Վիքիպեդիա:Ստուգելիություն

↱

Վիքիպեդիայում տեղեկություն տեղադրելու համար հիմք է ոչ թե նրա «ճշմարտացիությունը», այլ «ստուգելիությունը»։ Սա նշանակում է, որ ընթերցողը պետք է հնարավորություն ունենա հավաստիանալ, որ Վիքիմեդիայի տրամադրած նյութը հրատարակված է հեղինակավոր աղբյուրներում[1]։ Հոդվածների հեղինակները պետք է ներկայացնեն հեղինակավոր աղբյուրներ քաղվածքների և այն տեղեկությունների համար, որոնց իսկությունը կարող է դրվել կասկածի տակ։

Տեղեկատվության ստուգելիությունը պետք չէ շփոթել համացանցում նյութի հասանելիութկան հետ։ Թղթե հրատարակության նյութերը կարող են լիովին ապահովել ստուգելիության պայմանը, եթե անգամ առանձին մասնակիցներ հնարավորություն չունեն օգտվել այդ հրատարակությունից։ Համացանցի նյութերը կարող են հասանելի լինել բոլորին, բայց չհամարվել ստուգելի, քանի որ պարզ չէ, թե ով և ինչ հիմքերով է տեղադրել նյութը։

Ստուգելիությունը, Վիքիպեդիայի կանոնակարգի հիմնական բաղկացուցիչներից է Չեզոք տեսակետ և Ոչ մի սկզբնական հետազոտություն կանոնների հետ միասին։ Այս կանոնները սահմանում են Վիքիպեդիայում հոդվածների որակին և բնույթին վերաբերվող պահանջները։ Հոդվածների հեղինակներին խորհուրդ է տրվում ծանոթանալ այս երեք կանոններին և ղեկավարվել նրանց պահանջներով։

Ապացուցելու բեռը

խմբագրել

Երբ որևէ մասնակից կասկած է հայտնում հոդվածում բերված որևէ տեղեկության, ապա աղբյուրների հղումը պետք է ներկայացնի այն մասնակիցը, ով ավելացրել է կամ վերականգնել է այդ տեղեկությունը հոդվածում։ Ցանկացած նյութ, որը կասկած է հարուցում կամ քաղվածք պետք է հաստատվի հավաստի աղբյուրների տեղեկություններով։ Սա չի նշանակում, որ աղբյուրի հղումներ է պետք տալ հոդվածի յուրաքանչյուր պնդմանը։ Եթե հեղինակը գտնում է, որ փաստ ներկայացնելը կարևոր չէ, և կարող է ստուգվել աղբյուրներով, որ ներկայացվել են ավելի վաղ կամ ներկայացված են հոդվածի վերջում և եթե որևէ այլ մասնակից չի պահանջել տեղեկությունը վավերացնել, ապա կարելի է տեղեկությանը հեղինակավոր աղբյուրի հղում չտալ։ Եթե նյութը չի պարունակում արտասովոր տեղեկություններ, չի նշում կարևոր տվյալներ՝ թվեր և չափեր, ապա կարելի է հղումներ չտեղադրել։ Աղբյուրը պետք է նշված լինի պարզ և ճշգրիտ, որ հեշտ լինի գտնել կասկածը պարզաբանող տեքստը կամ նախադասությունը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հեղինակավոր» եզրը այս կանոնակարգում օգտագործվում է «վստահություն ներշնչող», «վստահելի» իմաստով