Ջրագնդակ (անգլ.՝ Water polo), թիմային սպորտաձև գնդակով, որտեղ երկու հակառակորդ թիմեր փորձում են գնդակը մտցնել հակառակորդի դարպասը։ Խաղերը անցկացվում են լողավազաններում։ Ոչ պաշտոնական, ընկերական հանդիպումները կարող են անցկացվել բացօթյա լողավազաններում։ Այն հայտնաբերվել է XIX դարի երկրորդ կեսին Մեծ Բրիտանիայում Վիլյամ Վիլսոնի կողմից։ Խաղի ստեղծման նախադրյալը հանդիսացավ ռեգբին։ Խաղի նախորդ տարբերակներում թույլատրվում էր գնդակի համար պայքարը ուժի միջոցով՝ հակառակորդին կարելի էր պահել ջրի տակ, որպեսզի խլեն գնդակը։ Դարպասապահը գտնվում էր դաշտից դուրս, և պետք է աշխատել որսալ գնդակը։ Խաղը ձեռք բերեց ժամանակակից տեսք 1880-ական թվականներին։ Ջրագնդակ խաղում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Խաղը առավել հայտնի է Հունգարիայում և նախկին Հարավսլավիայում։

Ջրագնդակ
Տեսակթիմային մարզաձև, ջրային մարզաձևեր, գնդակով խաղ և օլիմպիական մարզաձև
ՄարմինՖԻՆԱ
Ծագման երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Թիմ փոքր14
Սեռարական, իգական, առանձին առաջնություններ
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
Հարմարանքձրագնդակի գնդակ
Վայր20x30 մ, ձրագնդակի դաշտ
Առաջին առաջնություն1880 թվական, Անգլիա
Օլիմպիական խաղերսկսած 1900 թվականից
 Water polo Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել
 
Ջրագնդակի լոգոն օլիմպիական խաղերում

Միաժամանակ յուրաքանչյուր 2 թիմից խաղին մասնակցում են 7 մարզիկ՝ 6 խաղացող և մեկ դարպասապահ։ Գլխարկների գույնը որոշվում է վիճակահանությամբ։ Դարպասապահը հագնում է կարմիր գույնի գլխարկ, գլխարկի համարները 1 կամ 13 է, ինչպես նաև 15։ Երկու թիմերն էլ կարող են կատարել փոփոխություններ կախված խաղի ելքից։

Խաղը կազմված է 4 խաղակեսից։ Յուրաքանչյուր խաղակես օլիմպիական ջրագնդակում տևում է մաքուր 8 րոպե։ Այսինքն, ժամանակը կանգ է առնում, երբ խաղը կանգնեցվում է։ Թմերից յուրաքանչյուրը կարող է գնդակը պահել իր մոտ 30 վայրկյանից ոչ ավելի։ Ամեն անգամ, երբ թիմը, որը տիրում է գնդակին, փորձում է գրավել հակառակորդ թիմի դարպասը, գնդակը նետելով դեպի դարպասը, վարկյանաչափը սկսում է հաշիվը 0-ից և թիմերին տրվում է 30 վայրկյան գնդակին նորից տիրելու համար։ Թիմերից յուրաքանչյուրը կարող է վերցնել 2 րոպեանոց թայմաութ հիմնական ժամանակում և մեկ թայմաութ ավելացված ժամանակում։ Թայմաութ կարող է վերցնել այն թիմը, որը տիրում է գնդակին։

Լողավազանի չափերը խաղի համար ֆիքսված չեն և կարող են փոփոխվել 20х10 մետրից մինչև 30х20 մետր։ Լողավազանի փոքրագույն խորությունը կարող է լինի 1.8 մետր։ Վերջին նշված կանոնները հաճախ չեն պահպանվում սիրողական և պատանեկական մրցաշարերում։ Ջրագնդակում դարպասի երկարությունը 3 մետր է, իսկ բարձրությունը 90 սանտիմետր։ Խաղի համար նախատեսված գնդակը սովորաբար լինում է դեղին գույնի։ Դաշտի կենտրոնը նշվում է սպիտակ գծով։ Դարպասից 5 մետր հեռավորության վրա նշվում է 5 մետրանոց հարվածի (ռուս.՝ пенальти) նշակետը՝ դեղին գծով, որտեղից, խախտման դեպքում իրականացվում է դարպասի գրավման փորձեր։ Դարպասից 2 մետր հեռավորության վրա անցնում է կարմիր նշագիծը, որը գոտի է, որտեղ հակառակորդ թիմի հարձակվող խաղացողները իրավունք չունեն լողալ առանց գնդակի։

Յուրաքանչյուր թիմից մեկ խաղացող հանդես է գալիս որպես դարպասապահ։ Դարպասապահը այն միակ խաղացողն է թիմում, որը կարող է դիպչել գնդակին 2 ձեռքով։ Դարպսապահը ի տարբերություն մյուս խաղացողների պետք է միշտ մնա իր համար նախատեսված գոտում։

 
Գնդակը ընթանում է դեպի դարպասը

Խաղացողները կարող են գնդակը փոխանցել իրենց թիմակիցներին կամ լողալ, գնդակը տանելով իր հետ (դրիբլինգ)։ Չի թույլատրվում հարձակվել այն խաղացողի վրա, որը չի տիրում գնդակին։ Բացի այդ, նաև չի թույլատրվում գնդակը պահել ջրի տակ այն ժամանակ, երբ պաշտպանը հարձակվում է գնդակը տիրող խաղացողի վրա։ Արգելված է խեղդել, քաշել կամ պահել խաղացողին, երբ նրա մոտ գնդակ չկա՝ դա համարվում է կոպիտ խախտում։ Կատարելով կոպիտ խախտում, խաղացողը հեռանում է խաղադաշտից 20 վայրկյանով կամ մինչև հակառակորդ թիմի հարձակման ավարտը։ Տուգանային ժամանակի ավարտից հետո խաղացողը կարող է վերադառնալ խաղին։ Ոչ կոպիտ սխալը պատժվում է ազատ նետմամաբ, այսինքն այն նետմամբ, որը կարող է ուղղված լինել անմիջապես դեպի հակառակորդի դարպասը, եթե կանոնների խախտումը տեղի է ունեցել 5 մետրանոց նշագծի մեջ։ Խաղացողը, որը ունի 3 կատարած կոպիտ սխալ, որի հետևանքով հեռացվել է խաղից 20 վայրկյանով, հեռացվում է խաղից մինչև խաղի ավարտը, այն պայմանով, որ նրան կարող են փոխարինել թիմի այլ խաղացողներ։ Հեռացված խաղացողը նստում է պահեստայինների նստարանին՝ արձակած գլխարկով։

 
Դաշտի կառուցվածքը

Ջրագնդակ մարզաձևը խաղացողներից պահանջում է հիանալի ֆիզիկական պատրաստվածություն և բարձր կոորդինացիա։

Պատմություն

խմբագրել
 
Շոտլանդացի Վիլիամ Վիլսոն, ջրագնդակի առաջին կանոններ ստեղծողը

Ջրագնդակի պատմությունը ունի իր արմատները հին ժամանակներից։ Ճապոնիայում կար մի խաղ, որը ինչ-որ չափով կարելի է համարել, որպես ջրագնդակի հեռավոր ազգական։ Մասնակիցները նստած ծղոտե տակառների վրա, իրար էին փոխանցում ուռճացված կաշի, որը փոխարինում էր գնդակին։ Հենց խաղի անունը, նույնպես, եկել է Արևելքից։ Ավելի քան երկու հարյուր տարի առաջ, եվրոպացիները Մոնղոլիաից ներմուծեցին գնդակով խաղ «polo»: Եվրոպայում, այս խաղը դարձավ հիմնադիրը շատ այսօրվա գնդակով խաղերի (ֆուտբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, մոտոբոլ)։ Ջրագնդակը ի սկզբանե խաղում էին զվարճանքի համար, բայց 19-րդ դարի երկրորդ կեսին այն սկսվում է ձևավորվել որպես սպորտաձև։ 1869 թվականին Լոնդոնում կայացավ առաջին ցուցադրական խաղը, որը մեծ ուշադրության արժանացավ սպորտային երկրպագուների մոտ։ Սակայն, միասնական կանոնների բացակայությունը խոչընդոտում էր սպորտաձևի ձևավորմանը և հանգեցնում վեճերի ու շփոթություն մրցույթի ընթացքում։ Արդյունքում, 1870 թվականից Անգլիայում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը զարգացրեց խաղի կանոնները։ Ջրագնդակի առաջին կանոնները մշակվել են 1876 թվականին։ Դրանց հեղինակն էր շոտլանդացի Վ․ Վիլսոնը։ Նույն տարում թիավարման ակումբում՝ Բորնմութում, անցկացրել են առաջին խաղը այդ կանոններով։ Նաև 1890 թվականին ջրագնդակ սկսեցին խաղալ Ամերիկայում։

