Ընձառյուծ
Ընձառյուծ | |
Ընձառյուծ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Կատվազգիներ (Felidae) |
Ցեղ | Հովազներ (Panthera) |
Տեսակ | Ընձառյուծ (P. pardus) |
Միջազգային անվանում | |
Panthera pardus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ընձառյուծ, հովազ, ինձ (լատին․՝ Panthere pardus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ստուգաբանություն և անվանում
խմբագրելՀնում կարծում էին որ ընձառյուծը հանդիսանում է առյուծի և հովազի հիբրիդ։ Այս իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ Leopard բառը ծագում է հին հունարեն λέων (leōn, առյուծ) և πάρδος (pardos, արու հովազ) բառերից։ Վերջինս հունարեն է մտել սանսկրիտից՝ pṛdāku («օձ, առյուծ, հովազ»)։
Տեսակի ներկայիս անվանումը (Panthere pardus) գալիս է հունարենից լատիներեն անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Վերջինս, ենթադրվում էր, որ ծագել էր παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է, որ այն կապ ունի հնդիրականակ «պանդարաբ» բառի հետ, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»[1][2]
Արտաքին հատկանիշներ
խմբագրելՄարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը հասնում է 165 սմ-ի, պոչինը՝ 75-110 սմ-ի, իսկ քաշը՝ 60 կգ-ի։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով։ Կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում)։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։
Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։
Տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում։ Հայաստան է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտում, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։ Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի դարանակալելով։
Բազմացումը
խմբագրելՈւնենում է 1-4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6-8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1-1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։
Տարածվածություն
խմբագրելԸնձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք կողքի վաղ հոլոցենից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով[3]։ Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 առանձնյակի։ Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի անտառ արգելոցում, որը գտնվում էԳեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել[4]։ Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ, սակայն, 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։
Պահպանություն
խմբագրելԵնթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է։ Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ²։ Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ²։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում և Նռնաձորից դեպի հյուսիս գտնվող տեղամասում։
Վտանգման հիմնական գործոնն է որսագողության ու մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած արեալի մասնատվածությունը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում[5]։
Պատկերներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Monier-Williams Sir Monier. pṝdāku // A Sanskrit-English Dictionary. — Delhi: Banarsidass, 1976. - P. 647. - ISBN 0842602860.
- ↑ Online Etymology Dictionary. Douglas Harper. վերցված է օգոստոսի 24, 2011.
- ↑ Khorozyan, I. (2003) The Persian leopard in Armenia: research and conservation. Proceedings of Regional Scientific Conference “Wildlife Research and Conservation in South Caucasus”, 7–8 October 2003, Yerevan, Armenia: 161–163
- ↑ Khorozyan, I., Malkhasyan, A. (2002) Ecology of the leopard (Panthera pardus) in Khosrov Reserve, Armenia: implications for conservation. Scientific Reports of the Zoological Society “La Torbiera” 6: 1–41
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընձառյուծ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընձառյուծ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 550)։ |