Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական (պորտ.՝ A Selecção Nacional de Futebol de Portugal/Clube de Portugal), ներկայացնում է Պորտուգալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Ֆերնանդու Սանտուշ է։ 1966 թվականին, երբ նրանք առաջին անգամ մասնակցեցին Անգլիայում տեղի ունեցող 1966 թվականի աշխարհի առաջնությանը, 1/2 եզրափակչում պարտվեցին Անգլիայի հավաքականին, որը կարողացավ դառնալ այդ աշխարհի առաջնության հաղթողը։ Պորտուգալիան երրորդ տեղի համար խաղում կարողացավ 2-1 հաշվով պարտության մատնել ԽՍՀՄ-ի հավաքականին և գրավել երրորդ հորիզոնականը։ 2003 թվականին Պորտուգալիյաի գլխավոր մարզիչ նշանակվեց Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով կարողացավ թիմին Եվրո 2004-ում հասցնել մինչև եզրափակիչ, որտեղ հավաքականը ցավալիորեն պարտվեց Հունաստանի ազգային հավաքականին և բավարարվեց միայն երկրորդ տեղով։ 2006 թվականի աշխարհի առաջնությանը Պորտուգալիան Սկոլարիի գլխավորությամբ հասավ մինչև 1/2 եզրափակիչ, սակայն ստիպված էր Գերմանիայից հեռանալ միայն չորրորդ տեղով։ Սլոլարին Եվրո 2008-ից հետո իր տեղը զիջեց Կառլուշ Կեյրուշին, ով գլխավորել էր հավաքականը նաև 1991-1993 թվականներին։ 2010 թվականին, ոչ լավ արդյունք գրանցելու համար Կեյրուշը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Հավաքական կանչվեց նախկին պորտուգալացի ֆուտբոլիստ Պաուլո Բենտուն, ով Եվրո 2012-ի ժամանակ իր թիմին հասցրեց մինչև 1/2 եզրափակիչ, որտեղ թիմը հիմնական ժամանակում խաղը 0-0 ավարտելուց հետո 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Իսպանիայի հավաքականին, որը հետագայում 4-0 հաշվով Իտալիային ջախջախելուց հետո դարձավ մրցաշարի հաղթող։

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
պորտ.՝ Seleção Portuguesa de Futebol
ՄականունA Selecção («Ընտրանին»)
ՄիությունՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչՖերնանդու Սանտուշ
Թիմի ավագԿրիշտիանու Ռոնալդու
Ամենաշատ խաղերԿրիշտիանու Ռոնալդու (164)
ՌմբարկուԿրիշտիանու Ռոնալդու (99)
ՖԻՖԱ կոդPOR
Ամենաբարձր դիրք3 (Մայիս 2010, ապրիլ-հունիս 2014)
Ամենացածր դիրք43 (Օգոստոս 1998)
ԷԼՕ դասակարգում9
Ամենաբարձր դիրք2 (Հունիս 2006)
Ամենացածր դիրք45 (Նոյեմբեր 1962)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Իսպանիա Իսպանիա 3 – 1 Պորտուգալիա Պորտուգալիա
(Մադրիդ, Իսպանիա; Դեկտեմբերի 18, 1921)
Ամենախոշոր հաղթանակ
Պորտուգալիա Պորտուգալիա 8 – 0 Լիխտենշտայն Լիխտենշտայն
(Լիսաբոն, Պորտուգալիա; Նոյեմբերի 18, 1994)
Պորտուգալիա Պորտուգալիա 8 – 0 Լիխտենշտայն Լիխտենշտայն
(Կոիմբրա, Պորտուգալիա; Հունիսի 9, 1999)
Պորտուգալիա Պորտուգալիա 8 – 0 Քուվեյթ Քուվեյթ
(Լեյրիա, Պորտուգալիա; Նոյեմբերի 19, 2003)
Ամենախոշոր պարտություն
Պորտուգալիա Պորտուգալիա 0 – 10 Անգլիա Անգլիա
(Լիսաբոն, Պորտուգալիա; Մայիսի 25, 1947)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն5 (Առաջինը՝ 1966)
Ամենալավ արդյունք3-րդ տեղ, 1966
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն5 (Առաջինը՝ 1984)
Ամենալավ արդյունք1-ին տեղ, 2016
Կայքfpf.pt/pt/selecoes/futebol-masculino/selecao-a
 Portugal men's national association football team Վիքիպահեստում
2018

