Չերեշնյա
գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում
Չերեշնյա ( ռուսերեն՝ Черешня), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 2 կմ արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 26 կմ արևելք, ծովի մակարդակից 128 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Չերեշնյա | |||
ռուս.՝ Черешня | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
ԲԾՄ | 128 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն[2] | ||
Բնակչություն | 2426 մարդ (2010[3]) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
Փոստային դասիչ | 354396 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 426 910 008 | ||
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 2426 բնակիչ, ովքեր զբաղվում են բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ։ Գյուղն ունի հայկական միջնակարգ դպրոց և բուժկայան։
Պատմությունը
խմբագրելԳյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1897 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |