Միխայիլ Ուլյանով
Միխայիլ Ալեքսանդրովիչ Ուլյանով (ռուս.՝ Ульянов, Михаил Александрович, նոյեմբերի 20, 1927[4][2][3], Bergamak, Մուրոմցևսկի շրջան, Օմսկի մարզ - մարտի 26, 2007[1][2][3], Մոսկվա, Ռուսաստան[5]), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1986)[6][7]։
Միխայիլ Ուլյանով | |
---|---|
Ծնվել է | 1927 նոյեմբերի 20 |
Ծննդավայր | Բերգամակ, Օմսկի մարզ, Մուրոմցևի շրջան |
Մահացել է | Մարտի 26, 2007 (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1950) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Ռուսաստան |
Ազգություն | Ռուս |
Մասնագիտություն | Դերասան |
Աշխատավայր | Վախթանգովի թատրոն |
Ակտիվ շրջան | 1950-2007 |
Ամուսին(ներ) | Ալլա Պարֆանյակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
ulianov.ru | |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Օմսկի թատերական ստուդիայում, 1950 թվականին ավարտել Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանը և ընդունվել Վախթանգովի անվան թատրոն, դարձել նրա առաջատար դերասանը։ Ուլյանովի կերտած կերպարներին հատուկ ժողովրդական բնավորությունների շիտակությունը և պարզությունը, հյութեղ հումորը, հոգու ջերմությունը և դրամատիզմը արտահայտվել են Իվանի (Միխալկովի «Վշտից վախեցողը բախտ չի գտնի», 1954), Սերաֆիմ Չայկայի (Սոֆրոնովի «Խոհարարուհին», 1959 և «Խոհարարուհին ամառանոցում», 1961), Բրիգելլայի (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1963), Ստեպան Ռազինի (Շուկշինի «Ստեփան Ռազին», 1979) և այլ դերերում։
Ուշագրավ են դասական երկերի հերոսների՝ Ռագոժինի («Ապուշը», ըստ Դոստոևսկու, 1958), Դմիտրի Կարամազովի («Կարամազով եղբայրներ» կինոնկարում, 1969), Բարոնի (Պուշկինի «Ժլատ ասպետը», 1975), Անտոնիոսի, Ռիչարդ III-ի (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա», 1971, «Ռիչարդ III», 1975) անձնավորումները։ Կերտել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» ներկայացման մեջ (1970) և «Լենինի ուղիով» կինոնկարում (1978, ԳԴՀ)։ Նա ստեղծել է կոմունիստների կերպարներ թատրոնում՝ Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրինեա», 1967), Դրույանով (Միշարինի և Վեյցլերի «Օրն ի բուն», 1974, ՌԽՖՍՀ Ստանիսլավսկու անվան մրցանակ, 1975), և կինոյում (նկարահանվում է 1956 թվականից)՝ Տրուբնիկով («Նախագահը», 1965, լենինյան մրցանակ, 1966), Ժուկով («Մեծ հայրենականը», 1977-1979, «Մոսկվայի ճակատամարտը», «Հաղթանակ», երկուսն էլ՝ 1984), Աբրիկոսով («Անձնական կյանք», 1982, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1983), որոնք ժամանակի լավագույն իդեալների կրողն են, ներքին լարված կյանքով ապրող անձնվեր մարդիկ։
1954 թվականից դասավանդել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանում։ Դերասանական արվեստի տեսական ու գործնական հարցերի մասին հոդվածներով հանդես է եկել մամուլում։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20070930192242/http://www.kommersant.com/p-10393/actor_died
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ Ульянов Михаил Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #121662977 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «СМИ: Михаил Ульянов умер из-за отказа от операции» (ռուսերեն). NewsRu. 27 марта 2007. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Он играл маршала Жукова. Биография Михаила Ульянова» (ռուսերեն). РИА Новости. 27 марта 2007. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
Գրականություն
խմբագրել- Игнатьева Н. А. Михаил Ульянов. ВБПК, 1985.
- Людмила Соколова Невидимые миру слезы: драматические судьбы русских актрис. — ОЛМА-ПРЕСС, 2002. — 319 с.
- В. Ситников, В. Славкин, Л. Кашинская Кто есть кто в мире. — ОЛМА-ПРЕСС, 2003. — 1680 с.
- Сергей Марков Михаил Ульянов. — Молодая гвардия, 2009. — 480 с.
- Сергей Марков Михаил Ульянов в образе и жизни.
- Виктор Розов Инсценировки; Мысли о прочувствованном и пережитом. — ОЛМА-ПРЕСС, 2001. — 510 с.
- Михаил Ульянов Работаю актёром. — АСТ, 2008. — 445 с.
- Михаил Ульянов Реальность и мечта. — Вагриус, 2007. — 400 с.
- Феликс Медведев Мои великие старики. — БХВ-Петербург, 2012. — 448 с.
- Неизвестный Михаил Ульянов. Жизнь великого актёра и человека. — М.: Зебра Е, РИПОЛ-классик, 2010. — 618 с. — ISBN 978-5-386-02157-3
- Вишневская И. Л. Артист Михаил Ульянов. — М.: Советская Россия, 1987. — 224, [34] с. — (Люди Советской России). — 100 000 экз.
- Владимир Карпов Маршальский жезл артиста [։ Михаил Ульянов] // Мой любимый актёр։ Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [։ сб.] / Сост. Л. И. Касьянова.։ Искусство, 1988. — С. 39—50.
- Ирина Василинина Михаил Ульянов // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский.։ Центрполиграф, 2001. — С. 338—351, фото. — («Звёзды московской сцены») — ISBN 5-227-01251-2
Արտաքին հղումներ
խմբագրել- Միխայիլ Ուլյանով (անգլ.) Internet Movie Database կայքում
- Միխայիլ Ուլյանովի կայքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ուլյանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |