Հուրիեթ
Հուրիեթ (թուրքերեն՝ Hürriyet, Ազատություն), ազատական, աշխարհիկ հայացքներ դավանող, ձախ կենտրոնամետ ուղղվածություն ունեցող հասարակական-քաղաքական թուրքական օրաթերթ։ Տպագրվում է 1948 թվականի մայիսի 1-ից Ստամբուլում։
Հուրիեթ Hürriyet | |
---|---|
Տեսակ | օրաթերթ և թերթ |
Ժանր | հասարակական- քաղաքական |
Լեզու | թուրքերեն |
Հիմնադրվել է | 1948 թվականի մայիսի 1 |
Հիմնադիր | Sedat Simavi? |
Հրատարակիչ | Demirören Holding |
Սեփականատեր | Demirören Holding |
Երկիր | Թուրքիա |
Գրասենյակ | Ստամբուլ |
ISSN | 1304-6632 |
Կայք | hurriyet.com.tr |
Hürriyet Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՕրաթերթը հիմնվել է 1948 թվականի մայիսի 1-ին Սեդաթ Սիմավի կողմից Ստամբուլում։ Հուրիեթի տպագրման օրը համարվում է թուրքական մամուլում ոճի և բովանդակության նորարարությունների սկսման օր. մեծ լուսանկարներ, պարզ լեզվով գրված լուրեր, կարճ սյունակներ։ Առաջին էջում սովորաբար տեղ էին գտնում այդ ժամանակաշրջանի վարչապետ Իսմեթ Ինոնյուի և Դեմոկրատական կուսակցության գլխավոր նախագահ Ջելալ Բայարի գրվածքները։ Հուրիեթը, ժամանակաշրջանի երկու քաղաքական հակառակորդներին ներկայացնելով մեկ էջում, ձգտում էր ցույց տալ, որ անկողմնակալ լրագրություն է վարելու։ Իր էջերում քաղաքական բովանդակությամբ լուրերի հետ մեկտեղ տեղ տալով կյանքի տարբեր բնագավառներին առնչվող տեղեկությունների՝ ժամանց, սպորտ, առողջ ապրելակերպ, գեղեցկության խորհուրդներ, կոմիքսներ և այլն՝ Հուրիեթը մինչ այդ քաղաքական լուրերով ծանրաբեռնված լրագրության մեջ հավասարակշռություն մտցրեց։ Գրող, լրագրող Ազիզ Նեսինի խոսքերով Հուրիեթը առաջին անգամ միմյանցից առանձնացրեց գրականությունը և լրագրությունը[1]։
1953 թվականին Սեդաթ Սիմավի մահվանից հետո, թերթի հրատարակումը գլխավորեցին Սիմավի որդիները` Հալդուն և Էրոլ Սիմավները։ 1968 թվականին Հալդուն Սիմավին թողեց թերթի ղեկավարումը, և այն անցավ Էրոլ Սիմավիի ղեկավարմանը[2]։ Հուրիեթը, ինչպես Սեդաթ Սիմավիի, այնպես էլ նրա որդիների ղեկավարման ժամանակ իրականացրել է անկողմնակալ լրագրություն, ինչի շնորհիվ մեծ լսարան է ձեռք բերել։
1994 թվականին գործարար Այդըն Դողանի ղեկավարած «Դողան Հոլդինգը» (Doğan Holding) գնեց Հուրիեթը։ «Դողան Հոլդինգի» կազմում ևս Հուրիեթը շարունակել է անկողմնակալ և աշխարհիկ ուղղվածության լրագրություն վարել։ 2002 թվականից, երբ Արդարություն և զարգազում կուսակցությունը եկավ իշխանության, Հուրիեթը դարձավ ԱԶԿ-ի կրոնամետ քաղաքականության քննադատողներից։ ԱԶԿ-ի և Հուրիեթի միջև առաջացած հակամարտության գլխավոր պատճառը աշխարհիկության հարցն էր, որին պատճառ էր դարձել հասարակական վայրերում գլխաշոր կրելու վերաբերյալ քննարկումները[3]։ Նախկին վարչապետ Էրդողանը սկսում է մեղադրել «Դողան Հոլդինգին» կառավարության և իշխանական կուսակցության նկատմամբ կողմնակալ դիրքորոշում ունենալու համար։ 2009 թվականին ֆինանսների նախարարության հարկային մարմինը տուգանում է «Դողան Հոլդինգին» պատկանող ընկերություններին՝ 4,5 մլրդ դոլարով չվճարված հարկերի համար[4]։ Այդըն Դողանը մեղադրել է վարչապետ Էրդողանին իրեն քննադատողների «բերանը փակ պահելու համար» և ավելացրել, որ Էրդողանը ցանկանում է ստեղծել «հանդարտ ու լուռ Թուրքիա»[5]։
2018 թվականի մարտի 22-ին Դողանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ ասվում էր. «Արդեն 80-ն անց եմ։ Այս փուլում իմ ցանկությամբ որոշեցի վերջակետ դնել հրատարակչական գործիս»[6]։ Դողանը «Դողան Հոլդինգը» 1.1 մլրդ ԱՄՆ դոլարով վաճառեց Էրդողան Դեմիրօրենին, ով Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է և վայելում է վերջինիս հովանավորչությունն ու ազդեցությունը[7]։ Հուրիեթի բաժնետոմսերը 2018 թվականի մայիսի 16-ի դրությամբ պատկանում են Դեմիրօրեն ընտանիքին և բաժանվում են Էրդողան Դեմիրօրենի՝ 40.38%-ով և իր 2 որդիների ու աղջկա միջև՝ բոլոր 3-ի բաժնետոմսերը 12.43%-ով[8]։ Էրդողան Դեմիրօրենը մահացել է 2018 թվականի հունիսի 8-ին։
