Կառլ XVI Գուստաֆ
Կառլ XVI Գուստաֆը (շվեդ.՝ Carl XVI Gustaf, ապրիլի 30, 1946[2][1][3][…], Haga Palace, Սոլնա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), 1973 թվականի սեպտեմբերի 15-ից դարձել է Շվեդիայի արքան։
Կառլ XVI Գուստաֆ շվեդ.՝ Carl XVI Gustaf | ||||
| ||||
---|---|---|---|---|
սեպտեմբերի 15, 1973 | ||||
Նախորդող | Գուստաֆ VI Ադոլֆ | |||
Կրթություն՝ | Ուփսալայի համալսարան և Sigtunaskolan Humanistiska Läroverket? | |||
Ազգություն | Շվեդ | |||
Դավանանք | քրիստոնեություն | |||
Ծննդյան օր | ապրիլի 10, 1946 (78 տարեկան) | |||
Ծննդավայր | Սոլնա | |||
Դինաստիա | Բերնադոտներ | |||
Քաղաքացիություն | Շվեդիա | |||
Հայր | Prince Gustaf Adolf, Duke of Västerbotten? | |||
Մայր | Princess Sibylla of Saxe-Coburg and Gotha? | |||
Ամուսին | Սիլվիա (Շվեդիայի թագուհի) | |||
Զավակներ | Վիկտորիա, Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[1] և Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա[1] | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Կենսագրություն
խմբագրելԿառլ XVI Գուստաֆը ծնվել է 1946 թվականի ապրիլի 10-ին Շվեդիայի Մայրաքաղաք Ստոկհոլմին կից Սոլնա քաղաքում՝ Արքայազն Դուքս Գուստաֆ Ադոլֆի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի ամենափոքր և միակ որդի երեխան։ Նրա հայրը Գուստաֆ Ադոլֆը մահացավ 1947 թվականի ապրիլի 26-ին Կոպենհագենում՝ ավիավթարի ժամանակ։ 1907 թվականից մինչև 1950 թվականը Շվեդիայի Թագավոր է եղել Կառլ XVI Գուստաֆի պապը՝ Գուստաֆ V-ը, որի մահից հետո էլ Շվեդիայի Արքա դարձավ Կառլ XVI Գուստաֆի Հորեղբայր Գուստաֆ VI-ը, որի մահից հետո էլ 1973 թվականի սեպտեմբերի 15-ին Շվեդիայի Արքա Դարձավ Կառլ XVI Գուստաֆը։
Կրթություն և Զինվորական Ծառայություն
խմբագրելԿառլ XVI Գուստաֆը ավարտել է դպրոցը 1966 թվականին Ստոկհոլմում։ Ավարտելուց հետո Կառլ XVI Գուսաֆը երկուսուկես տարի ծառայել է Շվեդիայի զինված ուժերում։ Բանակում նա ծառայել է թե ցամաքային, թե օդային, և թե նավատորմի զորքերում։ Սակայն ամենից երկարը ծառայել է նավատորմում ինչի պատճառով էլ նա հետաքրքրված է ծովերով։ Զինվորական Ծառայությունից հետո Կառլ XVI Գուստաֆը հատուկ ծրագրով կրթությունը շարունակել է Ստոկհոլմի Ուփսալայի համալսարանում։ Հատուկ ծրագիրը իր մեռ նեռարում էր Պատմություն, Սոցիոլոգիա, Քաղաքագիտություն, Հարկային օրենսդրություն և տնտեսություն։ Այդ ամենցի հետո Կառլ XVI Գուստաֆը Ազգային տնտնեսությունը Ստոկհոլմի համալսարանում։ Քանի որ Կառլ XVI Գուստաֆը լինելու էր Շվեդիայի ապագա Արքա նա սկսեց ավելի խորը ուսումնասիրել, թէ ինչպես պետք է կառավարել Շվեդիան, որպեսզի այն ավելի բարձրացնի կյանքի որակը Շվեդիայում։ Նա ուսումնասիրել է դատական համակարգի աշխատանքը, սոցիալական ապահովածության և գործատուների միության աշխատանքին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Գործադիր, Օրենսդիր և արտաքին գործերի նախարարության գործառույթներին։ Նա ձեռք է բերել միջազգային փորձ՝ ՄԱԿ-ում Շվեդիայի մշտական առաքելության շնորհիվ։
Արքա
խմբագրելԿառլ XVI Գուստաֆը արքա է դարձել իր հորեղբոր՝ Գուստաֆ VI-ի մահից հետո 1973 թվականի սեպտեմբերի 15-ին։ Արքա դառնալուց հետո Կառլ XVI Գուստաֆը շարունակել է հետևել տարբեր ոլորտներում Շվեդիայի հասարակության զարգացմանը՝ այցելելով շատ հաստատություններ, կազմակերպություններ, համալսարաններ և այլ վայրեր։ Նրա առաջինային նպատակն է եղել այցելել Շվեդիայի բազմաթիվ մարզեր և շրջաններ։
Հետաքրքիր է իմանալ
խմբագրելԿառլ XVI Գուստաֆը մասնակցում է Ստոկհոլմում մայիսին տեղի ունեցող ամենամյա միջազգային Պոլառ մյուզիք մրցանակաբաշխության (Polar Music Prize) արարողությանը և ավանդաբար անձամբ է հանձնում մրցանակները յուրաքանչյուր դափնեկրին[4][5]։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի Թագավորական երաժշտական ակադեմիան։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն շվեդական կրոն։
Ընտանիք
խմբագրել1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերում՝ Կառլ XVI Գուստաֆը հանդիպել է Սիլվիա Ռենատե հետ։ 1976 թվականի հունիսի 19-ին նրանք ամուսնացել են, որով էլ Սիլվիա Ռենատեն դարձել է Շվեդիայի Թագուհին։ Այժմ արքայական զույգն ունի երեք երեխաներ։
Պարգևներ
խմբագրելԿառլ XVI Գուստաֆը ստացել է բազմաթիվ պարգևներ շատ երկրներից՝ ինչպես նաև Շվեդիայից։
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Карл XVI Густав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Արքան հանձնում է Polar Music Prize մրցանակները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Evelyn Glennie receives the from H.M. The King of Sweden Էվելին Գլենին ստանում է Polar Music Prize մրցանակը Շվեդիայի արքայի կողմից, 2015 թվականի մայիս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ XVI Գուստաֆ» հոդվածին։ |