Մարիա Մագդալենա Ռաձիվիլ

Իշխանուհի Մարիա Եվա Մագդալենա Իոսիֆ Էլժբետա Ապոլոնիա Կատաժինա Ռաձիվիլ, ի ծնե՝ Զավիշա-Կեժգայլո, առաջին ամուսնությամբ՝ Կրասինսկայա (լեհ.՝ Maria Magdalena Zawisza-Kierżgajło / Krasińska / Radziwiłłowa, հուլիսի 8, 1861(1861-07-08)[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1945(1945-01-06)[1][2], Ֆրիբուր, Շվեյցարիա), բելառուսական մշակութային շարժման գործիչ, մեկենասուհի։

Մարիա Մագդալենա Ռաձիվիլ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1861(1861-07-08)[1][2]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 6, 1945(1945-01-06)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՖրիբուր, Շվեյցարիա
ԳերեզմանChurch of Saints Simon and Helena
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լիտվա և  Շվեյցարիա
Մայրենի լեզուբելառուսերեն[3]
Մասնագիտությունազնվական և մեկենաս
ԱմուսինLudwik Józef Krasiński? և Nicolas Radziwill?[4]
Ծնողներհայր՝ Յան Կազիմիր Զավիշա, մայր՝ Maria Kwilecka?
Պարգևներ և
մրցանակներ
Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի մեծ խաչ
ԵրեխաներMaria Ludwika Krasińska?
 Maryja Magdalena Radzivił (Zaviša) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Մարիա Մագդալենա Ռաձիվիլը երիտասարդ տարիքում

Կոմս Յան Կազիմիր Զավիշ-Կեժգայլոյի և պալատական ազնվական օրիորդ Մարիա Կվիլեցկայի (լեհալիտվական վերջին թագավոր Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկու ծոռը) դուստրն է։ Կոմսը հետաքրքրվել է հնագիտությամբ, ստեղծել է մետաղադրամների և մեդալների մեծ հավաքածու։ Տանը խոսել են բելառուսերեն և ֆրանսերեն։ Մարիա Մագդալենան ստացել է տնային լավ կրթություն, վաղ տարիքում հիմնականում բնակվել է Վարշավայում։ Մարիայի մեծ քույրը՝ Եվան, ամուսնացած է եղել Նեբորովի իշխան Միխայիլ Ռաձիվիլի հետ։

1882 թվականին ամուսնացել է կոմս, իսպանացի գրանդ Լյուդվիկ Կրասինսկու (1833—1895) հետ։ Դուստրը եղել է Մարիա-Լյուդվիկան (1883—1958), հետագայում ամուսնացել է իշխան Ադամ Լյուդվիկ Չարտորիյսկու հետ։

1895 թվականին՝ ամուսնու մահից հետո, Մարիա Մագդալենան ապրել է Կուխտիչում, Իգումենսկի գավառում, Մինսկում։ 1887 թվականին՝ հոր մահից հետո, Մարիան ժառանգել է նրա կալվածքները Բելառուսում և Լեհաստանում։

1904 թվականին ծանոթացել է Նիկոլայ Վացլավ Ռաձիվիլի (1880—1914) հետ, որը նրանից երիտասարդ էր 19 տարով։ Նրա ծնողները Վիլհելմ-Ադամ Ռաձիվիլը (1845—1911) և կոմսուհի Կատաժինա Ռժևուսկայան էին։ 1906 թվականի մարտի 30-ին Նիկոլայը և Մարիա Մագդալենան ամուսնացել են Լոնդոնում։ Շուտով երիտասարդ իշխանին հեռացրել են շլյախտայական (լեհ ազնվականական) ակումբի անդամությունից, լոնդոնյան ծանոթները երես են թեքել նրանից։ Նորապսակները տեղափոխվել են Կուխտիչի։ Նիկոլայ Ռաձիվիլին հիմնականում զբաղվել է տնտեսությամբ, որը բավականին մեծ էր. կաղնու և սոճու մեկ անտառը կազմում էր 27 հազար դեսյատին։ Առևտրի համար իշխանը 1911 թվականին երկաթուղի է գցել Վերեյցիից մինչև Գրոձյանկայ, որը կա մինչ այժմ։ Այդտեղ գործող փայտասղոցարանը խորհրդային իշխանությունների ժամանակ դարձել է անտառարդյունաբերական տնտեսություն, իսկ 1990-ականներին փակվել է։

1914 թվականին իշխան Նիկոլայ Ռաձիվիլին գնացել է պատերազմ և զոհվել Արևելյան Պրուսիայում։ Նրա մարմինը հուղարկավորվել է Կուխտիչիի եկեղեցում։ 1930-ականներին, երբ եկեղեցում ստեղծվել է ենթակայան, գերեզմանը բացվել է, հետագայում մնացորդներն ուղղակի ցեմենտապատվել են։