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19-ի եզրափակիչը կայացավ 2019 թվականի հունիսի 9-ին Պորտուգալիայի համանուն քաղաքի Դրագաու մարզադաշտում, որտեղ հանդիպեցին Պորտուգալիայի և Հոլանդիայի ազգային հավաքականները։ Պորտուգալիայի հավաքականը Հոլանդիայի հավաքականին հաղթեց 1:0 հաշվով[1]։ Եզրափակիչ խաղի միակ գոլի հեղինակը դարձավ Գոնսալու Գեդեշը՝ խաղի 60-րդ րոպեին գրավելով հոլանդացիների դարպասը։ Դառնալով ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաղթողը՝ Պորտուգալիայի հավաքականն ապահովեց իր տեղը ՈՒԵՖԱ Եվրո 2020-ում։ Բերնարդու Սիլվան ճանաչվեց այդ մրցաշարի «Լավագույն ֆուտբոլիստ»։

Պատմություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդրացիան ստեղծվել է 1914 թվականին։ Նախատեսված էր, որ հենց հաջորդ տարի նրանք կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել տարբեր հավաքականների հետ, սակայն Համաշխարհային առաջին պատերազմի պատճառով, պորտուգալացիները ստիպված էին սպասել 7 տարի։ Առաջին խաղը կայացավ 1921 թվականին՝ Իսպանիայի դեմ, որը կրում էր ընկերական բնույթ և Պորտուգալիան պարտվեց 3-1 հաշվով։

1928 թվականի Օլիմպիական խաղեր

խմբագրել

Բավականին շատ ընկերական հանդիպումներ անցկացնելուց հետո, Պորտուգալիան հրավիրվեց մասնակցելու Ամառային 1928 թ Օլիմպիական խաղերին, որը ամենահեղինակավոր մրցաշարն էր 1930 թ կայանալիք Աշխարհի առաջին առաջնությունից առաջ։ Առաջին խաղում՝ Չիլիի դեմ, Պորտուգալիան առաջինն իր դարպասն երկու գոլ ընդունելով չընկճվեց և մրցակցին պատասխանելով 4 գոլով հաղթեց այդ խաղում։ Հաջորդը Յուգոսլավիան էր, որտեղ թիմը հաղթեց 2-1 հաշվով՝ 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Քառորդ եզրափակչում Պորտուգալիան պարտվեց Եգիպտոսի հավաքականին և լքեց պայքարը։ Եգիպտոսը իր հերթին կիսաեզրափակչում պարտվեց Արգենտինային՝ 6-0 հաշվվ, իսկ երրորդ տեղի համար խաղում Իտալիային՝ 11-3 հաշվով։ Այնուամենայնիվ, սա հիանալի մեկնարկ էր միջազգային մրցաշարերում Պորտուգալիայի ազգային հավաքականի համար։

Աշխարհի վաղ առաջնություններ

խմբագրել

Պորտուգալիան չհրավիրվեց 1930 թվականի աշխարհի առաջնությանը, բայց կանչվեց 1934 թվականին, որտեղ իրենց տեղը զիջեցին Իսպանացիներին՝ պարտվելով նրանց 11-0 և 2-1 հաշիվներով։

1950-1960 թվականներ

խմբագրել

1954 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նրանք հանդիպելու էին Իսպանիայի հավաքականին։ Առաջին խաղում պարտվեցին 5-1 հաշվով, իսկ երկրորդ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ 1954 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նրանք հանդիպեցին Ավստրիայի հավաքականին և առաջին խաղում պարտվեցին 9-1 հաշվով, իսկ երկրորդ՝ Լիսաբոնում կայացած խաղում նրանք արեցին լավագույնը՝ պահպանելով 0-0 հաշիվը։ 1958 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Պորտուգալացիները տարան իրենց առաջին հաղթանակը Իտալիայի նկատմամբ 3-0 հաշվով, սակայն խմբում զբաղեցնելով վերջին տեղը կրկին չկարողացան մասնակցել աշխարհի առաջնությանը։ 1962 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նրանք խմբում զբաղեցրեցին երկրորդ տեղը՝ առաջինը զիջելով Անգլիային և կրկն չկարողացան մասնակցել եզրափակիչ փուլին։ 1964 թվականի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալացիներին կրկին բախտը չժպտաց. նրանք իրենց տեղը զիջեցին Բուլղարիային՝ Սոֆիայում պարտվելով, Լիասբոնում հաղթելով ընդհանուր հաշիվը 4-4 էր։ Վերախաղարկումից հետո Պորտուգալիան պարտվեց։

