Իբրահիմ Չելիքքոլ
Իբրահիմ Չելիքքոլ (թուրքերեն՝ İbrahim Çelikkol, փետրվարի 14, 1982, Իզմիթ, Թուրքիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան, նախկին բասկետբոլիստ և մոդել։ Նրա նախնիները գաղթել են Թուրքիա Հունաստանի Սալոնիկ քաղաքից։ Իբրահիմի նախնիներն ունեն են արաբական ծագումնաբանություն։
Իբրահիմ Չելիքքոլ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Իզմիթ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան, մոդել, բասկետբոլիստ և հեռուստատեսային դերասան |
Կենսագրություն
խմբագրելԻբրահիմ Չելիքքոլը ծնվել է 1982 թվականի փետրվարի 14-ին Թուրքիայի Քոջայելիի մարզի Իզմիթ քաղաքում։ Իբրահիմի հայրը մահացել է, երբ նա 18 տարեկան էր։ Դերասանն ունի քույր։ Իր կարիերան դերասանը սկսել է մոդելային բիզնեսում։ Չելիքքոլը զբաղվել է նաև պրոֆեսիոնալ բասկետբոլով։ Նա հանդես է եկել Թուրքիայի բասկետբոլի երիտասարդական ազգային լիգայում։ Իբրահիմի դերասանական կարիերայի վերելքը սկսվեց այն ժամանակ, երբ նրան նկատեց թուրք հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Օսման Սինավը։ Սինավը առաջարկեց Իբրահիմին՝ նկարահանվել «Լեոպարդներ․նարկոահաբեկչություն» բազմասերիանոց հեռուստասերիալում։ Դերասանը կատարել է կապիտան Շամիլ Բատուրայայի դերը, իսկ նրա խաղընկերներն են եղել Օսման Սոյքութը, Ադեմ Յավուզ Օզաթը, Սեդա Բաքանը և ուրիշներ[1]։
Կարիերա
խմբագրել2011 թվականին դերասանին առաջարկել են նկարահանվել «Իֆֆեթ» հայտնի հեռուստասերիալում։ Տաքսիստ Ջեմալի դերով դերասանը հայտնի դարձավ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս։ 2012 թվականին էկրան է բարձրացել Ֆարուք Աքսոյի «1453․Նվաճում» ֆիլմը, որտեղ Չելիքքոլը մարմնավորել է էպիզոդիկ դերերից մեկը։ 2014 թվականին Իբրահիմ Չելիքքոլը Բելչիմ Բիլգինի հետ միասին նկարահանվել է Հաքան Յոնաթի «Միայն դու» ֆիլմում։ Բիրջե Աքալայի հետ միասին նկարահանվել է «Սև-սպիտակ սեր» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Kanal D հեռուստաընկերությամբ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ибрагим Челиккол, Актер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Hikaye ve Künye - Siyah Beyaz Aşk». Kanal D (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրահիմ Չելիքքոլ» հոդվածին։ |