Ջրագնդակը առաջին հնագույն օլիմպիական մարզաձևերից է։ Առաջին անգամ մտցվել է օլիմպիական խաղերի մեջ 1900 թվականին։ Կանանց ջրագնդակը մտցվել է օլիմպիական ծրագիր 2000 թվականին, կանանց ավստրալիական թիմի քաղաքական բողոքարկումից հետո։ Տղամարդկանց ջրագնդակում հայտնի հունգարացի Դյոժ Դյարմատին հաղթել է 5 օլիմպիական մեդալ (ոսկի` 1952, 1956, 1964, արծաթ` 1948, բրոնզ` 1960), սահմանելով ոչ մեկի կողմից դեռևս չգերազանցված ռեկորդ։ Առաջին խորհրդային ջրագնդորդը, որը հայտնվել է ջրային սպորտաձևերի փառքի սրահում (գտնվում է ԱՄՆՓորթ-Լոդերդեյլ քաղաքում), դարձել է Ալեքսանդր Բարկալովը, նրան հետևեցին Ալեքսանդր Կաբանովը, Ալեքսանդր Դոլգուշինը և Եվգենի Շարոնովը։

Ջրագնդակի տղամարդկանց աշխարհի առաջնությունը անցկացվում է 1973 թվականից, իսկ կանանց աշխարհի առաջնությունը` 1986 թվականից։ Տղամարդկանց անցած 10 աշխարհի առաջնություններում մրցանակային տեղերը զբաղեցրել են միայն եվրոպական հավաքականները (չեմպիոն էին դառնում 6 տարբեր թմեր)։ Կանանց աշխարհի առաջնություններում եվրոպական թմերը չունեին այդպիսի առավելություն, հաջող էին հանդես գալիս ամերիկյան, ավստրալիական և կանադական թմերը։ 2011 թվականին առաջին անգամ հաղթող են ճանաչվել չինացիները։

Ջրագնդակը Օլիմպիական խաղերում

խմբագրել

Ջրագնդակը առաջին անգամ մտցվել է օլիմպիական խաղերի մեջ 1900 թվականին Փարիզում։ Սկզբում մրցակցությունը եղել է միայն տղամարդկանց միջև։ Եվ միայն, 2000 թվականին Սիդնեյում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ծրագիր է մտցվել կանանց ջրագնդակը։

Մրցույթի մրցանակակիրներ

խմբագրել

Տղամարդիկ

խմբագրել
Տարի Անցկացման
վայրը
Եզրափակիչ Խաղ երրորդ տեղի համար
1-ին տեղ Հաշիվ 2-րդ տեղ 3-րդ տեղ Հաշիվ 4-րդ տեղ
1900   Ֆրանսիա Փարիզ   Միացյալ Թագավորություն 7 : 2   Բելգիա   Ֆրանսիա
  Ֆրանսիա
1904[3]   ԱՄՆ Սենտ-Լուիս   ԱՄՆ [4]   ԱՄՆ   ԱՄՆ
1908   Միացյալ Թագավորություն Լոնդոն   Միացյալ Թագավորություն 9 : 2   Բելգիա   Շվեդիա
  Նիդերլանդներ
1912   Շվեդիա Ստոկհոլմ   Միացյալ Թագավորություն [6]   Շվեդիա   Բելգիա [6]   Ավստրո-Հունգարիա
1920   Բելգիա   Միացյալ Թագավորություն [6]   Բելգիա   Շվեդիա [6]   ԱՄՆ
1924   Ֆրանսիա Փարիզ   Ֆրանսիա [6]   Բելգիա   ԱՄՆ [6]   Շվեդիա
1928   Նիդերլանդներ Ամստերդամ   Գերմանիա 5 : 2   Հունգարիա   Ֆրանսիա 8 : 1   Միացյալ Թագավորություն
1932   ԱՄՆ Լոս-Անջելես   Հունգարիա [7]   Գերմանիա   ԱՄՆ [7]   Ճապոնիա
1936   Գերմանիա Բեռլին   Հունգարիա [7]   Գերմանիա   Բելգիա [7]   Ֆրանսիա
1948   Միացյալ Թագավորություն Լոնդոն   Իտալիա [7]   Հունգարիա   Նիդերլանդներ [7]   Բելգիա
1952   Միացյալ Թագավորություն Լոնդոն   Հունգարիա [7]   Հարավսլավիա   Իտալիա [7]   ԱՄՆ
1956   Ավստրալիա Մելբուռն   Հունգարիա [7]   Հարավսլավիա   ԽՍՀՄ [7]   Իտալիա
1960   Իտալիա Հռոմ   Իտալիա [7]   ԽՍՀՄ   Հունգարիա [7]   Հարավսլավիա
1964   Ճապոնիա Տոկիո   Հունգարիա [7]   Հարավսլավիա   ԽՍՀՄ [7]   Իտալիա
1968   Մեքսիկա Մեխիկո   Հարավսլավիա 13 : 11   ԽՍՀՄ   Հունգարիա 9 : 4   Իտալիա
1972   Գերմանիա Մյունխեն   ԽՍՀՄ [7]   Հունգարիա   ԱՄՆ [7]   Գերմանիա
1976   Կանադա Մոնրեալ   Հունգարիա [7]   Իտալիա   Նիդերլանդներ [7]   Ռումինիա
1980   ԽՍՀՄ Մոսկվա   ԽՍՀՄ [7]   Հարավսլավիա   Հունգարիա [7]   Իսպանիա
1984   ԱՄՆ Լոս-Անջելես   Հարավսլավիա [7]   ԱՄՆ   Գերմանիա [7]   Իսպանիա
1988   Հարավային Կորեա Սեուլ   Հարավսլավիա 9 : 7   ԱՄՆ   ԽՍՀՄ 14 : 13   Գերմանիա
1992   Իսպանիա Բարսելոնա   Իտալիա 9 : 8   Իսպանիա Միացյալ թիմ 8 : 4   ԱՄՆ
1996   ԱՄՆ   Իսպանիա 7 : 5   Խորվաթիա   Իտալիա 20 : 18   Հունգարիա
2000   Ավստրալիա Սիդնեյ   Հունգարիա 13 : 6   Ռուսաստան   Հարավսլավիա 8 : 3   Իսպանիա
2004   Հունաստան Աթենք   Հունգարիա 8 : 7   Սերբիա   Ռուսաստան 6 : 5   Հունաստան
2008   Չինաստան Պեկին   Հունգարիա 14 : 10   ԱՄՆ   Սերբիա 6 : 4   Չեռնոգորիա
2012   Միացյալ Թագավորություն Լոնդոն   Խորվաթիա 8 : 6   Իտալիա   Սերբիա 12 : 11   Չեռնոգորիա

Կանայք

խմբագրել
Տարի Անցակացման
վայրը
Եզրափակիչ Խաղ երրորդ տեղի համար
1-ին տեղ Հաշիվ 2-րդ տեղ 3-րդ տեղ Հաշիվ 4-րդ տեղ
2000   Ավստրալիա Սիդնեյ   Ավստրալիա 4 : 3   ԱՄՆ   Ռուսաստան 4 : 3   Նիդերլանդներ
2004   Հունաստան Աթենք   Իտալիա 10 : 9   Հունաստան   ԱՄՆ 6 : 5   Ավստրալիա
2008   Չինաստան Պեկին   Նիդերլանդներ 9 : 8   ԱՄՆ   Ավստրալիա 9 (3) : 9 (2)   Հունգարիա
2012   Միացյալ Թագավորություն Լոնդոն   ԱՄՆ 8 : 5   Իսպանիա   Ավստրալիա 13 : 11   Հունգարիա

