Մարգարիտա Տուտուլանի
Մարգարիտա Տուտուլանի (1925, Բերատ, Ալբանիա - հուլիսի 6, 1943, Գոզե, Ալբանիա), հակաֆաշիստ, Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ Ալբանիայի հերոս։ Նրա դաժան մահը շատերին է ոգեշնչել միանալու ֆաշիզմի դեմ Ալբանիայի դիմադրության պայքարին։
Մարգարիտա Տուտուլանի | |
---|---|
Ծնվել է | 1925 |
Ծննդավայր | Բերատ, Ալբանիա |
Մահացել է | հուլիսի 6, 1943 |
Մահվան վայր | Գոզե, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Մայր թագուհու անվան մանկավարժական ինստիտուտ |
Մասնագիտություն | Դիմադրության մարտիկ |
Կուսակցություն | Ալբանիայի աշխատանքի կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային ազատագրական շարժում |
Կենսագրություն
խմբագրելՄարգարիտա Տուտուլանին ծնվել է 1925 թվականին Բերատում[1]։ Նրա պապիկը եղել է 1912 թվականին Ալբանիայի անկախության հռչակագիրը երգողներից մեկը, իսկ հայրը եղել է Ալբանիայի խորհրդարանի անդամ[2]։ Տուտուլանին Տիրանայում սովորել է Մայր թագուհու անվան մանկավարժական ինստիտուտում[1]։
Երբ 1939 թվականի ապրիլին Իտալիան ներխուժեց Ալբանիա, Տուտուլանին տեղափոխվեց Բերատ, որտեղ իր ընտանիքի հետ միասին իրենց բողոքն արտահայտեցին երկրում իտալական գերակայության դեմ[1]։ 1942 թվականին Տուտուլանին միացավ Կոմունիստական կուսակցությանը[1]։ 1942 թվականի նոյեմբերի 28-ին նա Բերատում կազմակերպում էր բողոքի հակաֆաշիստական ցույցեր՝ ներգրավելով հազարավոր մարդկանց[3]։ Նոյեմբերից հետո նա ֆաշիստական կառավարության կողմից հետախուզման մեջ էր գտնվում[3]։
1943 թվականի հուլիսի 4-ին Մարգարիտա Տուտուլանին եղբոր՝ Քրիստաք Տուտուլանիի հետ Բերատում ձերբակալվում է[2]։ Ձերբակալումից հետո նրանք բանտում խոշտանգումների են ենթարկվում[1], այնուհետև նրանց տեղափոխում են բանտից և 1943 թվականի հուլիսի 6-ին Գոզեի մոտ գնդակահարում[1][2]։
Տուտուլանիների մահը ցնցել էր Բերատ քաղաքը[2]։ Մարգարիտա Տուտուլանիի «աղավաղված մարմնի լուսանկարը» պտտեցնում էին ամբողջ քաղաքում, և նրա մահը ոգեշնչեց մարդկանց միանալու ֆաշիստական կառավարության դեմ դիմադրությանը[1]։
Հիշատակ
խմբագրելՏուտուլանիի արձանը տեղադրված է Ալբանիայի ազգային նահատակաց գերեզմանատանը[4]։ Տուտուլանին գրել է բանաստեղծություններ, հուշեր, էսսեներ, որոնք գտնվում են Տուտուլանի ընտանիքի արխիվում[3]։ Լեզվաբան Բերատացի Վեքսի Բուհարաջան Տուտուլանիի մահից 10 օր հետո նրա պատվին գրել է «Մարգարիտա» բանաստեղծությունը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Elsie, Robert (2012). A Biographical Dictionary of Albanian History. New York: I.B. Tauris & Co. Ltd. էջ 452. ISBN 9781780764313.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «In Memoriam/ Margarita Dhe Kristaq Tutulani». Lajme.gen.al (Albanian). 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 3,2 «Si u ekzekutuan në sy të njëri-tjetrit motër e vëlla». Gazeta Dita (Albanian). 2014 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gloyer, Gillian (2015). Albania (5th ed.). Bradt Travel Guides Ltd, UK. էջեր 82–83. ISBN 9781841628554.