Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան (հունվարի 27, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, փաստաբան, ՀՀ արդարադատության նախարար 2019 թվականի հունիսի 19-ից[1] մինչև 2021 թվականի օգոստոսի 3-ը։ 2021 թվականի օգոստոսի 4-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
Ռուստամ Բադասյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018 - 2019 | ||||
| ||||
2019 - 2021 | ||||
| ||||
04.08.2021-ից | ||||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան, փաստաբան և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | հունվարի 27, 1991 (33 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն
խմբագրել2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով։ 2013 թվականին ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով։ 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2012-2013 թվականներին որպես առաջատար մասնագետ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում։ 2013-2014 թվականներին որպես հետաքննիչ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում[1]։
2014-2015 թվականներին աշխատել է Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան։
2015-2018 թվականներին աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում` իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր։
2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։
2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուստամ Բադասյանին նշանակալ է արդարադատության նախարար[2][3]։
2021 թվականի օգոստոսի 4-ից զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է։
Բադասյանի հայրը` Վարդան Բադասյանը, Հայաստանի ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Ի՞նչ կենսագրություն ունի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը».
- ↑ «Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար».
- ↑ «Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
Նախորդող Արտակ Զեյնալյան |
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան 2019 - 2021 |
Հաջորդող Կարեն Անդրեասյան |