ամբողջական գամմա ստեղծեց՝ լոգոն օգտագործելով որպես ապրանքանիշ։ Վերջինս այսօր գրանցված է Ֆրանկլին Լուֆրանիի կողմից ավելի քան 100 երկրներում՝ հասարակական շերտերի մեծ մասին տրամադրելով ապրանքներ և ծառայություններ։ 1997} թվականին նրա որդին՝ Նիկոլա Լուֆրանին, զարգացրեց լոգոյի հարյուրավոր այլ տեսակներ՝ օգտագործելով տարբեր արտահայտություններ և կատեգորիաներ, ինչպես՝ մետեո, մասնագիտություններ, երկրներ, կենդանիներ, առարկաներ և այլն։ Նա ստեղծեց նաև մարդու մարմնով մի տարբերակ։ Դրանք ինտերնետում հասանելի առաջին «առանց մեկնաբանությունների» հուզապատկերներն էին։
Ժպիտիկի կիրառությունը ինտերնետում և ինֆորմատիկայում
խմբագրելԺպիտիկի տպման տարբերակի համար օգտագործվել է առաջին համակարգիչների և ներքոհիշյալ մեքենաների 1 և 2 տառաչափը (1981) (սև և սպիտակ)։ Ժամանակակից համակարգիչների համար Մայքրոսոֆթ Վինդոուզի բոլոր տարբերակները սկսած Windows 95-ից կարող են ներկայացնել ժպիտիկը, որը Windows Glyph List-ի մասն է կազմում, չնայած որ բոլոր տառատեսակները չեն համապատասխանում նրա տառատեսակին և բոլոր ծրագրերը Յունիկոդի հետ համատեղելի չեն։
Unicode տառատեսակով հետևյալ ժպիտիկներ են՝
☹ | 0x2639 | Սպիտակ տխուր դեմք |
☺ | 0x263a | Սպիտակ ժպտացող դեմք |
☻ | 0x263b | Սև ժպտացող դեմք |
Բավականին վերջերս ժպիտիկների տարատեսակներ են տարածվել ինտերնետում, հատկապես ֆորումներում և ակնթարթային հաղորդագրություններում։
Սոցցանցերում հանդիպող պատկերները
խմբագրել
Առաջին անգամ կետադրական նշաններով տրամադրություններ արտահայտող։-) և։-( պատկերները 1982 թ. սեպտեմբերի 19-ին առաջարկել է Սքոթ Ֆալմանը։ Հետագայում սոցցանցերում տարածում են գտել ուրիշ այլ պատկերներ։ Դրանք արտահայտում են պատկերն ուղարկողի տրամադրությունը և նշանակում են, որ նա՝
Պատկերը | Նշանակությունը | Պատկերը | Իմաստը |
---|---|---|---|
։-) կամ ։) կամ ։-))) | Ժպտում է՝ հավանում է ասվածը։ | B-) | Ակնոցավոր մարդ |
;-) | Աչքով է անում։ | *<|։-) | Սանտա Կլաուս[1] |
։-( կամ ։( | Տխրեց՝ ասվածը չհավանեց։ | ։-][ | Գանգ |
։-D | Ծիծաղում է։ | Э։- | Եղջերու |
։'-D | Ծիծաղում է՝ արցունքոտվելու չափ։ | <3 | Սիրտ |
։-| | Անտարբեր է։ | </3 | Կոտրված սիրտ |
։-/ | Նեղացավ։ | @-'-,'-,----- | Վարդ |
։-P | Լեզու է ցույց տալիս։ | )'( | Վառվող մարդու տարբերանշանը։ |
։*( | Լացում է։ | @@@@@@@8-) | Մարջ Սիմփսոնը։ |
։-! | Զզվում է։ | (_8(I) | Հոմեր Սիմփսոնը։ |
Ժպիտիկներ ՍՊԸ
խմբագրելԺպիտիկը 1971 թվականին Ֆրանկլին Լուֆրանիի կողմից ստեղծած ապրանքանիշ է, որը ղեկավարում է SmileyWorld ՍՊԸ-ն։ Այն վաճառվում է ամբողջ աշխարհում՝ բազմաթիվ կենսաոճերում։ Ապրանքանիշն օգտագործում է օրգանական բամբակ՝ շրջակա միջավայրի և նրա հետ առնչվող մարդկանց կյանքի պահպանության նպատակով։ Հավաքված շահույթի 10 %-ը հասնում է Smiley World Association բարեգործական կազմակերպությանը, որը բազմաթիվ երկրներում ակտիվորեն զբաղվում է սոցիալական հարցերով։ Նրա փիլիսոփայությունն է՝ Կիսիր ժպիտդ նրանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը։
1997 թվականին Ֆրանկլինի որդին՝ Նիկոլա Լուֆրանին սկսեց ստեղծել ժպիտիկի օրիգինալ լոգոյի վրա հիմնված հուզապատկերների նոր աշխարհ։ Այսօր ավելի քան 1 200 պատկերներ են օգտագործվում Smileyworld կոչվող ապրանքանիշից։ Այն հիմնված է հաղորդակցության սկզբունքի վրա, որի նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ հաղորդակցվել տարբեր հասարակական արտահայտման միջոցների օգնությամբ (նվերներ, բացիկներ և այլն)։ Այն նաև դաստիարակչական ծրագիր է գրքերով, խաղերով, ինտերակտիվ արտադրատեսակներով, ինչպես կենսակերպի միջոցները (նորաձևություն, աքսեսուարներ և ալն)։
Օրինական գործունեություն
խմբագրելԺպիտիկն ապրանքանիշ է, որը գործում է 1971 թվականից։ Անունը և լոգոն այժմ օգտագործվում են ավելի քան 100 երկրներում՝ 25 արտադրատեսակների և ծառայությունների կատեգորիաների համար։ Ավելի քան 1 200 էմոպատկերներ տեղադրված են Կոնգրեսի Վաշինգտոնյան Գրադարանի կողմից և պաշտպանվում են Քոփիրայթի Համաշխարհային Կոնվենցիայով (Universal Copyrights Convention)։ Վերջին 10 տարիների ընթացքում Smileyworld ՍՊԸ-ն ստորագրել է լիցենզիայի համաշխարհային 800 պայմանագիր և իր իրավունքներն օգտագործել է 5 մայրցամաքների բոլոր կարևոր երկրներում՝ արտադրանքի և ծառայությունների կատեգորիաների մեծ մասով։ SmileyWorld ՍՊԸ-ն աշխատում է ավելի քան 60 իրավաբանական գրասենյակների հետ՝ իր ինտելեկտուալ սեփականության պաշտպանության նպատակով։
ԱՄՆ-ում Wal-Mart-ը հավաստիացնում է, որ ձեռք է բերել ժպիտիկի օգտագործման իրավունք, սակայն ֆրանսիական ձեռնարկություն SmileyWorld-ը 10 տարի է, ինչ գնել է այդ իրավունքը։ Ֆրանսիայում ժպիտիկի օգտագործման իրավունքով ճանաչվել է SmileyWorld-ը, որը հաղթել է դատական գործընթացը Pier Import-ի դեմ, մյուս կողմից էլ Լուֆրանի ընտանիքը վաճառել է իր լիցենզիաները այնպիսի հայտնի ապրանքանիշերի, ինչպիսիք են՝ Levi Strauss and Co., M&M’s- ի Mars Incorporated և Agfa-Gevaert ֆիլմերի գերմանական ընկերությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ National Geografic 2013 թ. օգոստոս