Մեդալների աղյուսակ

խմբագրել
Մեդալների ընդհանուր թիվը
Տեղը Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   Հունգարիա 9 3 3 15
2   Իտալիա 4 2 2 8
3   Միացյալ Թագավորություն 4 0 0 4
4   Հարավսլավիա 3 4 0 7
5   ԱՄՆ 2 6 5 13
6   ԽՍՀՄ 2 2 3 7
7   Գերմանիա 1 2 0 3
  Իսպանիա 1 2 0 3
8   Խորվաթիա 1 1 0 2
9   Ֆրանսիա 1 0 3 4
10   Ավստրալիա 1 0 2 3
  Նիդերլանդներ 1 0 2 3
11   Բելգիա 0 4 2 6
12   Ռուսաստան 0 1 2 3
  Շվեդիա 0 1 2 3
13   Հունաստան 0 1 0 1
14   Սերբիա 0 0 2 2

Երկրներ

խմբագրել

Տղամարդիկ

խմբագրել
Երկրներ 1900 1904 1908 1912 1920 1924 1928 1932 1936 1948 1952 1956 1960 1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1996 2000 2004 2008 2012 Տարիներ
  Ավստրալիա 13 17 9 13 9 12 11 7 5 8 5 8 9 8 7 15
  Ավստրիա 4 6 13 3
  Արգենտինա 9 9 13 9 4
  Բելգիա 2 2 3 2 2 5 3 4 6 13 7 11
  Բուլղարիա 11 12 2
  Բրազիլիա 6 5 13 13 13 13 12 7
  Միացյալ Թագավորություն 1 1 1 1 10 4 8 13 9 7 12 11
  Հունգարիա 5 5 2 1 1 2 1 1 3 1 3 2 1 3 5 6 4 1 1 1 5 21
  Գերմանիա 5 1 2 2 13 7 9 5 10 9
  Հունաստան 6 10 13 14 13 10 8 9 10 6 10 4 7 9 14
  Եգիպտոս 7 9 9 15 12 5
  Հնդկաստան 9 17 2
  Իրան 12 1
  Իռլանդիա 8 9 2
  Իսլանդիա 13 1
  Իսպանիա 8 8 9 8 8 9 10 4 4 6 2 1 4 6 5 6 16
  Իտալիա 11 10 1 3 Y 1 4 4 6 2 8 7 7 1 3 5 8 9 2 19
  Ղազախստան 9 11 11 3
  Կանադա 16 9 10 11 4
  Չինաստան 9 11 12 3
  Կուբա 8 9 7 5 8 5
  Լյուքսեմբուրգ 9 1
  Մալթա 5 13 2
  Մեքսիկա 17 11 13 10 4
  Նիդերլանդներ 4 5 7 5 5 3 5 8 8 7 7 3 6 6 9 10 11 17
  ԱՄԷ 9 1
  Պորտուգալիա 17 1
  Ռուսաստան 5 2 3 3
  Ռումինիա Y 17 8 5 8 4 9 11 10 8
  Սերբիա 3 3 2
  Սինգապուր 10 1
  Սլովակիա 12 1
  ԽՍՀՄ 7 3 2 3 2 1 8 1 3 9
  ԱՄՆ 1; 2; 3 4 3 5 3 9 9 4 5 7 9 5 3 2 2 2 4 7 6 7 2 8 22
  Ուկրաինա 12 1
  Ուրուգվայ 13 13 2
  Ֆրանսիա 3; 3; 5; 5 5 9 1 3 4 6 9 10 11 10
  Խորվաթիա 2 7 10 6 1 4
  Չեռնոգորիա 4 4 2
  Չեխոսլովակիա 11 6 9 9 12 5
  Չիլի 13 1
  Շվեյցարիա 9 10 9 9 13 5
  Շվեդիա 3 2 3 4 7 5 9 11 8
  Հարավսլավիա 9 9 2 2 4 2 1 5 5 2 1 1 11
  Հարավաֆրիկյան Հանրապետություն 9 9 2
  Հարավային Կորեա 12 1
  Ճապոնիա 4 13 13 9 12 13 11 7
Բոլոր երկրները։ 52 4 1 4 6 12 13 14 5 16 18 21 10 16 13 15 16 12 12 12 12 12 12 12 12 12 12 304

Կանայք

խմբագրել
Երկրներ 2000 2004 2008 2012 Տարիներ
  Ավստրալիա 1 4 3 3 4
  Միացյալ Թագավորություն 8 1
  Հունգարիա 6 4 4 3
  Հունաստան 2 8 2
  Իսպանիա 2 1
  Իտալիա 1 6 7 3
  Ղազախստան 6 8 2
  Կանադա 5 7 2
  Չինաստան 5 5 2
  Նիդերլանդներ 4 1 2
  Ռուսաստան 3 5 7 6 4
  ԱՄՆ 2 3 2 1 4
Բոլոր երկրները։ 10 6 8 8 8 40

Տղամարդկանց ջրագնդակի աշխարհի առաջնություն

խմբագրել

Տղամարդկանց ջրագնդակի աշխարհի առաջնություն, որը անցկացվում է ՖԻՆԱ կազմակերպության հովանու ներքո։ Այն համարվում է ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ ջրագնդակի օլիմպիական մրցաշարից հետո, տղամարդկանց ազգային հավաքականների համար։ Անցկացվում է ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության շրջանակներում, լինելով առաջնության ծրագրի սպորտաձևերից մեկը։ Առաջին մրցաշարը անցկացվել է 1973 թվականին։

Աշխարհի առաջնության մեդալակիրները

խմբագրել
Տարի Անցկացման վայր Ոսկի Արծաթ Բրոնզ
1973   Հարավսլավիա
Բելգրադ
  Հունգարիա   ԽՍՀՄ   Հարավսլավիա
1975   Կոլումբիա
Կալի
  ԽՍՀՄ   Հունգարիա   Իտալիա
1978 Գերմանիա
  Իտալիա   Հունգարիա   Հարավսլավիա
1982   Էկվադոր
Գուայակիլ
  ԽՍՀՄ   Հունգարիա   Գերմանիա
1986   Իսպանիա
Մադրիդ
  Հարավսլավիա   Իտալիա   ԽՍՀՄ
1991   Ավստրալիա
Պերթ
  Հարավսլավիա   Իսպանիա   Հունգարիա
1994   Իտալիա
Հռոմ
  Իտալիա   Իսպանիա   Ռուսաստան
1998   Ավստրալիա
Պերթ
  Իսպանիա   Հունգարիա   Հարավսլավիա
2001   Ճապոնիա
Ֆուկուոկա
  Իսպանիա   Հարավսլավիա   Ռուսաստան
2003   Իսպանիա
Բարսելոնա
  Հունգարիա   Իտալիա   Սերբիա և Չեռնոգորիա
2005   Կանադա
Մոնրեալ
  Սերբիա և Չեռնոգորիա   Հունգարիա   Հունաստան
2007   Ավստրալիա
Մելբուռն
  Խորվաթիա   Հունգարիա   Իսպանիա
2009   Իտալիա
Հռոմ
  Սերբիա   Իսպանիա   Խորվաթիա
2011   Չինաստան
Շանհայ
  Իտալիա   Սերբիա   Խորվաթիա
2013   Իսպանիա
Բարսելոնա
  Հունգարիա   Չեռնոգորիա   Խորվաթիա
2015   Ռուսաստան
Կազան

Մեդալների աղյուսակ

խմբագրել
Մեդալների ընդհանուր թիվը
Տեղը Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   Հունգարիա 3 6 1 10
2   Իտալիա 3 2 1 6
3   Իսպանիա 2 3 1 6
4   ԽՍՀՄ/  Ռուսաստան 2 1 3 6
5   Հարավսլավիա[8] 2 0 2 4
6   Հարավսլավիա/  Սերբիա և Չեռնոգորիա[9] 1 1 2 4
7   Սերբիա[10] 1 1 0 2
8   Խորվաթիա 1 0 3 4
9   Չեռնոգորիա 0 1 0 1
10   Գերմանիա 0 0 1 1
  Հունաստան 0 0 1 1

Կանանց ջրագնդակի աշխարհի առաջնություն

խմբագրել

Կանանց ջրագնդակի աշխարհի առաջնություն, որը անցկացվում է ՖԻՆԱ կազմակերպության հովանու ներքո։ Այն համարվում է ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ ջրագնդակի օլիմպիական մրցաշարից հետո, կանանց ազգային հավաքականների համար։ Անցկացվում է ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության շրջանակներում, լինելով առաջնության ծրագրի սպորտաձևերից մեկը։ Առաջին մրցաշարը անցկացվել է 1986 թվականին։

Աշխարհի առաջնության մեդալակիրները

խմբագրել
Տարի Անցկացման վայր Ոսկի Արծաթ Բրոնզ
1986   Իսպանիա
Մադրիդ
  Ավստրալիա   Նիդերլանդներ   ԱՄՆ]
1991   Ավստրալիա
Պերթ
  Նիդերլանդներ   Կանադա   ԱՄՆ
1994   Իտալիա
Հռոմ
  Հունգարիա   Նիդերլանդներ   Իտալիա
1998   Ավստրալիա
Պերթ
  Իտալիա   Նիդերլանդներ   Ավստրալիա
2001   Ճապոնիա
Ֆուկուոկա
  Իտալիա   Հունգարիա   Կանադա
2003   Իսպանիա
Բարսելոնա
  ԱՄՆ   Իտալիա   Ռուսաստան
2005   Կանադա
Մոնրեալ
  Հունգարիա   ԱՄՆ   Կանադա
2007   Ավստրալիա
Մելբուրն
  ԱՄՆ   Ավստրալիա   Ռուսաստան
2009   Իտալիա
Հռոմ
  ԱՄՆ   Կանադա   Ռուսաստան
2011   Չինաստան
Շանհայ
  Հունաստան   Չինաստան   Ռուսաստան
2013   Իսպանիա
Բարսելոնա
  Իսպանիա   Ավստրալիա   Հունգարիա
2015   Ռուսաստան
Կազան

Տղամարդկանց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն

խմբագրել

Ջրագնդակի Եվրոպայի առաջնություն, միջազգային մրցաշար եվրոպական՝ տղամարդկանց ազգային հավաքականների միջև։ Այն անցկացվում է 2 տարին 1 անգամ ԼԵՆ-ի հովանու ներքո։ Առաջին մրցաշարը անց է կացվել 1926 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Բոլորից շատ՝ 12 անգամ, Եվրոպայի չեմպիոն է դարձել Հունգարիայի ազգային հավաքականը։ Ներկայումս գործող չեմպիոն է համարվում Սերբիայի հավաքականը։ Մինչև 1997 թվականը Եվրոպայի ջրագնդակի առաջնություն անց էր կացվում ջրային սպորտաձևերի Եվրոպայի առաջնության հետ միասին, բայց 1999 թվականից այն սկսեց անցկացվել որպես առանձին մրցաշար։

1985 թվականից տղամարդկանց առառնությանը զուգահեռ անց է կացվում նաև կանանց ջրագնդակի առաջնությունը։

Մրցաշարին մասնակցող երկրները և մրցանակակիրները

խմբագրել
Տղամարդկանց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն
Տարի Անցկացման վայր (երկրներ և քաղաքներ) Ոսկի Արծաթ Բրոնզ
1926   Հունգարիա
Բուդապեշտ
  Հունգարիա   Շվեդիա   Գերմանիա
1927   Իտալիա
Բոլոնիա
  Հունգարիա   Ֆրանսիա   Բելգիա
1931   Ֆրանսիա
Փարիզ
  Հունգարիա   Գերմանիա   Ավստրիա
1934   Գերմանիա
Մագդեբուրգ
  Հունգարիա   Գերմանիա   Բելգիա
1935   Միացյալ Թագավորություն
Լոնդոն
  Հունգարիա   Գերմանիա   Նիդերլանդներ
1947   Մոնակո
Մոնտե Կառլո
  Իտալիա   Շվեդիա Շվեդիա   Բելգիա
1950   Ավստրիա
Վիեննա
  Նիդերլանդներ   Շվեդիա Շվեդիա   Հարավսլավիա
1954   Իտալիա
Տուրին
  Հունգարիա   Հարավսլավիա   Իտալիա
1958   Հունգարիա
Բուդապեշտ
  Հունգարիա   Հարավսլավիա   ԽՍՀՄ
1962   Գերմանիա
Լայպցիգ
  Հունգարիա   Հարավսլավիա
  ԽՍՀՄ
1966   Նիդերլանդներ
Ուտրեխտ
  ԽՍՀՄ   Գերմանիա   Հարավսլավիա
1970   Իսպանիա
Բարսելոնա
  ԽՍՀՄ   Հունգարիա   Հարավսլավիա
1974   Ավստրիա
Վիեննա
  Հունգարիա   ԽՍՀՄ   Հարավսլավիա
1977   Շվեդիա
Նորչեպինգ
  Հունգարիա   Հարավսլավիա   Իտալիա
1981   Հարավսլավիա
Սպլիտ
  Գերմանիա   ԽՍՀՄ   Հունգարիա
1983   Իտալիա
Հռոմ
  ԽՍՀՄ   Հունգարիա   Իսպանիա
1985   Բուլղարիա
Սոֆիա
  ԽՍՀՄ   Հարավսլավիա   Գերմանիա
1987   Ֆրանսիա
Ստրասբուգ
  ԽՍՀՄ   Հարավսլավիա   Իտալիա
1989   Գերմանիա
Բոնն
  Գերմանիա   Հարավսլավիա   Իտալիա
1991   Հունաստան
Աթենք
  Հարավսլավիա   Իսպանիա   ԽՍՀՄ
1993   Միացյալ Թագավորություն
Շեֆֆիլդ
  Իտալիա   Հունգարիա   Իսպանիա
1995   Ավստրիա
Վիեննա
  Իտալիա   Հունգարիա   Գերմանիա
1997   Իսպանիա
Սևիլյա
  Հունգարիա   Հարավսլավիա   Ռուսաստան
1999   Իտալիա
Ֆլորենցիա
  Հունգարիա   Խորվաթիա   Իտալիա
2001   Հունգարիա
Բուդապեշտ
  Հարավսլավիա   Իտալիա   Հունգարիա
2003   Սլովենիա
Կռան
  Սերբիա   Խորվաթիա   Հունգարիա
2006   Սերբիա
Բելգրադ
  Սերբիա   Հունգարիա   Իսպանիա
2008   Իսպանիա
Մալագա
  Չեռնոգորիա   Սերբիա   Հունգարիա
2010   Խորվաթիա
Զագրեբ
  Խորվաթիա   Իտալիա   Սերբիա
2012   Նիդերլանդներ
Էյդխովեն
  Սերբիա   Չեռնոգորիա   Հունգարիա
2014   Հունգարիա
Բուդապեշտ
  Սերբիա   Հունգարիա   Իտալիա
2016   Սերբիա
Բելգրադ

Մեդալների աղյուսակ

խմբագրել
Տեղը Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   Հունգարիա 12 6 5 23
2   Սերբիա
  Սերբիա և Չեռնոգորիա
  Հարավսլավիա
 
3
1
2
6
1
0
8
9
1
0
4
5
5
1
14
20
3   Ռուսաստան
  ԽՍՀՄ
 
0
5
5
0
3
3
1
2
3
1
10
11
4   Իտալիա 3 2 6 11
5   Գերմանիա
 
0
0
2
2
3
1
0
4
2
0
1
3
5
1
3
9
6   Խորվաթիա 1 2 0 3
7   Չեռնոգորիա 1 1 0 2
8   Նիդերլանդներ 1 0 1 2
9   Շվեդիա 0 3 0 3
10   Ֆրանսիա 0 1 0 1
11   Իսպանիա 0 1 3 4
12   Բելգիա 0 0 3 3
13   Ավստրիա 0 0 1 1
Ընդհանուր 31 32 30 93

Կանանց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն

խմբագրել

Կանանց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն, միջազգային մրցաշար եվրոպական՝ կանաց ազգային հավաքականների միջև։ Այն անցկացվում է 2 տարին 1 անգամ ԼԵՆ-ի հովանու ներքո։ Առաջին մրցաշարը անց է կացվել 1985 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոում։ Բոլորից շատ՝ 5 անգամ, Եվրոպայի չեմպիոն է դարձել Իտալիայի ազգային հավաքականը։ Ներկայումս գործող չեմպիոն է համարվում Իտալիայի հավաքականը։ Մինչև 1997 թվականը Եվրոպայի ջրագնդակի առաջնություն անց էր կացվում ջրային սպորտաձևերի Եվրոպայի առաջնության հետ միասին, բայց 1999 թվականից այն սկսեց անցկացվել որպես առանձին մրցաշար։

Մրցաշարին մասնակցող երկրները և մրցանակակիրները

խմբագրել
Կանաց ջրագնդակի Եվրոպայի առաջնություն
Տարի Անցկացման վայր (երկիր և քաղաք) Ոսկի Արծաթ Բրոնզ
1985   Նորվեգիա
Օսլո
  Նիդերլանդներ   Հունգարիա   Գերմանիա
1987'   Ֆրանսիա
Ստրասբուրգ
  Նիդերլանդներ   Հունգարիա   Ֆրանսիա
1989   Գերմանիա
Բոնն
  Նիդերլանդներ   Հունգարիա   Ֆրանսիա
1991   Հունաստան
Աթենք
  Հունգարիա   Նիդերլանդներ   Իտալիա
1993   Միացյալ Թագավորություն
Լիդս
  Նիդերլանդներ   Ռուսաստան   Հունգարիա
1995   Ավստրիա
Վիեննա
  Իտալիա   Հունգարիա   Նիդերլանդներ
1997   Իսպանիա
Սևիլյա
  Իտալիա   Ռուսաստան   Նիդերլանդներ
1999   Իտալիա
Պռատո
  Իտալիա   Նիդերլանդներ   Ռուսաստան
2001   Հունգարիա
Բուդապեշտ
  Հունգարիա   Իտալիա   Ռուսաստան
2003   Սլովենիա
Լյուբլյանա
  Իտալիա   Հունգարիա   Ռուսաստան
2006   Սերբիա
Բելգրադ
  Ռուսաստան   Իտալիա   Հունգարիա
2008   Իսպանիա
Մալագա
  Ռուսաստան   Իսպանիա   Հունգարիա
2010   Խորվաթիա
Զագրեբ
  Ռուսաստան   Հունաստան   Նիդերլանդներ
2012   Նիդերլանդներ
Էյնդխովեն
  Իտալիա   Հունաստան   Հունգարիա
2014   Հունգարիա
Բուդապեշտ
  Իսպանիա   Նիդերլանդներ   Հունգարիա
2016   Սերբիա
Բելգրադ

Մեդալների աղյուսակ

խմբագրել
Տեղը Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   Իտալիա 5 2 1 8
2   Նիդերլանդներ 4 3 3 10
3   Ռուսաստան 3 2 3 8
4   Հունգարիա 2 5 5 12
5   Իսպանիա 1 1 0 2
6   Հունաստան 0 2 0 2
7   Ֆրանսիա 0 0 2 2
8   Գերմանիա 0
0
0
0
0
0
0
1
1
0
1
1
Ընդհանուր 15 15 15 45

Աշխարհի գավաթ

խմբագրել

Ջրագնդակի աշխարհի գավաթ, մրցաշար, որը անցկացվում է տղամարդկանց և կանանց ջրագնդակի ազգային հավաքականների միջև։

Մրցաշարը անց է կացվում 1979 թվականից ՖԻՆԱ-ի հովանու ներքո։ Մինչև 1999 թվականը մրցաշարը անցկացվում էր 2 տարին 1 նագամ, բայց 2002 թվականից սկսած այն անց է կացվում 4 տարին 1 ագամ։

Մրցանակակիրներ

խմբագրել

Տղամարդիկ

խմբագրել
Տարի Քաղաք 1–ին տեղ 2–րդ տեղ 3-րդ տեղ
1979
  Հարավսլավիա Ռիեկա   Հունգարիա   ԱՄՆ   Հարավսլավիա
1981
  ԱՄՆ Լոնգ–Բիչ   ԽՍՀՄ   Հարավսլավիա   Կուբա
1983
  ԱՄՆ Մալիբու   ԽՍՀՄ   Գերմանիա   Իտալիա
1985
  Գերմանիա Դույսբուրգ   Գերմանիա   ԱՄՆ   Իսպանիա
1987
  Հունաստան Սալոնիկ   Հարավսլավիա   ԽՍՀՄ   Գերմանիա
1989
  Գերմանիա Բեռլին   Հարավսլավիա   Իտալիա   Հունգարիա
1991
  Իսպանիա Բարսելոնա   ԱՄՆ   Հարավսլավիա   Իսպանիա
1993
  Հունաստան Աթենք   Իտալիա   Հունգարիա   Ավստրալիա
1995
  ԱՄՆ Ատլանտա   Հունգարիա   Իտալիա   Ռուսաստան
1997
  Հունաստան Աթենք   ԱՄՆ   Հունաստան   Հունգարիա
1999
  Ավստրալիա Սիդնեյ   Հունգարիա   Իտալիա   Իսպանիա
2002
  Հարավսլավիա Բելգրադ   Ռուսաստան   Հունգարիա   Հարավսլավիա
2006
  Հունգարիա Բուդապեշտ   Սերբիա և Չեռնոգորիա   Հունգարիա   Իսպանիա
2010
  Ռումինիա Օռադյա   Սերբիա   Խորվաթիա   Իսպանիա
2014
  Ղազախստան Ալմաթի   Սերբիա   Հունգարիա   Խորվաթիա

Կանայք

խմբագրել
Տարի Քաղաք 1-ին տեղ 2-րդ տեղ 3-րդ տեղ
1979
  ԱՄՆ Մերսեդ   ԱՄՆ   Նիդերլանդներ   Ավստրալիա
1980
  Պորտուգալիա Բրեդա   Նիդերլանդներ   ԱՄՆ   Կանադա
1981
  Ավստրալիա Բրիսբեն   Կանադա   Նիդերլանդներ   Ավստրալիա
1983
  Կանադա Կվեբեկ   Նիդերլանդներ   ԱՄՆ   Ավստրալիա
1984
  ԱՄՆ Իրվայն   Ավստրալիա   ԱՄՆ   Նիդերլանդներ
1988
  Նոր Զելանդիա Կրայստչերչ   Նիդերլանդներ   Հունգարիա   Կանադա
1989
  Նիդերլանդներ Էյնդխովեն   Նիդերլանդներ   ԱՄՆ   Հունգարիա
1991
  ԱՄՆ Լոնգ–Բիչ   Նիդերլանդներ   Ավստրալիա   ԱՄՆ
1993
  Իտալիա Կատանիա   Նիդերլանդներ   Իտալիա   Հունգարիա
1995
  Ավստրալիա Սիդնեյ   Ավստրալիա   Նիդերլանդներ   Հունգարիա
1997
  Ֆրանսիա Նանսի   Նիդերլանդներ   Ռուսաստան   Ավստրալիա
1999
  Կանադա Վիննիպեգ   Նիդերլանդներ   Ավստրալիա   Իտալիա
2002
  Ավստրալիա Պերթ   Հունգարիա   ԱՄՆ   Կանադա
2006
  Չինաստան Տյանցզին   Ավստրալիա   Իտալիա   Ռուսաստան
2010
  Նոր Զելանդիա Կրայստչերչ   ԱՄՆ   Ավստրալիա   Չինաստան
2014
  Ռուսաստան Խանտի–Մանսիյսկ   ԱՄՆ   Ավստրալիա   Իսպանիա

Աշխարհի լիգա

խմբագրել

Ջրագնդակի աշխարհի լիգա, կոմերցիոն մրցույթ ջրագնդակ սպորտաձևում՝ ազգային հավաքականների միջև։ Առաջնությունը ացկացվում է ՖԻՆԱ–ի հովանու ներքո՝ 2002 թվականից տղամարդկանց, 2004–ից կանանց միջև։ Մրցաշարը անց է կացվում սպորտաձևի ճանաչվածությունը բարձրացնելու համար։

Մրցակցության համակարգը

խմբագրել

Աշխարհի լիգայի խաղարկությունը ընթանում է 2 փուլով։ Առաջին փուլը իրենից ներկայացնում է մի շարք տարածքային մրցույթների շարք։ Ամեն տարածաշրջանից մեկ կամ երկու ամենալավ թիմերը անցնում են սուպեր–եզրափակիչ։ Այդ տարածաշրջաններն են՝ Ամերիկա, Աֆրիկա, Ասիա և Օվկանիա, և մի քանի խումբ Եվրոպայից։ Առաջնությունը կազմակերպող երկրները մասնակցում են սուպեֆինալին մրցույթից դուրս։

Սուպեր–եզրափակչի մասնակիցները (սովորաբար 8 թիմ) բաժանվում են 2 խմբի։ Ըստ խաղերի արդյունքների խմբերում ձևավորվում են քառորդ եզրափակչի զույգեր։ Քառորդ եզրափակչի հաղթողները շարունակում են պայքարը Փլեյ–օֆի մեդալների համար, իսկ պարտվողները զբաղեցնում են 5–8–րդ տեղերը։

