Վիլհելմ ֆոն Պոլենց
Վիլհելմ ֆոն Պոլենց (գերմ.՝ Wilhelm von Polenz, հունվարի 14, 1861[1][2], Cunewalde, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա - նոյեմբերի 13, 1903[1][2], Բաուտցեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ), գերմանացի գրող։
Վիլհելմ ֆոն Պոլենց գերմ.՝ Wilhelm von Polenz | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1861[1][2] |
Ծննդավայր | Cunewalde, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա |
Վախճանվել է | նոյեմբերի 13, 1903[1][2] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Բաուտցեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ-փաստաբան |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Wilhelm von Polenz Վիքիպահեստում |
Սկզբնական շրջանում գրել է դրամաներ («Հայնրիխ ֆոն Քլայստ», 1891, «Անդրեաս Բոքհոլդ», 1898 և այլն)։ Կրել է Է. Զոլայի նատուրալիզմի ազդեցությունը։ Լայն ճանաչում է գտել Պոլենցի Բրայտենդորֆի քահանան» (1893), «Գյուղացի Բյուտները» (1895, հայ․ հրտ․ 1910), «Գերեզմանափորը» (1897) եռերգությունը, որտեղ նկարագրված է նահապետական կացութաձևի կործանումը կապիտալիզմի քայքայիչ ներգործությամբ։ «Գյուղական պատմվածքներ» (1901) ժողովածուում պատկերված են աղքատ գյուղացիների, բատրակների կյանքի դրամատիկական դրվագները։ «Ապագայի երկիրը» (1903) ակնարկաշարում Պոլենցը քննադատական վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի հասարակարգի նկատմամբ։ Գրել է նաև բանաստեղծություններ («Բերքի ժամանակը», հրտ․ 1904, ժողովածու)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 351)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ ֆոն Պոլենց» հոդվածին։ |