Բարեգործական գործունեություն

խմբագրել

Մարիա Մագդալենան տոգորված էր բելառուսական մշակույթի ոգով, ֆինանսավորել է «Загляне сонца і ў наша ваконца» հրատարակչությունը, «Biełarus», «Товарищество трезвости» և այլ թերթեր, բացել է դպրոց Կուխտիչիում, Ուզդայում, Կամենկայում։ Կուխտիչիում (այժմ՝ Պերվոմայսկ) նրա կալվածքն են այցելել Վացլավ Իվանովսկին, Անտոն և Իվան Լուցկևիչ եղբայրները, Ռոման Սկիրմունտը, Էդվարդ Վոյնիլովիչը և բելառուսական մշակութային շարժման շատ այլ գործիչներ։ Նա նյութական աջակցություն է ցուցաբերել Մաքսիմ Բոգդանովիչի, Կոնստանցիա Բույլոյի, Մաքսիմ Գորեցկու, Յադվիգին Շ.-ի, Յակուբ Կոլասի առաջին գրքերի տպագրության ժամանակ։ Ի նշան երախտագիտության՝ Վ. Իվանովսկին և Ի. Լուցկևիչը տեղադրել են «Կարապ» գերբը Մ. Բոգդանովիչի բանաստեղծությունների «Պսակ» ժողովածուի տիտղոսաթերթի վրա։

 
«Պսակ» ժողովածուի տիտղոսաթերթը «Կարապ» գերբով

Մարիա Մագդալենան ֆինանսապես օգնել է Վիլնյուսի համալսարանին, բելառուս կաթոլիկներին, Վիլնյուսում սեմինարիստների համար կառուցել է գիշերօթիկ դպրոց, Լոնդոնի լիտվացի կաթոլիկների համար՝ կոստյոլ (լեհական կաթոլիկ եկեղեցի)։ Իշխանուհին ակտիվ մասնակցել է Մինսկի բարեգործական ընկերության գործունեությանը, իսկ 1915 թվականին նրան ընտրել են Պատերազմից տուժածների օգնության կոմիտեի անդամ։ Նա գումար է նվիրաբերել լիտվական գիմնազիային, Հռոմում բելառուսական հունա-կաթոլիկ սեմինարիային։

Մարիա Մագդալենան գումար է տրամադրել է Վարշավայի Մոնյուշկո փողոցում կոստյոլի, Մինսկում՝ հոսպիտալ, մանկական ապաստարանի և այլ բաների կառուցման համար։

Իշխանուհին բացել է բելառուսական դպրոցներ, ինքը ևս խոսել է բելառուսերեն։ Նրա 18 կալվածքների և 8 անտառապետությունների գործավարությունը վարվել է բելառուսերեն։ 1912 թվականին «Մինսկի ռուսական խոսք» թերթում իշխանուհին գրել է. «Ինձ համարում եմ լիտվական ծագմամբ բելառուս։ Ինչպես և իմ ամուսինը, ես ինձ լեհ չեմ համարում»։ Նա իրեն անվանել է «բելառուս շլյախտուհի (լեհական մանրակալվածք ազնվական)»[5]։

1918 թվականին՝ արտագաղթելուց հետո, եղել է Լեհաստանում, Կովնոյում, Գերմանիայում։

1932 թվականից Մարիա Մագդալենան ապրել է Շվեյցարիայում։ Մահացել է Ֆրիբուրգ քաղաքում գտնվող դոմինիկյան քույրերի մենաստանում։

2017 թվականի հուլիսին Մագդալենա Ռաձիվիլի աճյունը վերադարձվել է Մինսկ և հանձնվել Սուրբ Սիմեոնի և Հեղինեի կոստյոլին, որի մոտ ապրել էր իշխանուհին[6]։ 2018 թվականի փետրվարի 17-ին եպիսկոպոս Յուրի Կոսոբուցկու, Ռաձիվիլների և Զամոյսկիների տոհմի ներկայացուցիչների, լեհ դիվանագետների և բելառուս մտավորականների մասնակցությամբ Մագդալենա Ռաձիվիլի աճյունը վերահուղարկավորվել է Մինսկի Սուրբ Երրորդություն կոստյոլի տարածքում[7]։

Պարգևներ

խմբագրել

Լիտվայի կառավարությունը Մագդալենային պարգևատրել է Գեդիմինի շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Піхура Г. Княгіня Магдалена Радзівіл // Грунвальд. 1991. № 1.
  • Хурсик В. Белы лебедзь у промнях славы: Магдалена Радзівіл. ― Минск, 2001.
  • Надсон А. Княгіня Магдалена Радзівіл і справа адраджэння Уніі ў Беларусі. ― Минск, 2006.
  • Łatyszonek O., Zięba A. Radziwiłłowa z Zawiszów Maria Magdalena…, [w:] Polski Słownik Biograficzny, t. XXX/3, z. 126, Wrocław-Warszawa-Kraków-Gdańsk-Łódź 1987, s. 398—399.
  • Konarski S. Maria Radziwiłłowa, w: Polski Słownik Biograficzny, tom XXX, 1987.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մագդալենա Ռաձիվիլ» հոդվածին։