Աշխարհի առաջնության մրցանակակիրների համար սահմանված են դրամական պարգևներ։ Տղամարդկանց մոտ հաղթողը պարգևատրվում է 100000 դոլարով, իսկ կանանց հաղթողը՝ 50000 դոլար։

Մրցանակակիրներ

խմբագրել

Տղամարդիկ

խմբագրել
Տարի Սուպեր–եզրափակչի անցկացման վայրը 1–ին տեղ 2–րդ տեղ 3–րդ տեղ
2002
  Հունաստան Պատրի   Ռուսաստան   Իսպանիա   Հունգարիա
2003
  ԱՄՆ Նյու–Յորք   Հունգարիա   Իտալիա   ԱՄՆ
2004
  ԱՄՆ Լոնգ–Բիչ   Հունգարիա   Սերբիա և Չեռնոգորիա   Հունաստան
2005
  Սերբիա և Չեռնոգորիա Բելգրադ   Սերբիա և Չեռնոգորիա   Հունգարիա   Գերմանիա
2006
  Հունաստան Աթենք   Սերբիա և Չեռնոգորիա   Իսպանիա   Հունաստան
2007
  Գերմանիա Բեռլին   Սերբիա   Հունգարիա   Ավստրալիա
2008
  Իտալիա Գենույա   Սերբիա   ԱՄՆ   Ավստրալիա
2009
  Չեռնոգորիա Պադգորիցա   Չեռնոգորիա   Խորվաթիա   Սերբիա
2010
  Սերբիա Նիշ   Սերբիա   Չեռնոգորիա   Խորվաթիա
2011
  Իտալիա Ֆլորենցիա   Սերբիա   Իտալիա   Խորվաթիա
2012
  Ղազախստան Ալմաթի   Խորվաթիա   Իսպանիա   Իտալիա
2013
  Ռուսաստան Չելյաբինսկ   Սերբիա   Հունգարիա   Չեռնոգորիա
2014
  ԱՄԷ Դուբայ   Սերբիա   Հունգարիա   Չեռնոգորիա

Կանայք

խմբագրել
Տարի Սուպեր–եզրափակչի անցկացման վայրը 1-ին տեղ 2-րդ տեղ 3-րդ տեղ
2004
  ԱՄՆ Լոնգ–Բիչ   ԱՄՆ   Հունգարիա   Իտալիա
2005
  Ռուսաստան Կիրիշի   Հունաստան   Ռուսաստան   Ավստրալիա
2006
  Հունաստան Աթենք   ԱՄՆ   Իտալիա   Ռուսաստան
2007
  Գերմանիա Բեռլին   ԱՄՆ   Ավստրալիա   Հունաստան
2008
  Իսպանիա Սանտա–Կրուս–դե–Տեներիֆե   Ռուսաստան   ԱՄՆ   Ավստրալիա
2009
  Ռուսաստան Կիրիշի   ԱՄՆ   Կանադա   Ավստրալիա
2010
  ԱՄՆ Լա–Խոյա   ԱՄՆ   Ավստրալիա   Հունաստան
2011
  Չինաստան Տյանցզին   ԱՄՆ   Իտալիա   Ավստրալիա
2012
  Չինաստան Չանշու   ԱՄՆ   Ավստրալիա   Հունաստան
2013
  Չինաստան Պեկին   Չինաստան   Ռուսաստան   ԱՄՆ
2014
  Չինաստան Կունշան   ԱՄՆ   Իտալիա   Ավստրալիա

Ջրագնդակի կանոնները

խմբագրել

Ջրագնդակի կանոնները տարածվում են Լեն-ի և ՖԻՆԱ-ի բոլոր մրցաշարերին։

Կանոն 1. Խաղադաշտ և սարքավորում

խմբագրել

Կանոն 1.1

խմբագրել

Կազմակերպիչ կազմակերպությունը պետք է պատասխանատու լինի խաղադաշտի ճիշտ դասավորման, բոլոր ցուցանակների տեղադրման համար պետք է ապահովի բոլոր նախատեսված հարմարանքները և սարքավորումները։

Կանոն 1.2

խմբագրել

Եթե խաղը վարում է մեկ մրցավար, ապա մրցավարը պետք է լինի այն կողմում, որտեղ գտնվում է պաշտոնական սեղանը, իսկ եզրային դատավորները պետք է լինեն հակառակ կողմում։

Կանոն 1.3

խմբագրել

Տղամարդկանց խաղերի ժամանակ դարպասագծերի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 20 մետր, և ոչ ավելի, քան 30 մետր։ Աղջիկների խաղերի ժամանակ պետք է լինի ոչ պակաս, քան 20 մետր և ոչ ավելի, քան 25 մետր։ Լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 10 մետր, և ոչ ավելի, քան 20 մետր։

Կանոն 1.4

խմբագրել

Խաղադաշտի չափն ու դասավորությունը
- Տղամարդկանց 30 x 20 մ
- Կանանց 25 x 20 մ
Խաղադաշտի երկու կողմերում պետք է հստակ նշվի հետևյալը.
- Սպիտակ ցուցանակ՝ նշանակում է դաշտի եզրագիծ
- Կարմիր ցուցանակ՝ 2 մ
- Դեղին ցուցանակ՝ 5 մ
- Կանաչ ցուցանակ՝ կենտրոն։

Կանոն 1.5

խմբագրել

Բավարար տարածք պետք է տրամադրվի մրցավարներին, որպեսզի հնարավորություն ունենան ազատ տեղաշարժվելու ամբողջ խաղադաշտի եզրագծով։

Կանոն 1.6

խմբագրել

Քարտուղարը պետք է տրամադրի առանձին սպիտակ, կապույտ, կարմիր և դեղին դրոշներ, յուրաքանչյուրի չափը 0.35 մ x 0.20 մ։

Կանոն 2. Դարպասներ

խմբագրել

Կանոն 2.1

խմբագրել

Դարպասաձողի հաստությունը պետք է լինի 7.5 սմ։ Երկու ուղղահայաց դարպասաձողերի հեռավորությունը պետք է լինի 3 մ, հորիզոնական դարպասաձողը ջրի մակարդակից բարձր պետք է լինի 0.9 մ։

Կանոն 3. Գնդակը

խմբագրել

Կանոն 3.1

խմբագրել

Գնդակը պետք է լինի կլոր և ջրամեկուսիչ, պետք է ունենա օդախցիկ։

Կանոն 3.2

խմբագրել

Գնդակի կշիռը պետք է լինի ոչ պակաս, քան 400 գրամ և ոչ ավելի, քան 450 գրամ։

Կանոն 4. Գլխարկներ

խմբագրել

Կանոն 4.1

խմբագրել

Գլխարկները պետք է լինեն հակապատկեր գույնի կամ կոնտրաստի, հաստատված մրցավարների կողմից, ինչպես նաև գնդակի գույներին։ Թիմերը կարող են մրցավարների կողմից պահանջել, և կրել սպիտակ կամ կապույտ գլխարկներ։ Դարպասապահները պետք է կրեն կարմիր գլխարկներ։ Գլխարկները պետք է ամրացվեն կզակի տակ։ Եթե խաղացողը կորցնում է գլխարկը խաղի ընթացքում, ապա այդ խաղացողին պետք է փոխարինել այն ժամանակ, երբ այդ խաղացողի թիմը տիրապետումն է գնդակին։ Գլխարկները պետք է կրվի ամբողջ խաղի ընթացքում։

Կանոն 4.2

խմբագրել

Գլխարկները պետք է ունենան ականջի պահպանիչ, որոնք պետք է լինեն նույն գույնի ինչպիսին թիմինն է, բացառությամբ դարպասապահի, որը կարող է ունենալ կարմիր պաշտպանիչներ։

Կանոն 4.3

խմբագրել

Գլխարկները պետք է համարակալված լինեն երկու կողմերից համարներով 10 սմ բարձրությամբ։ Դարպասապահը հագնում է #1 գլխարկը, մյուս գլխարկները պետք է համարակալված լինեն 2-ից մինչև 13-ը։ Փոխարինող դարպասապահը պետք է կրի կարմիր գույնի գլխարկ համարակալված 13 համարով։ Խաղացողին չի թույլատրվում փոխել իր գլխարկը խաղի ընթացքում, բացառությամբ մրցավարի թույլտվության և քարտուղարի իրազեկման։

