Մեգի Բեյրդ
Մեգի Մեյ Բեյրդ (մարտի 29, 1959[1], Fruita, Մեսա շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հնչյունավորման արտիստ, երգիչ ու երգերի հեղինակ, սցենարիստ։
Մեգի Բեյրդ անգլ.՝ Maggie Baird | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Fruita, Մեսա շրջան, Կոլորադո, ԱՄՆ |
Կրթություն | Յուտայի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեղինակ-կատարող և թատերական ուսուցիչ |
Ծնողներ | հայր՝ William Norton Baird? |
Ամուսին(ներ) | Պատրիկ Օ'Քոնել |
Երեխա(ներ) | Ֆինիս Օ'Քոնել և Բիլլի Այլիշ |
Երաժիշտներ Բիլլի Այլիշի և Ֆինիս Օ'Քոնելի մայրն է։
Բեյրդը մեծացել է Կոլորադոյում, զբաղվելով երաժշտությամբ, և ուսումնասիրել է թատրոն և պարեր Յուտա նահանգի համալսարանում, մինչև Նյու Յորք տեղափոխվելը, որտեղ նա հանդես էր գալիս Բրոդվեյում։ Հեռուստատեսությունում նա դեբյուտել է 1981 թվականին «Ուրիշ աշխարհ» օճառային օպերայում[2] և «Անմեղ մարդ» ֆիլմում։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո, 1991 թվականին Բեյրդը շարունակել է նկարահանվել հեռուստատեսության ու կինոյի մեջ, և դարձել Groundlings թատրոնի թատերախմբի անդամ և դասատու։
Նա նկարահանվել է 2000–ականների այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Ոսկորներ», «X–ֆայլեր» և «Վեց ֆուտ ներքև»։ 2009 թվականին նա թողարկել է իր դեբյուտային «We Sail» ստուդիական ալբոմը։ 2016 թվականին նա մշակել է իր դստեր՝ Բիլլի Այլիշի երաժշտական տեսահոլովակը՝ «Six Feet Under» երգի համար, որը թողարկվել է 2016 թվականին։
Կյանք և կարիերա
խմբագրելԲեյրդը ծնվել և մեծացել է Կոլորադո նահանգի Ֆրուտա քաղաքում, որտեղ նա սովորել է դաշնամուր և կիթառ նվագել[3][4][5]։ Նա ավարտել է Fruita Monument ավագ դպրոցը 1977 թվականին[3]։ Մեգին ուսումասիրել է թատրոն և պարեր Յուտա նահանգի համալսարանում, իսկ հետո տեղափոխվել Նյու Յորք[4]։ Նա ինը ամիս գաստրոլներով հանդես է եկել «The Heidi Chronicles»–ի հետ 1990 թվականին, որտեղ կատարել է Հայդիի ընկերներից մեկի դերը[6][7]։ Նա կատարել է Թեյլոր Բոլդուինի դերը «Ինչպես է աշխարհը շրջվում» օճառային օպերայում[8][9]։
2001 թվականին, Հայլենդ պարկում, Բեյրդը դուստր է ունեցել՝ Բիլլի Այլիշին։ Նա և նրա ամուսինը որոշել են ուսուցանել երեխաներին տանը, իսկ Բեյրդը հայտնել է, որ տնային ուսուցանումը թույլ է տալիս երեխաներին անել այն, ինչ նրանք սիրում են, և չունենալ հսկայական ակադեմիկ ցուցակ։
Անձնական կյանք
խմբագրելՆերկա պահին Բեյրդը ապրում է իր ընտանիքի հետ Լոս Անջելեսի Հայլենդ պարկում[10][11]։ 2019 թվականին նա միացել է իր դստեր՝ Բիլլի Այլիշին նրա միջազգային When We All Fall Sleep շրջագայության ժամանակ[12]։
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
1981 | Ուրիշ աշխարհ | Ռոնդա Սադովսկի |
1987 | Ինչպես է աշխարհը շրջվում | Թեյլոր Բոլդուին |
1992 | Լ․Ա․ օրենք | Ռեյչլ Մելոուն |
1994 | Ուոլկեր, Տեխասի ռեյնջեր | Ջեսիքա Ան Փրիթչարդ |
Տափակափայտ ցանկապատեր | Մարջորի Ինգրամս | |
1996 | Մերկ ճշմարտություն | Ֆրանսիացի ռեժիսորի կինը |
Չիկագոյի հույս | Գլորիա Նիլ | |
1998 | Buddy Faro | |
Լ․Ա․ բժիշկներ | ||
1999 | Քրաշբոքս | Վերիթի |
Ջեկ և Ջիլ | Դոնա | |
2000 | JAG | Վերա Դյուք |
Ծածկիր ինձ | Քրիստի Ան Հարնիկ | |
Սանձիր Ձեր էնտուզիազմը | Զույգ #1 | |
X-ֆայլեր | Շերոն Փերլ | |
2001 | Արևմտյան թևը | Տիկին Քարնի |
2002 | Գիշատիչ թռչուններ | մայր |
2003 | Հիացած | բժիշկ |
Լեհաստանի Եղբայրություն, Նյու Հեմփշիր | ||
2005 | Վեց ֆուտ ներքև | Անդրեա Քան |
Էվերվուդ | Տիկին Հարքորթ | |
