Լոնդոնի համալսարանական քոլեջ
Լոնդոնի համալսարանական քոլեջ (անգլ.՝ University College London, UCL), համալսարան Լոնդոն քաղաքում, մտնում է Լոնդոնյան համալսարանի կազմի մեջ։ Գտնվում է քաղաքի կենտրոնում, Gower Street-ի վրա։ Հիմնադրվել է 1826 թվականին ինչպես Լոնդոնյան Համալսարան (London University), Լոնդոնի առաջին համալսարանն է։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Ուիլյամ Ուիլքինսի կողմից։ 1836 թվականին Լոնդոնյան համալսարանը և Թագավորական համալսարանը (King’s University) հիմնեցին Լոնդոնի համալսարանը (University of London), որը բաղկացած էր երկու քոլեջներից՝ Համալսարանական և Թագավորական։ Արդյունքում UCL-ը ստացավ «Լոնդոնի համալսարանի համալսարանական քոլեջ» անվանումը, հետագայում՝ նրա անվանման մեջ Համալսարան բառի կրկնության պատճառով այն վերանվանվեց Լոնդոնի համալսարանական քոլեջ (ԼՀՔ)։
Լոնդոնի համալսարանական քոլեջ | |
---|---|
Տեսակ | university college?, ակադեմիական ինստիտուտ, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
Կարգախոս | Cuncti adsint meritaeque expectent praemia palmae. |
Հիմնադրված է | 1826 |
Հիմնադրիր | Henry Brougham, 1st Baron Brougham and Vaux? |
Ընդհանուր անձնակազմ | 12 830 մարդ |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4], iRODS կոնսորցիում[5], Եվրոպայի համալսարանների միություն[6], Եվրոպական հետազոտական համալսարանների լիգա, Համալսարանների համագործակցային կազմակերպություն, Ոսկե եռանկյունի, ArXiv[7], Committee on Publication Ethics?[8] և ELIXIR UK? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[9] |
Տեղագրություն | Bloomsbury?[10] |
Հասցե | University College London, Gower Street, London, WC1E 6BT |
Կայք | ucl.ac.uk(անգլ.) |
University College London Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել19-րդ դար
խմբագրելԼոնդոնի համալսարանական քոլեջը հիմնադրվել է 1826 թվականի փետրվարի 11-ին որպես Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների աշխարհիկ այլընտրանք։ Փիլիսոփա Ջերեմի Բենտամը համարվում է ԼՀՔ-ի հոգևոր հայրը։ Կրթության և վարվեցողության բնագավառում նրա արմատական գաղափարները ներշնչանքի աղբյուր են հաստատության հիմնադիրներ՝ շոտլանդացի Ջեյմս Միլլի և Հենրի Բրումի համար։ 1827 թվականին ստեղծվեց Անգլիայում քաղաքականության և էկոնոմիկայի առաջին ամբիոնը։ 1828 թվականին համալսարանը դարձավ աշխարհում առաջինը, որն առաջարկեց ուսումնասիրել անգլերենը՝ որպես ուսումնական առարկա։
20-րդ դար
խմբագրել21-րդ դար
խմբագրելՀրաժարում կրոնից
խմբագրելՔոլեջը ստեղծվել էր առանց կրոնական ուղղվածության, որպեսզի տարբեր հավատամք ունեցող ուսանողները (մասնավորապես՝ կաթոլիկները և բողոքականները) կարողանան միմյանց հետ սովորել առանց կոնֆլիկտների։ Մինչև այժմ քոլեջը պահպանում է իր հակակրոնական խիստ դիրքորոշումը, և, ի տարբերություն Անգլիայի համալսարանների մեծամասնությունից, այն չունի պաշտոնական կրոնական կենտրոններ և ակումբներ
Գրականություն
խմբագրել- Bellot, H. Hale (1929). University College, London 1826–1926. London: University of London Press.(անգլ.)
- Harte, Negley; North, John (2004). The World of UCL 1828–2004 (3rd ed.). London: UCL. ISBN 1-84472-025-X.(անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://russellgroup.ac.uk/about/our-universities/
- ↑ https://orcid.org/members/001G000001CAlw8IAD-university-college-london-ucl
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://www.jisc.ac.uk/membership
- ↑ https://irods.org/about/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Our Members / Tier 1
- ↑ https://publicationethics.org/members
- ↑ Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
- ↑ Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել- Университетский колледж Лондона Արխիվացված 2016-08-04 Wayback Machine(ռուս.՝ )
- Великобритания - University College London Արխիվացված 2016-03-25 Wayback Machine(ռուս.՝ )
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի համալսարանական քոլեջ» հոդվածին։ |