Կատմանդու (հովիտ), հովիտ Նեպալում, որտեղ հանգրվանել են աշխարհի ամենանշանավոր բուդդիստական և հինդու տաճարներից մի քանիսը։ 2015 թվականի ապրիլին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից Կատմանդուն տուժել է[1]։ Երկրաշարժը դարձել է շատերի մահվան պատճառը։

Կատմանդուի հովիտ
Տեսակհովիտ
Երկիր Նեպալ
ՎարչատարածքԲագմատի Պրադեշ
Մակերես167,37 հեկտար և 70,29 հեկտար
Կազմված էBasantapur Durbar Square?, Patan Durbar Square?, Bhaktapur Durbar Square?, Swayambhunath?, Boudhanath?, Pashupatinath Temple? և Changu Narayan Temple?
ԼեռնաշղթաՀիմալայներ
Ջրլիցի ափինBagmati River?
Անվանված էԿատմանդու
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

խմբագրել

Հովտում են տեղակայված երեք քաղաքներ՝ Պանաոտի, Բհակտապուրը և Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն։ Հովիտն այդպես է կոչվել ի պատիվ իր կենտրոնական Դուրբաթ հրապարակում գտնվող նշանավոր տաճարի։ Փայտե երկհարկանի տաճարը կոչվում է Կաստմանդապ, որը սանսկրիտից թարգմանվում է որպես «փայտածածկ ապաստարան»։ Ասում են, որ տաճարը կառուցվել է մեկ ծառի փայտից, և շինարարության ժամանակ չեն օգտագործվել ո՛չ մեխեր, ո՛չ էլ խեչակներ։

Սրբազան ուխտավայրից ամենահինը հրաշակերտ ու խորհրդավոր Սվայամբհունաթ ստուպան է։ Իր ոսկե սրաձողով, հսկայական սպիտակ գմբեթով և չորս ճակատներից յուրաքանչյուրի վրա նկարագրված ամենատես աչքերով այն բարձրանում է Կատմանդու նայող բլրի վրա։ Ստուպան (բուդդայական սրբավայրերի համար օգտագործվող եզրույթ) գտնվում է ուխտագնացության վայրում, որը չափազանց կարևորվել է բուդդիստների և հինդուների համար՝ սկսած 5-րդ դարից, իսկ տաճարային համալիրը լի է աղոթքների շշունջներով, ուխտավայրերով, փոքր տաճարներով։ Պանաոտիում՝ Կատմանդու հովտի ամենագեղեցիկ քաղաքում, կան չորս ստուպաներ, որոնք ենթադրաբար կառուցվել են մ.թ.ա. 3-րդ դարում բուդդիստական հնդիկ կայսեր Աշոկա Մեծի (մ.թ.ա. 304-232 թթ.) դուստր Չարումատիի հրամանով[2]։

 
Օդանավակայան և Հիմալայներ

Ստուպաները տեղակայված են քաղաքի չորս կողմերում գտնվող գերեզմանաբլուրներին՝ քաղաքին մենաստանային կերպար հաղորդելով Պանաոտիին։ Բհակտապուրը, որը հայտնի է նաև որպես «բարեպաշտների քաղաք», որի հսկայական հրապարակը լիքն է հին արվեստի և ճարտարապետության նմուշներով, դեկորատիվ տաճարներով, մենաստաններով, պալատներով, հուշարձաններով, իսկ հորիզոնում վեր է խոյանում Հիմալայները[3]։

Նյուարս

խմբագրել

Նյուարսեցիները Կատմանդու հովտի քաղաքակրթության հիմնադիրներն էին։ Նրանց լեզուն այսօր հայտնի է որպես նևար լեզու[4]։ Նյուարսցիները հասկացվել են որպես տարբեր էթնիկ խմբերի նախնիներ։ Գիտնականները նույնպես նրանց ներկայացնում են որպես ազգ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Nepal Disaster Risk Reduction Portal». Government of Nepal. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  2. Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, Զանգակ -97, 2009 թ.
  3. 3,0 3,1 http://publishing.cdlib.org/ucpressebooks/view?docId=ft6k4007rd&chunk.id=d0e550&toc.depth=1&toc.id=d0e550&brand=ucpress
  4. von Furer-Haimendorf, Christoph (1956). «Elements of Newar Social Structure». Journal of the Royal Anthropological Institute. Royal Anthropological Institute of Great Britain and Ireland. 86: 15. doi:10.2307/2843991. JSTOR 2843991.