1970-1990 թվականներ

խմբագրել

1970-1990 թվականները ևս հաջող չէին Պորտուգալիայի համար։ Նրանց չէր հաջողվում մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություննեչի եզրափակիչ փուլերին։

Ոսկե ժամանակաշրջան

խմբագրել
 

Եվրոպայի 2004 թվականի առաջնությունը տեղի էր ունենում Պորտուգալիայում։ Պորտուգալիան համարվում էր գլխավոր Ֆավորիտներից մեկը Ֆելիպե Սկոլարիի գլխավորությամբ։ Մեկնարկային խաղւմ՝ Ռուսաստանի դեմ, թիմը հաղթեց 2-0 հաշվով, այնուհետև 1-0 հաշվով հաղթեց Իսպանիային։ Անգլիայի հետ հիմնական ժամանակում 0-0 խաղալուց հետո, Պորտուգալիան հաղթանակ տարավ 11 մետրանոց հարվածաշարով։ Կիսաեզրափակչում հաղթեց Հոլանդիայի հավաքականին 2-1 հաշվով։ Իսկ արդեն եզրափակչում ցավալի պարտություն կրեց զարմանալիորեն եզրափակչում հայտնված Հունաստանից։ 2006 թվականի աշխարհի առաջնությանը Պորտուգալիան առաջին տեղը զբաղեցրեց D խմբում՝ հաղթելով Անգոլայի, Իրանի, Մեքսիկայի հավաքականներին։ Հետո հաղթեց Հոլանդիայի հավաքականին 1-0 հաշվով գերլարված խաղում, որտեղ գրանցվեց 16 դեղին քարտ և 4 կարմիև քարտ։ Այնուհետև կարողացավ հաղթահարել Անգլիայի արգելքը 11 մետրանոցների շնորհիվ։ Պորտուգալիան այդ առաջնությունում արժանավավ Ամենահետաքրքիր թիմ մրցանակին։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը հեշտ չէր Պորտուգալիայի համար։ Մրցաշարից հետո իր զբաղեցրած պաշտոնը թողեց Լուիս Ֆելիպե Սկոլարին։ 2010 թվականին Մունդիալում Պորտուգալիան հասավ մինչև կիսաեզրափակիչ և այնտեղ պարտվեց Իսպանիայ հավաքականին։ Իսկ երրորդ տեղի խաղում պարտվեց Գերմանիային։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը ևս թիմը հասավ կիսաեզրափակիչ և 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Իսպանիային։ 2014 թվականի Աշխարհի առաջնությունը հաջող չդասավորվեց Պորտուգալացիների համար։ Նրանք չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Ներկա կազմ

խմբագրել

Խաղերի և գոլերի քանակը ըստ 2019 թվականի նոյեմբերի 17-ի, Լյուքսեմբուրգի դեմ խաղից հետո.

No. Դիրք Անուն Ծննդյան օր (տարիք) Խաղ Գոլ Ակումբ
1 ԴՊ Ռուի Պատրիսիո փետրվարի 15, 1988 (36 տարեկան) 87 0  Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
22 ԴՊ Բետու մայիսի 1, 1982 (42 տարեկան) 16 0  Գյոզտեպե
12 ԴՊ Ժոզե Սա հունվարի 17, 1993 (31 տարեկան) 0 0  Օլիմպիակոս

6 ՊՇ Ժոզե Ֆոնտե դեկտեմբերի 22, 1983 (40 տարեկան) 42 0  Լիլ
5 ՊՇ Ռաֆայել Գերեյրու դեկտեմբերի 22, 1993 (30 տարեկան) 39 2  Բորուսիա Դորտմունդ
4 ՊՇ Ռուբեն Դիաշ մայիսի 14, 1997 (27 տարեկան) 17 0  Բենֆիկա
2 ՊՇ Ժոան Կանսելո մայիսի 27, 1994 (30 տարեկան) 16 3  Մանչեսթեր Սիթի
19 ՊՇ Մարիու Ռուի մայիսի 27, 1991 (33 տարեկան) 9 0  Նապոլի
15 ՊՇ Ռիկարդու Պերեյրա հոկտեմբերի 6, 1993 (31 տարեկան) 7 0  Լեսթեր Սիթի
17 ՊՇ Դոմինգոս Դուարտե մարտի 10, 1995 (29 տարեկան) 0 0  Գրանադա
3 ՊՇ Ռուբեն Սեմեդո ապրիլի 4, 1994 (30 տարեկան) 0 0  Օլիմպիակոս