Հուրիեթը իշխանամետ Դեմիրօրեն Մեդիա Գրուպին վաճառվելուց հետո, կորցրեց իր հայտնի սյունակագիրներին։ Ոմանք շարունակում են իրենց աշխատանքը Դեմիրօրեն Մեդիա Գրուփին պատկանող այլ հեռուստաընկերություններում և թերթերում[9]։ «Hürriyet»-ի հայտնի սյունակյագիր Թահա Աքյոլի որդին թվիթերյան իր էջում գրել է, որ բոլորը գիտեն, թե ինչու է իր հայրը հեռանում թերթից[10]։ Սեպտեմբերին «Hürriyet»-ից հեռացել է նաև Մեհմեդ Յըլմազը[11]։
Թուրքիայի խոշորագույն անկախ պարբերականը՝ Հուրիեթը այժմ գտնվում է նախագահ Էրդողանի անուղղակի վերահսկողության ներքո։ Սա անմիջապես չի ենթադրում, որ այն ամբողջովին դարձել է իշխանամետ թերթ։ Ընդհակառակը, քանի որ վերջինիս լսարանը կազմում է գերազանցապես հենց այն ընտրազանգվածը, որը չի սատարում Էրդողանին, ապա իշխանությունները հնարավորություն են ստանում վերահսկել վերջինիս ուղղված լրատվական հոսքը, ինչպես նաև ցանկության դեպքում նրանց հասցնել իշխանության ցանկալի ուղերձները[12]։
Այսօր Հուրիեթը շրջանառության ծավալով երկրորդն է Թուրքիայում՝ 280 հազարից ավելի օրինակ վաճառքով։ Վաճառքի քանակով թերթը վերջին տասնամյակում պահապանում է առաջին եռյակում գտնվելու արտոնությունը[13]։ Թերթը 7 տպագրատուն ունի 7 տարբեր վայրերում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Ադանա, Անթալիա, Տրապիզոն և Մայնի Ֆրանկֆուրտ[14]։
Հուրիեթը անդրադառնում է նաև սոցիալական խնդիրներին և քաղաքացիներին հնարավորություն տալիս դառնալ «newsmaker»: Թերթը ստեղծել է այդպիսի մի քանի հարթակներ, օրինակ՝ «Hayatın İçinden», «Hürriyet Takipte» և դիտումների ու քննարկումների առումով ռեկորդային ցուցանիշ արձանագրած «Hürriyet Olay Yerinde»-ն, որը ճանապարհային վթարների մասին է[15]։
2018 թվականի մայիսի 18-ից Հուրիեթի գլխավոր խմբագիրն է Վահափ Մունյարը[16]։ «Hürriyet»-ում սյունակներ են գրում Դողան Հըզլանը, Էրթուղրուլ Օզքյոքը, Սեդաթ Էրգինը, Վահափ Մունյարը, Ահմեդ Հաքանը և այլք[17]։ Ահմեդ Հաքանը «Hürriyet»-ի ամենաազդեցիկ սյունակագիրներից է, նրա սյունակները մեծ արձագանք են ստանում ամբողջ Թուրքիայում և երբեմն պատճառ դառնում նրա վրա հարձակումների[18]։
Հուրիեթի ինտերնատային կայքը գործում է 1997 թվականից[19]։ Բացի Թուրքիայից, «Hürriyet» կարդում են նաև Ադրբեջանում, Գերմանիայում և Միացյալ Նահանգներում[20]։ Ըստ «Web Traffic by SimilarWeb»-ի տվյալների, ամբողջ աշխարհի կայքերի ցանկում «Hürriyet»-ը (իր ամսական 152,257,684 այցելուների քանակով) զբաղեցնում է 201-րդ տեղը[21]։ Թուրքիայում «Hürriyet»-ը ամենից շատ այցելուներ ունեցող թերթն է[22]։ Word Press Freedom Rank-ի ցուցիչում Թուրքիան 180-ից 157-րդն է[23]։
Հուրիեթը 1961 թվականին հիմնադրել է անգլերենով տպագրվող «Hürriyet Daily News» օրաթերթը, որի ինտերնետային տարբերակը գործում է 2008 թվականից[24]։ Մինչև Դեմիրորեն Մեդիա գրուպին թերթի վաճառքը, այն քաղաքական հարցերի մեկնաբանություններում ավելի շատ ձախ կենտրոնամետ ուղղվածության դիրք էր զբաղեցնում։ Թերթը չափավոր-ազատական կողմնակալություն ուներ։ «Hürriyet Daily News»-ը հաճախ հրապարակում էր փաստերի վրա հիմնված տեղեկություն և ազատականության տարածման համար օգտագործում այնպիսի բառեր, որոնք ուղղված են ազդելու կարդացողների վրա՝ զգացմունքների և կարծրատիպերի միջոցով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Yusuf Özkır, Hürriyet Gazetesi'nin Kimliği, Y. Doç. Dr. İstanbul