Ձկնաբանություն
Ձկնաբանություն, իխթիոլոգիա (հուն․՝ ἰχθύς, [իխտուս] - ձուկ և λόγος [լոգոս] - «ուսմունք» բառերից), կենդանաբանության բաժին, ուսումնասիրում է ձկների կազմությունը, օրգանների ֆունկցիաները, ապրելակերպը, բաշխումը ժամանակի և տարածության մեջ, կարգաբանությունը, Էվոլյուցիան։ Ձկնաբանական հետազոտությունները նպաստում են ձկնային տնտեսության ռացիոնալ վարմանը, ապահովում ձկնորսության և ձկնաբուծության զարգացումը։ Ձկների ուսումնասիրության հիման վրա արված են կենսաբանական մի շարք ընդհանրացումներ տեսակի պրոբլեմի, փոփոխականության և Էվոլյուցիայի, զարգացմաև տեսության, պոպուլյացիայի դինամիկայի ևն վերաբերյալ։ Ձկնաբանությյան բնագավառի վաղ ընդհանրացումները կատարվել են Հնդկաստանում, մ. թ. ա. 6-րդ դարում, իսկ կնաբանության մասին առաջին գիրքը հրապարակվել է Չինաստանում, մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսերին, սակայն առաջին կարգավորված տեղեկությունները ավել է Արիստոտելը (մ. թ. ա. 4-րդ դարում), որը ձկներին առանձնացրել է ջրային ողնաշարավորների խմբում, տվյալներ բերել դրանց անատոմիայի, բազմացման և ապրելակերպի վերաբերյալ։ Ձկնաբանությունը որպես ինքնուրույն գիտություն, կենդանաբանությունից անջատվել է 19-րդ դարում։ 20-րդ դարի կեսերից ձկնատնտեսության պրակտիկայում և ձկնաբանական հետազոտություններում կիրառվում են գիտության նորագույն նվաճումները (հիդրոլոկատորներ, ռադիոակտիվ իզոտոպներ, բատիսկաֆներ, ստորջրյա հեռուստացույց և այլն)։ ժամանակակից ձկնաբանության հիմնական պրոբլեմներն են՝ ձկների վտառի դինամիկայի, զարգացման (ինչպես անհատական, այնպես էլ պատմական), դրանց վարքի ու ներգաղթի ուսումնասիրությունը, որն անհրաժեշտ է արդյունագործական ձկների պաշարների վերարտադրության, լճակային ձկնաբուծության և ծովային ակտիվ ձկնորսության զարգացման համար, ինչպես նաև օվկիանոսային ջրերից կերային պաշարների արդյունահանման ընդլայնման գիտական հիմունքների մշակումը, այդ պաշարների յուրացման ինտենսիվացումը, մայրցամաքային ջրերում ձկնային ռացիոևալ տնտեսության կազմակերպումը։ Ձկնաբանության կարևորագույն խնդիրն Է, ջրամբարների Էկոհամակարգերի արդյունավետության բարձրացման սկզբունքների ու եղանակների մշակումը, արդյունագործական ձկների վտառների վերարտադրության ինտենսիվացումը և ռացիոնալ շահագործումը։ Ստեղծված են ձկնաբանական հետազոտությունների զարգացմանը նպաստող միջազգային միավորումներ, որոնցից խոշորագույնը ծովերի ուսումնասիրության միջազգային խորհուրդն է (գործում է 1902 թվականից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 706)։ |