Կանոն 4.4

խմբագրել

Միջազգային խաղերի համար, գլխարկների վրա է ցուցադրվում են երկրի միջազգային կոդը երեք տառից, և կարող է ցուցադրվել ազգային դրոշը։ Երկրի կոդը պետք է ունենա 4սմ բարձրություն։

Կանոն 5. Թիմերը և փոխարինողները

խմբագրել

Կանոն 5.1

խմբագրել

Յուրաքանչյուր թիմ կազմված է յոթ խաղացողներից, որոնցից մեկը պետք է լինի դարպասապահ և կրի դարպասապահի գլխարկ, և ոչ ավելի, քան վեց պահեստային խաղացողներ, որոնք կարող են խաղալ որպես փոխարինող։

Կանոն 5.2

խմբագրել

Բոլոր խաղացողները, որոնք խաղը սկսելուց առաջ, տվյալ պահին չեն խաղում, մարզիչները և պաշտոնատար անձինք, բացառությամբ գլխավոր մարզիչի, պետք է նստած լինեն պահեստայինների նստարանին և չպետք է տեղաշարժվեն, բացառությամբ ընդմիջումների ընթացքում կամ timeout-ների ընթացքում։ Հարձակվող թիմի գլխավոր մարզիչին թույլատրվում է տեղաշարժվել մինչև 5 մետրանոց գիծ՝ ցանկացած պահի։

Թիմերը պետք է փոխեն կողմերը միայն երկրորդ խաղակեսից հետո և լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսին։ Երկու թիմերի պահեստային նստարանները պետք է գտնվեն պաշտոնական սեղանի հակառակ կողմում։

Կանոն 5.3

խմբագրել

Թիմի ավագը պետք է խաղա թիմի հիմնական կազմում և պատասխանատու լինի իր թիմի լավ վարքի ու կարգապահության համար։

Կանոն 5.4

խմբագրել

Խաղացողները պետք է կրեն ոչ թափանցիկ լողազգեստ և հեռացնեն մարմնից բոլոր այն առարկաները, որոնք կարող են վնասվածք հասցնել։

Կանոն 5.5

խմբագրել

Խաղացողները չպետք է ունենան մարմնի վրա որևէ քսուք, յուղի կամ ցանկացած նման նյութի։ Եթե մրցավարը նկատեց նման բան խաղից առաջ, ապա կարգադրում է այն հեռացնել, ընդ որում խաղի սկիզբը չի հետաձգվում։ Եթե նման դեպք նկատվում է խաղի ժամանակ, ապա խաղացողը հեռացվում է խաղից և փոխարինող խաղացողին թույլատրվում մտնել դաշտ անմիջապես։

Կանոն 5.6

խմբագրել

Խաղի ցանկացած ժամանակ մի խաղացողը կարող է փոխարինվել մյուսով, ընդ որում փոխարինվող խաղացողը գալիս է մուտքի տարածք, և միայն այդ ժամանակ փոխարինողը իրավունք ունի դաշտ մուտք։ Եթե այս օրենքով դարպասապահի փոխարիում է կատարվում, ապա փոխարինողը պարտավոր է կրել դարպասապահի գլխարկ։ Այս կանոնով չի թույլատրվում փոխարինում, մրցավարի տուգանային հարված նշանակելու և տուգանային հարված կատարելու դեպքում, բացառությամբ timeout-ի։

Կանոն 5.7

խմբագրել

Փոխարինողը կարող է մուտք գործել խաղադաշտ ցանկացած տեղից.

  • ընդմիջումների ժամանակ,
  • երբ գրանցվել է դարպասի գրավում,
  • timeout-ի ժամանակ,
  • փոխարինելու վնասվածք ստացած խաղացողին։

Կանոն 5.8

խմբագրել

Փոխարինող խաղացողը պետք է պատրաստ լինի փոխարինելու իր թիմակցին առանց հետաձգման։ Եթե փոխարինողը պատրաստ չէ, խաղը պետք է շարունակել առանց փոխարինման և ցանկացած ժամանակ փոխարինողը կարող է մտնել դաշտ մուտքի տարածքից։

Կանոն 5.9

խմբագրել

Եթե դարպասապահը փոխարինվել է, ապա կարող է, խաղալ ցանկացած դիրքում։

Կանոն 5.10

խմբագրել

Եթե դարպասապահը վնասվածքի պատճառով պետք է լքի խաղը, ապա մրցավարները թույլ են տալիս անհապաղ փոխարինել նրան խաղացողներից մեկով, որը պետք է կրի դարպասապահի գլխարկ։

Կանոն 6. Պաշտոնատար անձինք

խմբագրել

Կանոն 6.1

խմբագրել

ՖԻՆԱ-ի միջոցառումներին մասնակցող պաշտոնատար անձինք են՝ երկու մրցավարներ, երկու եզրային մրցավարներ, ժամապահներ և քարտուղարներ, յուրաքանչյուրը իր լիազորություններով և պարտականություններով։

Կանոն 6.2

խմբագրել

Կախված կարևորության աստիճանից, խաղերը կարելի է վերահսկել չորսից ութ պաշտոնյաներով, որոնք են՝

  • մրցավարներ և եզրային դատավորներ, երկու մրցավարներ և երկու եզրային դատավորներ, կամ երկու մրցավար, առանց եզրային դատավորների, կամ մեկ մրցավար և երկու եզրային դատավոր,
  • ժամապահներ և քարտուղարներ, մեկ ժամապահ և մեկ քարտուղար։ Ժամապահը պետք է արձանագրի յուրաքանչյուր թիմի գնդակի պահման ժամկետները։ Քարտուղարը պետք է արձանագրի կոնկրետ ժամանակահատվածներում փաստացի տեղի ունեցող խաղային պահերը, վերահսկի timeout-ները և ընդմիջումների միջև ժամանակահատվածները, արձանագրի խաղը համապատասխան 10.1 կանոնի։

Կանոն 7. Մրցավարները

խմբագրել

Կանոն 7.1

խմբագրել

Մրցավարները պետք է բացարձակ վերահսկողություն իրականացնի խաղի ընթացքում։ Նրանց իշխանությունը ուժի մեջ մտնում ամբողջ ժամանակ, երբ խաղացողները և մրցավարները գտնվում են լողավազանում։ Մրցավարների բոլոր որոշումները վերջնական են։

Կանոն 7.2

խմբագրել

Մրցավարը պետք է սուլիչով ազդարարի խաղի սկիզբը, հայտարարի խփված գոլերը, ազատ նետումը, անկյունից նետումը, չեզոք նետումը և կանոնների խախտումը։

Կանոն 7.3

խմբագրել

Մրցավարները պետք է ձեռնպահ մնա հայտարարելու այն խախտումները որ իրենց կարծիքով, առավելություն կտա հարձակվող թիմին։ Մրցավարները չպետք է հայտարարի սովորական խախտում, երբ դեռ կա հնարավորություն խաղարկելու գնդակը։ Մրցավարները կիրառում են այդ սկզբունքը լիարժեք չափով։ Նրանք չպետք է, օրինակ, հայտարարեն սովորական խախտում ի հօգուտ մի խաղացողի, որը գնդակով է և ընթանում է դեպի հակառակորդի դարպասը, քանի որ դա համարվում է առավելություն պաշտպանվող թիմին։

Կանոն 7.4

խմբագրել

Մրցավարը իրավունք ունի ջրից հեռացնել ցանկացած խաղացողի, եթե խաղացողը հրաժարվում է լքել խաղադաշտը, ապա մրցավարը իրավունք ունի դադարեցնել խաղը։

Կանոն 7.5

խմբագրել

Մրցավարը իրավունք ունի հեռացնել լողավազանից ցանկացած խաղացողի, փոխարինողի, հանդիսատեսի կամ պաշտոնատար այլ անձանց, որոնք խանգարում են մրցավարներին կատարել իրենց պարտականությունները պատշաճ և անկողմնակալ ձևով։

Կանոն 7.6

խմբագրել

Մրցավարը իրավունք ունի դադարեցնել խաղը ցանկացած ժամանակ, եթե, նրա կարծիքով, խաղացողների կամ հանդիսատեսի պահվածքը կարող է հանգեցնել անախորժությունների։

Կանոն 8. Եզրային դատավորներ

խմբագրել

Կանոն 8.1

խմբագրել

Եզրային դատավորները պետք է գտնվեն այն կողմում, որտեղ պաշտոնական սեղանն է, յուրաքանչյուրը դարպասի գծի վրա։