8 ԿՊ Ժոաու Մոուտինյու սեպտեմբերի 8, 1986 (38 տարեկան) 121 7  Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
10 ԿՊ Բերնարդու Սիլվա օգոստոսի 10, 1994 (30 տարեկան) 43 6  Մանչեսթեր Սիթի
13 ԿՊ Դանիլու Պերեյրա սեպտեմբերի 9, 1991 (33 տարեկան) 37 2  Պորտու
16 ԿՊ Բրունու Ֆերնանդեշ սեպտեմբերի 8, 1994 (30 տարեկան) 19 2  Մանչեսթեր Յունայթեդ
21 ԿՊ Պիցցի հոկտեմբերի 6, 1989 (35 տարեկան) 17 3  Բենֆիկա
18 ԿՊ Ռուբեն Նևիշ մարտի 13, 1997 (27 տարեկան) 16 0  Վուլվերհեմպտոն Ուոնդերերս

7 ՀՁ Կրիշտիանու Ռոնալդու փետրվարի 5, 1985 (39 տարեկան) 164 99  Յուվենտուս
9 ՀՁ Էդեր դեկտեմբերի 22, 1987 (36 տարեկան) 35 5  Լոկոմոտիվ
23 ՀՁ Անդրե Սիլվա նոյեմբերի 6, 1995 (29 տարեկան) 34 15  Այնտրախտ Ֆրանկֆուրտ
11 ՀՁ Բրումա հոկտեմբերի 24, 1994 (30 տարեկան) 9 1  ՊՍՎ Էյնդհովեն
14 ՀՁ Գոնսալո Պասիենսիա օգոստոսի 1, 1994 (30 տարեկան) 2 1  Այնտրախտ Ֆրանկֆուրտ
20 ՀՁ Դիոգու Ժոտա դեկտեմբերի 4, 1996 (27 տարեկան) 2 0  Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
ՀՁ Դանիել Պոդենսե հոկտեմբերի 21, 1995 (29 տարեկան) 0 0  Վուլվերհեմպտոն Ուոնդերերս

Լավագույն ռմբարկուներ

խմբագրել
25 հունիս 2016-ի դրությամբ
No Անուն Գոլեր Խաղեր Միջ. Առաջին խաղ Վերջին խաղ
1 Կրիշտիանու Ռոնալդու 61 132 0.46 20 օգոստոսի 2003
2 Պեդրու Պաուլետա 47 88 0.53 27 օգոստոսի 1997 8 հուլիսի 2006
3 Էյսեբիո 41 64 0.64 8 հոկտեմբերի 1961 13 հոկտեմբերի1973
4 Լուիշ Ֆիգու 32 127 0.25 12 հոկտեմբերի 1991 8 հուլիսի 2006
5 Նունու Գոմեշ 29 77 0.38 24 հունվարի 1996 10 հոկտեմբերի 2009
6 Էլդեր Պոշտիգա 27 71 0.38 13 հունիսի 2003 23 հունիսի 2014
7 Ռուի Կոշտա 26 94 0.28 31 մարտի 1993 4 հուլիսի 2004
8 Ժուան Վիեյրա Պինտու 23 81 0.28 12 հոկտեմբերի 1991 14 հունիսի 2002
9 Տամանյինի Նենե 22 66 0.33 21 ապրիլի 1971 23 հունիսի 1984
10 Սիմաու Սաբրոզա 22 85 0.27 18 հոկտեմբերի 1998 3 մարտի 2010
12 Ուգու Ալմեյդա 19 56 0.34 18 փետրվարի 2004 16 հունիսի 2014
11 Նանի 19 100 0.19 1 սեպտեմբերի 2006 22 հունիսի 2016
13 Ռուի Ժորդան 15 43 0.35 29 մարտի 1972 25 հունվարի 1989
14 Ֆերնանդու Պեյրոտեու 14 20 0.75 24 ապրիլի 1938 20 մարտի 1949
15 Ժոզե Տոռիշ 14 33 0.42 23 հունվարի 1963 13 հոկտեմբերի 1973
  • Թավատառ նշված են այն խաղացողները, որոնք շարունակում են իրենց ելույթները հավաքականում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։