Սերբախորվաթերեն, սերբերի, խորվաթների, չեռնոգորցիների և մուսուլման-բոսնիացիների լեզուն։ Խոսողների թիվը՝ 21 միլիոն (2005 թվական)։

Սերբախորվաթերեն
ранее Srpskohrvatski jezik, Српскохрватски језик
Տեսակբնական լեզու, մակրոլեզու, կենդանի լեզու և pluricentric language?
ԵնթադասWestern South Slavic languages?
ԵրկրներԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Սերբիա Սերբիա
Խորվաթիա Խորվաթիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Պաշտոնական կարգավիճակ Սերբիա
{{{2}}} Խորվաթիա
{{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Կոսովո Կոսովո[1]
Խոսողների քանակ19 000 000 մարդ (2022)[2]
Լեզվակիրների թիվըմոտ 21 մլն[3]
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Սլավոնական ճյուղ
Հարավսլավոնական խումբ
Արևմտյան ենթախումբ
Գրերի համակարգկիրիլիցա (վուկովիցա), լատինական այբուբեն (գաևիցա
IETFsh
ISO 639-1sh
ISO 639-3hbs

     Տարածք, որտեղ սերբախորվաթերենը խոսվում է մեծամասնության կողմից։ (2005)
 Serbo-Croatian language Վիքիպահեստում

Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական, լեզուների հարավային խմբին։ Ունի 3 հիմնական բարբառ՝ շտոկավական, չակավական, կայկավական։ Միջին հայերենի յուրաքանչյուր ձայնավոր (ի, ե, ա, օ, ու) կարող է լինել և երկար, և՝ կարճ։ Ունի 25 բաղաձայն, որոնցից 5-ը փափուկ է։ Բաղաձայն ր-ն հանդես է գալիս վանկարար դերով։ Շեշտը արտաշնչական տոնային (երաժշտական) է (բարձրացող երկար և կարճ, իջնող երկար և կարճ)։ Ունի 6 հոլով և կոչականի առանձին ձև, բայը՝ 4 անցյալ և 2 ապառնի ժամանակ։ Սերբախորվաթերենը օգտագործում է 12-րդ այբուբեն՝ կիրիլիցան, որը մոտ է ռուսերեն այբուբենին, և լատինիցան, որը լատիներեն այբուբենի ձևափոխված տարբերակն է։ Հնագույն հուշարձանները դարից են։ Ժամանակակից գրական լեզուն ձևավորվել է 19-րդ դարի 1-ին կեսին՝ շտոկավական բարբառի ժողովրդական խոսվածքների հիման վրա։ Գրական լեզվում կան տարածքային (մեծ մասամբ բառապաշարային) տարբերություններ, որոնք պայմանավորված են խորվաթիայի և սերբիայի մարզերում նրա զարգացման ոչ միօրինակ պայմաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Constitution of the Republic of Kosovo» (PDF). էջ 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  3. Ethnologue 14 report for language code:SRC
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբախորվաթերեն» հոդվածին։