Կանոն 9. Ժամապահներ

խմբագրել

Կանոն 9.1

խմբագրել

Ժամապահների պարտականություններն են

  • արձանագրել խաղի ճշգրիտ ժամկետները, րոպեանոց դադարները, խաղակեսերի միջև ընկած ժամանակահատվածները,
  • արձանագրել թիմերի գնդակին տիրելու ժամանակները,
  • արձանագրել խաղից հեռացման ժամանակները, հեռացված խաղացողի ետ մտնելու ժամանակը,
  • պարզորոշ հայտարարում է խաղի վերջին րոպեն և լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի վերջին րոպեն,
  • յուրաքանչյուր րոպեական դադարից 45 վայրկյան հետո սուլիչի ազդակ տա։

Կանոն 9.2

խմբագրել

Ժամապահը պետք է ազդանշան տա խաղակեսի ավարտի համար և նրա ազդանշանը միանգամից պետք է մտնի ուժի մեջ, բացառությամբ այն դեպքում՝

  • երբ մրցավարը նշանակել է տուգանային հարված,
  • եթե գնդակը գտնվում է օդում և անցնում է դարպասի գիծը, (համարվում է գոլ)։

Կանոն 10. Քարտուղարներ

խմբագրել

Կանոն 10.1

խմբագրել

Քարտուղարների պարտականությունները.

  • արձանագրել խաղը, այդ թվում՝ խաղացողներին, հաշիվը, րոպեանոց դադարները, խաղից հեռացումները, տուգանային հարվածները, անհատական խախտումները,
  • վերահսկել հեռացված խաղացողների ժամանակը, ազդարարել նրանց մուտքը համապատասխան դրոշ բարձրացնելով,
  • ազդարարել և կարմիր դրոշը բարձրացնել, երբ խաղադաշտ են մտնում սխալ տեղից,
  • ազդարարել, առանց հապաղելու, և բարջրացնել կարմի դրոշը, երբ խաղացողը կատարել է երրորդ անձնական խախտումը։

Կանոն 11. Խաղի տևողությունը

խմբագրել

Կանոն 11.1

խմբագրել

Խաղի պետք է կազմված լինի չորս խաղակեսից՝ յուրաքանչյուրը ութ րոպե մաքուր ժամանակ։ Ժամանակը պետք է սկսել, երբ խաղացողը կպչում է գնդակին, մրցավարների սուլիչի պահին խաղի ժամանակը կանգնեցվում է։

Կանոն 11.2

խմբագրել

Առաջին և երրորդ խաղակեսերից հետո նշանակվում է 2 րոպեանոց ընդմիջում, և հինգ րոպեանոց ընդմիջում՝ երկրորդ խաղակեսից հետո, երբ թիմերը փոխում են կողմերը։

Կանոն 11.3

խմբագրել

Եթե հաշիվը հավասար է ապա նշանակվում է լրացուցիչ երկու՝ երեք րոպեանոց խաղակեսեր, հինգ րոպե հանգստից հետո։ Ընդմիջումը տևում է երկու րոպե։ Եթե երկու լրացուցիչ խաղակեսից հետո հաշիվը հավասար է, ապա նշանակվում է տուգանային հարվածներ։

Կանոն 12. Րոպեանոց դադար TIMEOUTS

խմբագրել

Կանոն 12.1

խմբագրել

Յուրաքանչյուր թիմ մեկ խաղի ընթացքում կարող է պահանջել, երկու՝ մեկ րոպեանոց դադար (timeouts)։ Խաղի ցանկացած պահին, եթե տվյալ թիմը տիրում է գնդակին, մարզիչը իրավունք ունի րոպեանոց դադար վերցնել։

Կանոն 12.2

խմբագրել

Րոպեանոց դադարից հետո խաղը պետք է վերսկսել դաշտի մեջտեղից, բացառությամբ, եթե timeout պահանջվել է տուգանային հարվածից առաջ կամ անկյունային նետումից առաջ, որը պետք է պահպանվի։

Կանոն 13. Խաղի սկիզբ

խմբագրել

Կանոն 13.1

խմբագրել

Ծրագրի մեջ նշված առաջին թիմը կրում է սպիտակ գլխարկ, և սկսում է խաղը մրցավարական սեղանի ձախ կողմում, հակաոակորդ թիմը կրում է մուգ գլխարկ, և սկսում խաղը մրցավարական սեղանի աջ կողմում։

Կանոն 13.2

խմբագրել

Ամեն խաղասկզբից առաջ խաղացողները պետք է զբաղեցնեն իրենց տեղերը դարպասագծի մոտ։

Կանոն 13.3

խմբագրել

Համոզվելուց հետո, որ թիմերը պատրաստ են, մրցավարը սկսում է խաղը դաշտի կենտրոնից։

Կանոն 13.4

խմբագրել

Եթե մրցավարը նկատի, որ գնդակը ջուրն է ընկել ի հօգուտ թիմերից մեկի, կարող է կանգեցնել խաղը և նետել վիճաբանական՝ դաշտի կենտրոնից։

Կանոն 14. Դարպասի գրավում (գոլ)

խմբագրել

Կանոն 14.1

խմբագրել

Դարպասի գրավում արձանագրվում է, երբ գնդակը ամբողջովին հատում է դարպասի գիծը։

Կանոն 14.2

խմբագրել

Գոլ կարող են խփել դաշտի ցանկացած մասից, բացառությամբ դարպասապահի, որը իրավունք չունի գնդակին դիպչել կիսադաշտից այն կողմ։

Պատկերասրահ

խմբագրել

Կոնտակտային տվյալներ

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
  • «Ազատության անպարտելիությունը», 2006, ԱՄՆ
  • «Ջրագնդակ», 1980, ԽՍՀՄ

Գրականություն

խմբագրել
  • Անատոլի Ենդովիցկի-«Ջրագնդակը` իմ ճակատագիրն է»
  • Սերգեյ Ֆրոլով-«Ջրագնդակ»
  • Իլյա Պետրովիչ Շտեմլեր-«Ջրագնդակի ուղեցույց»
  • Մ. Ն. Մաքսիմովա, Մ. Ն. Մարինիչ, Ն. Ժ. Բուլգակովա-«Ջրային սպորտաձևեր»
  • Ա. Պ. Գիլդ, Բ. Ա. Գոյհման, Ֆ. Մ. Տալիշեվ-«Ջրագնդորդի մարզումները»
  • Իլյա Պավլովիչ Շտեմլեր- «Հարձակումը-հաղթանակի մարտավարությունն է»
  • Շտեյնբախ Վալերի Լվովիչ-«Ջրագնդակի ուղեցույց»
  • Ջեսսի Ռասսել-«Տղամարդկանց ջրագնդակի առաջնությունը ամառային 2008 թվականի օլիմպիական խաղերում»
  • Ջեսսի Ռասսել-«Կանանց ջրագնդակի առաջնությունը ամառային 2008 թվականի օլիմպիական խաղերում»
  • Ջեսսի Ռասսել-«Ջրագնդակը 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերում»
  • Ջեսսի Ռասսել-«Ջրագնդակը 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերում»
  • Ջեսսի Ռասսել-«Տղամարդկանց ջրագնդակը 2009 թվականի ամառային միջազգային ուսանողական առաջնությունում»
  • Ջեսսի Ռասսել-«Տղամարդկանց ջրագնդակը 2011 թվականի ամառային միջազգային ուսանողական առաջնությունում»
  • Ջեսսի Ռասսել-«Լողավազան»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://olympics.com/fr/sports/water-polo/
  2. 3-րդ տեղի համար խաղը չի անցկացվել, Ֆրանսիան արժանացել է 2 բրոնզե մեդալի
  3. Առաջնությունը պաշտոնական չէր
  4. Արդյունքը անհայտ
  5. 3-րդ տեղի համար խաղը չի անցկացվել, Շվեդիան արժանացել է բրոնզե մեդալի
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Մրցաշարերը առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար կատարվել են առանձին-առանձին
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 Եզրափակիչ մրցաշարը круговой системе]]
  8. Մինչև 1993 թվականը
  9. Հարավսլավիա 1993-2003 թվականներին, Սերբիա և Չեռնոգորիա 2003-2006 թվականներին
  10. 2006 թվականից

Աղբյուրներ

խմբագրել

ՀՋՖ Արխիվացված 2015-02-03 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրագնդակ» հոդվածին։