Ստրիդոր (լատիներեն նշանակում է «ճռռոց կամ քերող աղմուկ»), բարձր ձայնով արտակրծքավանդակային շնչառության հետևանքով ձևավորված ձայն, որը առաջանում է կոկորդում կամ բրոնխի ստորին հատվածում օդի բուռն, տուրբուլենտ հոսքից։ Այն տարբերվում է ստերտորից, որը աղմուկ է և ծագում է կոկորդից։

Ստրիդորը ֆիզիկական նշան է, որն առաջանում է շնչուղիների նեղացած կամ խցանված լինելու պատճառով։ Այն կարող է լինել ինսպիրատոր՝ ներշնչական, էքսպիրատոր՝ արտաշնչական և երկֆազային, թեև սովորաբար լսվում է ներշնչման ժամանակ։ Ինսպիրատոր ստրիդորը հաճախ հանդիպում է կռուպ ունեցող երեխաների մոտ։ Դա կարող է վկայել ծանր պայմանների պատճառով շնչուղիների լուրջ խցանման մասին, ինչպիսիք են էպիգլոտիդը, շնչուղիներում գտնվող օտար մարմինը կամ կոկորդի ուռուցքը։

Ստրիդոր
Կռուպով 13 ամսական երեխայի մոտ ինսպիրատոր և էքսպիրատոր ստրիդոր
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունՕտորինոլարինգոլոգիա, մանկաբուժություն
ՀՄԴ-10R06.1
 Stridor Վիքիպահեստում

Պատճառներ

խմբագրել

Ստրիդորը կարող է առաջանալ հետևյալ պատճառներից՝

Ախտորոշում

խմբագրել

Ստրիդորը հիմնականում ախտորոշվում է հիվանդության պատմության և ֆիզիկական հետազոտության հիման վրա՝ հիմքում ընկած խնդիրը կամ վիճակը բացահայտելու նպատակով։

Կրծքավանդակի և պարանոցի ռենտգեն հետազոտությունը, բրոնխոսկոպիան, CT-սկանավորումը և/կամ ՄՌՏ-ն կարող են բացահայտել կառուցվածքային պաթոլոգիաները։

Ճկուն ֆիբրոբրոնխոսկոպիան հնարավորություն է տալիս գնահատելու ձայնալարի գործառույթը, ինչպես նաև հայտնաբերելու շնչուղիների սեղղման, ճնշման կամ վարակի նշաններ։

Բուժում

խմբագրել

Թթվածնով հագեցվածության նվազումը համարվում է շնչուղիների խցանման ուշ նշան, հատկապես առողջ թոքեր ունեցող և նորմալ գազափոխանակություն ունեցող երեխաների մոտ։ Որոշ հիվանդներ անհապաղ շնչափողի ինտուբացիայի կամ տրախեոստոմիայի կարիք են ունենում։ Եթե ինտուբացիան կարող է հետաձգվել որոշակի ժամանակահատվածով, կարելի է դիմել մի շարք այլ հնարավոր միջոցների՝ կախված իրավիճակի ծանրությունից, հիվանդի վիճակից։ Դրանք ներառում են՝

  • Լիարժեք կառավարելի մոնիթորինգ, դեմքի թթվածնային դիմակի օգտագործում, մահճակալի վրա գլխի բարձր դրիքի ապահովում, օպտիմալ պայմաններ (օրինակ՝ 45-90 աստիճան)
  • Ինհալյացիոն ռացեմիկ ադրենալինի՝ էպինեֆրինի, օգտագործումը (0,5-ից 0,75 մլ 2,25% ռացեմիկ էպինեֆրին՝ ավելացված 2,5-3 մլ նորմալ ֆիզիոլոգիական լուծույթին) այն դեպքերում, երբ ստրիդորի առաջացման պատճառ կարող է լինել շնչուղիների այտուցը։ Կարող է օգտագործվել նաև ինհալյացիոն կոդեին 3 մգ/կգ-ից ոչ ավելի դեղաչափով, բայց ոչ ռացեմիկ ադրենալինի հետ միասին` փորոքային առիթմիայի զարգացման վտանգի պատճառով։
  • Դեքսամետազոնի (Դեկադրոն) օգտագործումը 4–8 մգ 8 -12 ժամ այն դեպքերում, երբ ստրիդորի առաջացման պատճառ կարող է լինել շնչուղիների այտուցը։ Հաշվի պետք է առնել, որ որոշակի ժամանակ (ժամանակային ինտերվալ՝ միջակայք) կարող է պահանջվել դեքսամետազոնի լիարժեք ազդման համար։
  • Ինհալացիոն հելիօքսի օգտագործում(70% հելիում, 30% թթվածին), ազդեցությունը գրեթե ակնթարթային է։ Հելիումը, լինելով ավելի քիչ խիտ գազ, քան ազոտը, նվազեցնում է շնչուղիներով տուրբուլենտ հոսքը։ Անհրաժեշտ է միշտ ապահովել շնչուղիների բաց վիճակը։

Գեր հիվանդների մոտ պաննիկուլուսի (ճարպային հյուսվածքի խիտ շերտ է, որը բաղկացած է ավելորդ ենթամաշկային ճարպից, տեղակայված է որովայնի ստորին հատվածում) բարձրացումը 80%-ով թեթևացնում է ախտանիշները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Holinger LD (1980). «Etiology of stridor in the neonate, infant and child». Ann. Otol. Rhinol. Laryngol. 89 (5 Pt 1): 397–400. doi:10.1177/000348948008900502. PMID 7436240. S2CID 20514618.
  2. Wittekamp, Bastiaan HJ. Clinical review: Post-extubation laryngeal edema and extubation failure in critically ill adult patients. Crit Care. 2009; 13(6): 233.

Արտաքին հղումներ

խմբագրել