Պատմական աղբյուրներ
Պատմական աղբուրներ, մարդկային հասարակության անցյալի պատմության հուշարձաններ։ Իրենց բնույթով տարբեր են՝ գրավոր աղբյուրներ (ձեռագիր և տպագիր), արտադրությաև գործիքներ, կենցաղային իրեր, ճարտարապետական ու շինարարական հուշարձաններ և այլն[1][2][3][4]։
Որպես պատմական աղբուրներ օգտագործվում են նաև հին լեզվական տարրերը, գեղարվեստական գրականության, պատմական աշխարհագրության, ժողովրդական բանահյուսության նյութերը և այլն։
Դասակարգում
խմբագրելՊատմակաև աղբյուրների մեջ առավել նշանակալից տեղ են գրավում գրավոր հուշարձանևերը, որոնք կարելի է բաժանել երկու մասի՝ *մատենագրական (պատմիչների երկեր, տարեգրություններ, ժամանակագրություններ, հիշատակարաններ, օրագրություններ, հուշագրություններ, զանազան իրերի վրա գրված կամ փորագրված արձանագրություններ, նամակներ և այլն)
- պաշտոնական (հրովարտակներ, պայմանագրեր, կոնդակներ, կանոնական և օրենսդրական ակտեր, հայտարարություններ, զանազան որոշումներ, զեկուցագրեր և այլն)։
Գրավոր հուշարձաններ
խմբագրելԳրավոր հուշարձանները լինում են՝
- բնագրեր
- պատճեններ։
Յուրաքանչյուր դարաշրջանին հատուկ է աղբյուրների որոշակի տեսակ։
Պատմական աղբյուրների ուսումնասիրման մեթոդների մշակմամբ զբաղվում է աղբյուրագիտությունը։
Պատմական տվյալներ
խմբագրելՀայաստանի հնագույն պատմության մասին որոշակի տեղեկություններ պահպանվել են Թել-էլ-Ամառնայի (մ.թ.ա. 15-րդ դար) ու Բողազքյոյի պեղումներից հայտնաբերված սեպագիր պնակիտների վրա և բաբելոնա-ասորեստանյան արձանագրություններում։
Նաիրի երկրի առաջին հիշատակությունը պահպանվել է Ասորեստանի թագավոր Սալմանասարի (մ.թ.ա. 1280-1261 թվականներ) մի արձանագրության մեջ։ Ուրարտուի մասին տեղեկություններ են հաղորդում ուրարտական սեպագիր արձանագրությունները։
Հին Հայաստանի մասին արժեքավոր աղբյուր է Բիհիսթունի արձանագրությունը։ Հայկական աղբյուրներից կարևորագույն նշանակություն ունեն հայ պատմիչներ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդի, Հովհաննես Դրաստանակերտցու, Ասողիկի, Թովմա Արծրունու, Ատեփանոս Օրբելյանի և ուրիշների երկերը։
Կարևոր են նաև ձեռագիր մատյանների հիշատակարանները։ Աղբյուրագիտական լրացուցիչ տվյալներ են ընձեռում արաբական, բյուգանդական և մասամբ՝ ասորական սկզբնաղբյուրները։ Ավելի ուշ շրջանի համար արժեքավոր տեղեկություններ են պարունակում իրավաբանական և գեղարվեստական գրականությունը, արխիվային փաստաթղթերը, վիմական արձանագրությունները, ժամանակագրությունները, ինչպես նաև վրացական ու պարսկական աղբյուրները, եվրոպացի և ռուս ճանապարհորդների ուղեգրությունները, նյութական մշակույթի մնացորդները, վարքաբանական, դավանաբանական գրականությունը և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Медушевская О. М. Источниковедение : Теория, история и метод. — М., Изд-во РГГУ, 1996. Электронный ресурс
- ↑ Иванов Г. М. Исторический источник и историческое познание. — Томск: Издательство ТГУ, 1973.
- ↑ Лаппо-Данилевский А. С. Методология истории. — М., 2006. — 622 с. (Первая публикация: СПб., 1910—1913.)
- ↑ Шмидт С. О. Путь историка: Избранные труды по источниковедению и историографии. — М., Изд-во РГГУ, 1997 г. — ISBN 5-7281-0046-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 251)։ |