Կանցլեր
Կանցլեր (լատին․՝ cancellarius) շատ երկրների կառավարություններում օգտագործվող պաշտոն։ Հին հռոմում եղել են կանցելարիներ, ովքեր բողոքարկել են դատարանների որոշումները։ Ներկայումս կանցլեր պաշտոնը տարբեր երկրներում տարբեր նշանակություն ունի, օրինակ`
- Կառավարության ղեկավար
- Արտաքին հարաբերությունների պատասխանատու
- Դատական ատյաններում որոշակի պաշտոն
- Անձ ով վերահսկում է ֆինանսական և տնտեսական հարաբերությունները
- Համալսարանի ղեկավար
Կառավարության ղեկավար
խմբագրելԳերմանիա
խմբագրելԳերմանիայի կանցլեր կամ բունդեսկանցլեր (պաշտոնական գերմաներենով այն նշանակում է «Դաշնային կանցլեր»), Գերմանիայի կառավարության ղեկավարն է։ Կանցլերը գերմանիայում ընտրվում է Բունդսթագի կողմից ամեն չորս տարին մեկ։ Ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում կանցլերը կարող է հեռացվել միայն անվստահության քվեի միջոցով[1]։
Գերմանիայի ներկայիս կանցլերը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Օլաֆ Շոլցն է։
Նախկին Գերմանական կայսրությունը, Վեյմեր հանրապետությունը և Նացիստական Գերմանիան ունեցել են նույնատիպ պաշտոն, որը կոչվել էր Reichskanzler (Ռեյխի կանցլեր), որպես գործադիր իշխանության ղեկավար։ 1871-ից 1918 թվականներին կանցլերին նշանակում էր Գերմանիայի կանցլերը։ Վեյմեր հանրապետության տարիներին (1919-1933) կանցլերին ընտրում էր երկրի նախագահը ըստ իր վարկանիշին։ Սա շարունակվեց նաև Նացիստական ռեժիմի առաջին տարիներին երբ Պաուլ ֆոն Հինդենբուգը կանցլեր նշանակեց Ադոլֆ Հիտլերին, ով հետագայում իրեն անվանեց Ֆյուրեր և Ռեյխկանցլեր։
Ավստրիա
խմբագրելԱվստրայում նույնպես կանցլերը կառավարության ղեկավարն է։ Ավստրիայի ներկայիս կանցլերն է Կարլ Նեհամմերը։
Շվեյցարիա
խմբագրելՇվեյցարիայում դաշնային կանցլերը (Bundeskanzler, Chancelier fédéral, Cancelliere della Confederazione) կառավարության ղեկավար չէ, սակայն Շվեյցարիայում հավասար է կառավարության աշխատակազմի ղեկավարին։ Նա ընտրվում է Շվեդիայի խորհրդարանի կողմից և յոթ անդամ ունեցող գործադիր իշխանության ղեկավարն է Դաշնային քարտուղարը։ Կանցլերը մասնակցում է Դաշնային քարտուղարների հետ և ունի ձայնի իրավունք ռազմավարական որոշումներում։
Արտաքին գործերի նախարար
խմբագրելԼատինական Ամերիկայում կանցլերը հաճախ հավասարեցվում է արտաքին գործերի նախարարին։ Այն հաճախ օգտագործվում է որպես արտաքին գործերի նախարարի հոմանիշ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Grundgesetz der Bundesrepublik Deutschland