Մարիա Յակունչիկովա
Մարիա Ֆեոդորովնա Յակունչիկովա (ռուս.՝ Мария Фёдоровна Якунчикова, ծննդյամբ Մամոնտովա, ապրիլի 5 (17), 1863, Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1952, Փարիզ, Ֆրանսիա[1]), դեկորատիվ և կիրառական արվեստի բնագավառի ռուս նկարչուհի, ժողովրդական արվեստի և արհեստների մասնագետ։
Մարիա Յակունչիկովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5 (17), 1863 |
Ծննդավայր | Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 6, 1952 (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Vladimir Yakunchikov? |
Maria Fedorovna Yakunchikova (Mamontova) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Յակունչիկովան ծնվել է առևտրական տոհմի ներկայացուցչի` Ֆյոդոր Իվանովիչի (մոտ 1837-1874) և Օլգա Իվանովնա (1847-1932) Մամոնտովների ընտանիքում։ Եղել է երեխաներից ավագը։ Ծնվել և մեծացել է Մոսկվայի Կիրեևոյի ընտանեկան կալվածքում։ Նրա ամուսնությունը Վլադիմիր Վասիլևիչ Յակունչիկովի (1855-1916)՝ մոսկվացի հայտնի գործարար Վասիլի Յակունչիկովի որդու հետ կայացել է 1882 թվականի ամռանը[2]։
1890 թվականին Սավվա Մամոնտովի կնոջ՝ Ելիզավետա Գրիգորիևնայի հետ միասին Մոսկվայի Պետրովկա փողոցում բացել է «Ռուսական ապրանքների խանութ», որտեղ ընդունվում էին տարբեր ապրանքների, արվեստի և տնայնագործական իրերի պատրաստման պատվերներ։ Հաջորդ տարի, գալով Մորշսկի շրջանի Գրոմոկ գյուղում գտնվող իր մորաքրոջ կալվածքը, նա կազմակերպել է կարի և ասեղնագործության արհեստանոց հարևան Սոլոմինկա գյուղում[3], որտեղ իր նմուշների հիման վրա պատրաստել են գեղարվեստական ասեղնագործության և ժանյակե երիզներ պատուհանների վարագույրները զարդարելու համար, այնուհետև նաև կանացի զգեստներ և հանդերձանք[4]։ Արհեստանոցների արտադրանքը ներկայացվել է 1900 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում, իսկ Յակունչիկովան պարգևատրվել է «Պալմ ակադեմիկ» ֆրանսիական շքանշանով։ 1902 թվականին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում կայացած Համառուսական տնայնագործական և արդյունաբերական ցուցահանդեսում Յակունչիկովայի բաժինը կրկին մեծ տպավորություն է թողել հատկապես օտարերկրացիների վրա։
1912 թվականին Մարիա Յակունչիկովան որոշել է զբաղվել կարպետային գորգերի արտադրությամբ, որոնք ցուցադրվում էին միջազգային ցուցահանդեսներում Մոսկվայում և Փարիզում, որտեղ նրանք ստանում էին առաջին մրցանակներ։ Դրանից հետո կառավարությունը հանձնարարեց երկրագործության նախարարությանը 400 հազար ռուբլի տրամադրել գորգերի արտադրամասի կառուցման համար։ Այդ միջոցներով կառուցվել է մի մեծ շինություն, որտեղ տեղավորվել են մանածագործական, գործելու, ասեղնագործության, ներկման, կարի արտադրամասերը։ Սոլոմինկիի գրեթե ամբողջ կին բնակչությունն աշխատել է այդ արտադրամասերում։ Սակայն, 1914 թվականին պատերազմի սկսվելուց հետո, արտադրությունը զրկվել է գերմանացի ղեկավարներից, և աշխատանքները դադարեցվել են[5]։
Բացի այդ, 1908 թվականից Յակունչիկովան իր քեռու Աբրամցևոյի կալվածքում ղեկավարել է ատաղձագործության և ասեղնագործության արհեստանոցները։ 1910 թվականին Պռեչիստենսկի նրբանցքում հայտնվել է նրա կողմից մոդեռն ոճով կառուցված տունը («Յակունչիկովայի առանձնատուն»)։ Բացի այդ, հայտնի է եղել Յակունչիկովայի ամառանոցը Նարա գետի վրա՝ Նարո-Ֆոմինսկի մոտ[6]։
Մարիա Յակունչիկովան զբաղվել է բարեգործությամբ։ Նա հանդիսացել է գթության քույրերի Իբերիական համայնքի, Կանանց բարեգործական բանտային կոմիտեի, Կանանց քաղաքային ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նատալյա Դավիդովայի հետ միասին, որը 1917-1923 թվականներին եղել է Տնայնագործական թանգարանի տնօրեն, 1923 թվականին Կալուգա նահանգի Տարուսա քաղաքում հիմնել են «Ասեղնագործուհիների արտել»[7][8]։
1928 թվականին Մարիա Յակունչիկովան արտագաղթել է, 1932 թվականին ընտրվել մոսկովյան հայրենակցական կոմիտեի անդամ։ Բնակվել է Փարիզում, որտեղ հիմնել է գեղարվեստի տնայնագործական արվեստանոց։ Հաճախ իր աշխատանքները նվիրաբերել է «Ռուսաստանի դատական աշխատողների միության» կողմից կազմակերպվող պարահանդեսների բարեգործական նպատակներով խաղարկությանը։ 1937 թվականից անդամակցել է Նիկոլայ II կայսեր հիշատակի նախանձախնդիրների միությանը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Սենտ-Ժենեվեվ-դե-Բուա քաղաքում գտնվող ռուս տարեցների տանը, որտեղ էլ թաղվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ В некрологе князя Сергея Щербатова указано, что М. Ф. Якунчикова скончалась 89 лет.
- ↑ В это же время венчалась и сестра Владимира Васильевича, Наталья Васильевна; её мужем стал художник В. Д. Поленов/
- ↑ Ныне оба села административно находятся в Башмаковском районе Пензенской области.
- ↑ Основным её желанием было помочь крестьянам пережить голодную зиму после неурожайного года. Якунчикова раздавала рисунки и сырье работницам на дом, забирала у них готовые изделия и отвозила в Москву.
- ↑ Из истории населенных пунктов Пензенской области // Вестник архивиста.ru
- ↑ Здесь бывали Антон Павлович Чехов, Константин Сергеевич Станиславский]], Игорь Эммануилович Грабарь.
- ↑ Павел Нерлер Надежда Яковлевна и «Н. Яковлева» в Тарусе.
- ↑ О тарусских мастерицах Արխիվացված 2015-12-22 Wayback Machine.
Արտաքին հղումներ
խմբագրել- Северюхин Д. Я. (2012). «Якунчикова (урожд. Мамонтова) Мария Федоровна». Искусство и архитектура Русского Зарубежья. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
- Ипатов В (2010 թ․ հոկտեմբերի 22). «Мария Федоровна Якунчикова-Мамонтова (из цикла русские женщины)». Центр города. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
- Якунчикова Мария Федоровна Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Յակունչիկովա» հոդվածին։ |