Ticaret Üniversitesi, İletişim Fakültesi, Halkla İlişkiler Bölümü, Iğdır Üniversitesi / Sosyal Bilimler Dergisi / Sayı / No. 3, Nisan / April 2013, s 47-48» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Yusuf Özkır, Türkiye'nin Yakın Siyasi Tarihi ve Hürriyet Gazetesi'nde Laiklik Haberleri: Aydın Doğan Dönemi, Iğdır Üniversitesi / Sosyal Bilimler Dergisi / Sayı / No. 4, Ekim / s 80-81» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Yusuf Özkır, Türkiye'nin Yakın Siyasi Tarihi ve Hürriyet Gazetesi'nde Laiklik Haberleri: Aydın Doğan Dönemi, Iğdır Üniversitesi / Sosyal Bilimler Dergisi / Sayı / No. 4, Ekim / s 86-87» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Turkey's largest media group sold to pro-gov't businessman Demirören, by Turkey Purge, Mar 21, 2018». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Aydin Dogan says PM seeks to create "calm and silent Turkey", 24.02.2009, Hürriyet,». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Ve Aydın Doğan açıklama yaptı: Yayıncılığa nokta koymaya karar verdim, T 24, 22 Mart 2018,». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Doğan Medya Satışına ilişkin KAP açıklaması yapıldı, Altın Haber, 23.03.2018». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Hurriyet Kurumsal, Corporate, shareholder structure, Current Breakdown of Indirect Shareholders». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Hakan Çelik'in tweeti, Twitter. 7 May 2018,». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Mustafa Akyol'un tweeti, Twitter, 11:32 AM - 13 Sep 2018». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Hürriyet'ten ayrılan Mehmet Y. Yılmaz: Türkiye diktatörlüğe çok yakın, 27/09/2018». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Վ. Գեղամյան, «Հինգերորդ իշխանությունը», Արեւելք - Արևելք լրատուական, 27 Մարտ 2018,». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ https://web.archive.org/web/20180918000649/http://www.medyatava.com/tiraj/2018-08-27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Hurriyet Kurumsal, Investments,Printing Services». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Hurriyet Kurumsal, Yatırımlar, Yazılı Basın, Hurriyet Gazetesi». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Hürriyet'te künye değişti; Genel Yayın Yönetmeni Vahap Munyar, İcra Kurulu Başkanı Mehmet Soysal oldu, T 24, 18 Mayıs 2018,». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ http://www.hurriyet.com.tr/yazarlar/. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.gazeteoku.com/ahmet-hakan-kimdir/4. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ http://web.archive.org/web/19970901000000*/http://hurriyet.com.tr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Audience Geography, Where are this site's visitors located?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Crunchbase, Web Traffic by SimilarWeb». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Top Websites Ranking, All Categories, Turkey». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ https://web.archive.org/web/20170520020928/https://rsf.org/en/turkey. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ http://web.archive.org/web/20090215000000*/http://www.hurriyetdailynews.com/. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուրիեթ» հոդվածին։ |