Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի
Վ. Վ. Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի (ռուս.՝ Центральный парк культуры и отдыха имени Маяковского), Եկատերինբուրգի հիմնական այգին է, քաղաքի բնակիչների հանգստավայրը, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնակատարություններ, ինչպես նաև տարբեր համերգներ բաց երկնքի տակ։
Տեսակ | պուրակ, recreation park? և կազմակերպություն |
---|---|
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածք | Oktyabrski district? |
Հիմնվել է | 1933 |
Պատմություն
խմբագրել1934 թվականի ամռանը վաճառականների նախկին ամառանոցավայրերի տարածքում, Իսետ գետի ոլորաններում, որտեղ 19-րդ դարում ավանդականորեն անցկացվում էին ժողովրդական փառատոներ, բացվեց Սվերդլովսկի մշակույթի և հանգստի կենտրոնական այգին։ Նույն թվականին, Վլադիմիր Մայակովսկու քառասուներորդ տարեդարձի կապակցությամբ, այգին կոչվեց գրողի անունով։
Սվերդլովսկի Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգին (ճարտարապետներ՝ Շիշով Լ. Վ., Լոնտրոպով Պ. Ի. և այլք) գտնվել է քաղաքի ծայրամասում գտնվող սոճու անտառներում, այդ ժամանակ տարածքը կազմել է 133 հեկտար, այժմ՝ մոտ 100 հեկտար։
Ստեղծման առաջին 10-12 տարիներին այգին եղել է հանգստի գոտի։ Այգու կենտրոնում, կենտրոնական ծառուղուն կից փոքր լիճ կար, պարային հրապարակ, երեք ատրակցիոն։ 1936 թվականին այգու տարածքում կառուցվել է կինոթատրոն, իսկ կենտրոնական հրապարակի ձախ մասում՝ ամառային կրկես։ Հայրենական պատերազմի սկսվելուն պես այգին չի գործել։ 1943 թվականին այգու տարածքն օգտագործվել է որպես Ուրալի կամավորական տանկային կորպուսի մոտոհրաձգային հետախուզական գումարտակի հրաձգարան։ Գումարտակի հերոսների պատվին 1995 թվականին այգու մեմորիալ հրապարակում տեղադրվել է մոտոցիկլի անվի տեսքով մի հուշարձան (ճարտարապետ՝ Գ. Ա. Գոլուբև), որը ՌԴ կառավարությանն առընթեր պատմամշակութային կենտրոնի կողմից ներառվել է «Ռազմական փառքի և սխրանքի հուշարձաններ» հավաքածուում։ Երկար տարիներ այգու խորքային մասերում եղել է այդ գումարտակի հիշատակին նվիրված քարե ստելա, որի շրջակայքը չի բարեկարգվել և պատվել է թփերով։ 1950- 1960 թթ. այգին մանրակրկիտ վերանորոգվել է. կենտրոնական ծառուղին տեղափոխվել է ձախ, կառուցվել են աղյուսե շենքեր, կենտրոնական մուտքի և վարչական շենքի կամարներ։ 1957 թվականին այգում տեղադրվել է Մայրակովսկու արձանը։ Այգու տարածքում կառուցվել է կինոթատրոն, որը նույնպես կրում է Մայակովսկու անունը։ 1950-ական թվականներին այգին դարձավ ՌԽՖՍՀ առաջատար զբոսայգիներից մեկը։ 1960 թվականին այգու տարածքում իր գործունեությունը սկսեց Ա. Օստրովսկու անվան Մալայա Սվերդլովկայա երկաթգիծը։ 1957 թվականին այգին արժանացել է «Գերազանց հանգստավայր» կոչմանը, ինչպես նաև մի քանի անգամ արժանացել է «Մշակույթի և հանգստի լավագույն զբոսայգի» կոչմանը։
1963 թվականի օգոստոսի 28-ին այգու կենտրոնական մուտքի մոտ բացվել է Պլանետարիում (այժմ փակ է), որտեղ ցուցադրվել է աստղային երկինքը բոլոր լայնություններում, աստղերի ամենօրյա դիրքը, մոլորակների դիրքն ամբողջ տարվա ընթացքում։
Այգին երկրի այգիների սոցիալիստական մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղեր, իսկ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ արժանացել է կարմիր դրոշի։ Ֆիզիկական կուլտուրայի և առողջապահական աշխատանքների համար այգին ունի բազմաթիվ համամիութենական սերտիֆիկատներ։ 1970-ական թվականներից այգու գործունեության մեջ լայնորեն ներառվել է խաղաղության թեման, այստեղ կազմակերվել են 11 հակապատերազմական հանրահավաքներ, «Խաղաղության պաշտպանության» համար այցելուներից 5 անգամ հավաքվել են ստորագրություններ՝ուղղված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանին և ԱՄՆ նախագահին։
1991 թվականին այգին համալրվել է «Հեքիաթների քաղաքը» եզակի ատրակցիոնով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգու պաշտոնական կայք Արխիվացված 2018-06-17 Wayback Machine
- Схема ЦПКиО им. Маяковского на сайте 1723.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի» հոդվածին։ |