Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխ (գերմ.՝ Otto Wilhelm Hermann von Abich, դեկտեմբերի 11, 1806(1806-12-11)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2][3][4] - հուլիսի 1, 1886(1886-07-01)[2][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3][4]), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)[5]։

Հերման Աբիխ
գերմ.՝ Otto Wilhelm Hermann von Abich
Ծնվել էդեկտեմբերի 11, 1806(1806-12-11)[1][2][3][…]
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2][3][4]
Մահացել էհուլիսի 1, 1886(1886-07-01)[2][4] (79 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3][4]
ԳերեզմանԿոբլենց
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություներկրաբան, պրոֆեսոր, բուսաբան և հանքաբան
Հաստատություն(ներ)Դորպատի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԱլեքսանդր Հումբոլդտ
Պարգևներ
Ամուսին(ներ)Adele Abich?
ՀայրHeinrich Carl Wilhelm Abich?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Abich
 Otto Wilhelm Hermann von Abich Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Բեռլինի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842 թվականին հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 թվականը վարել Դորպատի համալսարանի միներալոգիայի ամբիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թվականին եկել է Հայաստան, Անիում կատարել քաղաքի հանույթը, կազմել նրա գլխավոր շինությունների գծագիրը[5]։

1845 թվականին բարձրացել է Արարատ լեռը (գագաթն է հասել հուլիսի 17-ին)։ Տվել է լեռան երկրաբանական նկարագրությունն ու կտրվածքները։ Հայաստանում Աբիխին հինգ ամիս 22 օր ուղեկցել է Խաչատուր Աբովյանը, տեղեկություններ հաղորդել Երևանի նահանգի մասին[5]։

Աշխատություններ

խմբագրել

Աբիխը հրատարակել է «Կովկասյան երկրների երկրաբանության ներածական տեսություն» (1859), «Երկրաբանական դիտումներ Կուրի և Արաքսի միջև եղած լեռնաշխարհում» (1867) աշխատությունները[6]։ 1876 թվականին, տեղափոխվելով Վիեննա, հիմնականում զբաղվել է Կովկասում հավաքած նյութերի մշակմամբ ու հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878֊1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին[5]։

Այդ աշխատության առաջին գրքում լուսաբանված է Արաքսի հովտի (Ջուլֆայի շրջակայքի) երկրաբանական կառուցվածքը։ Երկրորդ գրքում ամփոփված են Արևմտյան Հայաստանի երկրաբանությանը վերաբերող նյութերը, տրված է Արաքսի ավազանի երրորդական գոյացումների նկարագրությունը։ Երրորդ գիրքը, որն Աբիխի մահից հետո հրատարակման է պատրաստել Էդուարդ Զյուսը, պարունակում է նյութեր Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների վերաբերյալ։ Հատորին որպես հավելված կցված է ընդարձակ ատլաս, որտեղ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի 1։ 420000 մասշտաբի քարտեզը[6]։

Աբիխը նկարագրել է Մեղրիի, Կապանի պղնձի, Նախիջևանի քարաղի[6], Վրաստանի մանգանի և քարածխի հանքավայրերը, Հյուսիսային Կովկասի հանքային ջրերը, ինչպես և Իրանի երկրաբանական կառուցվածքը։ Զբաղվել է պետրոգրաֆիայի հարցերով[5]։

Կովկասի երկրաբանության վերաբերյալ Աբիխը գրել է հիսունից ավելի աշխատություն, առաջին անգամ գիտականորեն բացահայտել նրա բնության ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները և լեռնագրական բնույթը։ Աբիխը համարվում է «Կովկասի երկրաբանության հայրը»[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Абих, Герман Вильгельмович (ռուս.) // Русский биографический словарь.СПб.: Русское историческое общество, 1896. — Т. 1. — С. 8—10.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Абих, Герман Вильгельмович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 36.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Zittel K. A. v. Abich, Hermann (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1900. — Vol. 45. — S. 684–686.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 25 — 720 էջ։
  6. 6,0 6,1 6,2 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 11, էջեր 11 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Գրականություն

խմբագրել
  • Волкова С. П и Тихомиров В. В., Жизнь и труды Германа Вильгельмовича Абиха, «Очерки по истории геологических знаний», 1959, л. 8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 25  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Աբիխ» հոդվածին։