2008 | Ստարտեր կինը | Բլեր |
2009 | Ոսկորներ | Սանդրա Հիքս |
2011 | Մեր կյանքի օրերը | Կանացի ձայն ԹՎ–ում |
2013 | Նայիր, Թե Ինչպես Է Հայրը Վազում | Հիպի մամա |
Ֆիլմեր
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1989 | Ռու vs. Ուեյդ | ||
Անմեղ մարդ | Սթեյսի | ||
1995 | Սիրինգո | Բլանշ | |
White Dwarf | Scarred Cultist | ||
1999 | Մայքլ Ջորդան․ Ամերիկացի հերոս | ||
Մեծ Պառակտում | Tracy's Mom | ||
2000 | Բացվող | Waitress | |
Գործընկերներ | Newscaster #2 | ||
2001 | Մոլագար | Rebecca | |
2004 | Sake Bottle Battle | Cathy Gaffney | Կարճամետրաժ ֆիլմ |
2005 | Marilyn Hotchkiss' Ballroom Dancing and Charm School | Linda Sue | |
2006 | Էրագոն | ||
2011 | Սառը տարիք | Additional voices | Կարճամետրաժ ֆիլմ |
2013 | Թարս կյանքը | Laura | սաունդթրեք, համապրոդյուսեր |
2016 | Ես պետք է լինեմ | Demeter | Կարճամետրաժ ֆիլմ |
Six Feet Under| style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Editor | տեսահոլովակ |
Տեսախաղեր
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
1999 | Battlezone II: մարտական հրամանատար | Կանանց Համույթ |
2000 | Վամպիր. Դիմակահանդես-Քավություն | Անեզկա |
2004 | EverQuest II | |
2005 | Գալակտիկայի Ապաստարաններ | Ամնի Րայզա |
EverQuest II: կրակոտ անապատ | ||
2006 | Սեյնթս-Ռոու | ռեզիդենտ |
2008 | Սեյնթս-Ռոու 2 | տարբեր |
2009 | Զանգվածային Ազդեցություն 2 | Սամարա |
2012 | Զանգվածային Ազդեցություն 3 | |
2013 | Կայծակաճարմանդ վերադարձ։ Final Fantasy XIII | Լրացուցիչ ձայներ |
Սկավառակագրություն
խմբագրելԱնվանում | Ալբոմի մանրամասնություններ |
---|---|
We Sail |
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ Gomez, Jasmine (2019 թ․ սեպտեմբերի 16). «Here's Everything You Need to Know About Billie Eilish's Parents and Brother, Finneas». Seventeen. Hearst Magazine Media, Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Mawdsley, Melinda (2015 թ․ մայիսի 15). «Fruita grad's indy film garners acclaim». Grand Junction Daily Sentinel (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 4,0 4,1 Paeff, Colleen (2012 թ․ հունիսի 22). «Meet Maggie Baird». How Many Homeschoolers Does it Take to Make a Movie?. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Maggie Baird: Folk from Los Angeles, CA». ReverbNation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Allman, Kevin (1990 թ․ հոկտեմբերի 16). «The Party Chronicles: a First-Night Fete». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Rose, Lloyd (1991 թ․ մարտի 22). «STAGE REVIEW : Ladies of the '80s». The Washington Post. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Maggie Baird». TV Guide. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Maggie Baird». IMDb.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Eells, Josh (2019 թ․ հուլիսի 31). «Billie Eilish and the Triumph of the Weird». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Barlow, Eve (2019 թ․ սեպտեմբերի 5). «The Highs and Lows of Being Billie Eilish». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Borison, Susan (2019 թ․ սեպտեմբերի 23). «Q & A with Maggie Baird: Now You're Known As "Billie Eilish's Mom"». Your Teen Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «We Sail by Maggie Baird», Apple Music (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Բեյրդ» հոդվածին։ |