Սվամի Վիվեկանանդա

Հնդկական հնդիկ վանական եւ փիլիսոփա

Սվամի Վիվեկանանդա (իսկական անունը՝ Նարենդրանատհ Դատտ, հունվարի 12, 1863(1863-01-12)[1][2][3][…], Swami Vivekananda's Ancestral House & Cultural Centre, Բրիտանական Հնդկաստան[4] - հուլիսի 4, 1902(1902-07-04)[1][2][3][…], Belur, Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5]), հնդիկ հումանիստ մտածող, կրոնական բարենորոգիչ ու հասարակական գործիչ։

Սվամի Վիվեկանանդա
բենգալերեն՝ স্বামী বিবেকানন্দ
Ծնվել էհունվարի 12, 1863(1863-01-12)[1][2][3][…] Swami Vivekananda's Ancestral House & Cultural Centre, Բրիտանական Հնդկաստան[4]
Մահացել էհուլիսի 4, 1902(1902-07-04)[1][2][3][…] (39 տարեկան) Belur, Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5]
բնական մահով[6]
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
ԱզգությունՀնդիկներ և Kayastha?
Դավանանքհինդուիզմ[5]
Մասնագիտությունվանական, փիլիսոփա, գրող, բանաստեղծ, ուսուցիչ, spiritual leader, հռետոր և երգիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, Social Reform or Revolution?, կրոն, հինդուիզմ[7] և Յոգա[7]
Ալմա մատերՆախագահական համալսարան[5], Շոտլանդական եկեղեկցական քոլեջ և Կալկաթայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5] և բենգալերեն[8][9]
ՈւսուցիչՌամակրիշնա
ԱշակերտներShuddhananda Bharati?, Swami Paramananda?, Swami Swarupananda?, Swami Virajananda?, Sister Nivedita? և William Hastie?
Ստորագրություն
Изображение автографа
 Swami Vivekananda Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Եղել է Ռամակրիշնայի աշակերտը, զարգացրել նրա գաղափարները։ 1880-1884 թվականներին փիլիսոփայություն է ուսումնասիրել Կալկաթայի համալսարանում, 1893 թվականին, վեդանտան քարոզելու նպատակով, մեկնել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ 1897 թվականին հիմնադրել է «Ռամակրիշնայի առաքելություն» կրոնաբարենորոգչական ընկերությունը։ Մարդկության «փրկության» միակ միջոցը, ըստ Վիվեկանանդայի, հոգևոր-կրոնական փորձին դիմելն է Հինդուիզմի փիլիսոփայության հիմքը համարել է վեդանտան, որը համադրել է սանքհյայի և յոգայի հետ և մոտեցրել եվրոպական փիլիսոփայության հասկացություններին։ Վիվեկանանդան մերժել է Էմպիրիկական աշխարհի պատրանքայնությունը և ողջ արարվածը համարել աստվածային խաղ։ Որպես անձնավորության իդեալ առաջադրելով հոգեոր ներամփոփվածությունը, միաժամանակ կոչ է արել ակտիվորեն ծառայել մարդկությանը։ Վիվեկանանդան Հնդկաստանի ազգային անկախության և սոցիալական բարօրության գաղափարախոսն է, դատապարտել է հարստահարումը, ռասայական և զավթողական մղումները։ Սոցիալական արդարության իրականացնող է համարել «ստորին դասակարգերին», որոնք, նրա կարծիքով, կվերացնեն գույքային անհավասարությունը և կհաստատեն իրենց տիրապետությունը։ Սակայն դրան կարելի է հասնել անձնավորությանը վեդանտայի ոգով դաստիարակելու, անհատի և ազգի կամքը կռելու ճանապարհով։ Վիվեկանանդաի քարոզների դեմոկրատական բովանդակությունը նպաստել է Հնդկաստանում ազատագրական շարժմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվամի Վիվեկանանդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 464