Տորոնտո (անգլ.՝ Toronto), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Երկրի ամենամեծ քաղաքն է, ինչպես նաև Օնտարիո նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հարավային Օնտարիոյում՝ Օնտարիո լճի հյուսիսարևմտյան ափին։ 2011 թվականին կատարված մարդահամարի տվյալներով՝ Տորոնտոյի բնակչությունը կազմում է 2 615 060 մարդ։ Հանդիսանում է առավել ոչ միատարր բնակավայրերից. բնակչության 49%-ը ծնվել է Կանադայից դուրս։ Միսիսոգա, Բրեմթոն և Մարքեմ քաղաքների հետ Տորոնտոն ձևավորում է Մեծ Տորոնտոյի քաղաքային ագլոմերացիան (Greater Toronto Area, կրճատ՝ GTA)` 6 054 191 ընդհանուր բնակչությամբ (2011)։

Քաղաք
Տորոնտո
Toronto
Դրոշ Զինանշան


Diversity Our Strength
ԵրկիրԿանադա Կանադա
ՆահանգՕնտարիո
ՀամայնքՕնտարիո
ՔաղաքապետՋոն Թորի
Հիմնադրված էՕգոստոսի 27, 1793 (որպես Յորք) թ.
Մակերես630 կմ²
ԲԾՄ76±1 մետր
Պաշտոնական լեզուԱնգլերեն
Բնակչություն2 615 060 մարդ (2011)
Ագլոմերացիա6 054 191
ՏեղաբնականունՏորոնտացի
Ժամային գոտիUTC-4, ամառը UTC-3
Հեռախոսային կոդ416 և 647
Փոստային դասիչM
Պաշտոնական կայքtoronto.ca
Տորոնտո (Կանադա)##
Տորոնտո (Կանադա)

Տորոնտոն համարվում է «Ոսկե պայտ» կոչվող պայմանական տարածաշրջանի մաս, որտեղ կենտրոնացված է երկրի հիմնական բնակչությունը։ Կանադայի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը բնակվում է Տորոնտոյից 500 կմ շառավղի վրա։

Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատկերասրահներով և թանգարաններով։

Կանադայի «տնտեսական շարժիչն» է, որտեղ կենտրոնացված են բազմաթիվ ձեռնարկություններ։ «The Economist» պարբերականը 2011 թվականին Տորոնտոյին ներկայացրել էր որպես 4-րդ առավել բարձր կենսամակարդակ ունեցող քաղաք[1] Տորոնտոյում է գտնվում Տորոնտոյի ֆոնդային բորսան, ինչպես նաև երկրի առաջատար բանկային կազմակերպությունների զգալի մասը[2]։

Ունի հինգ բարձրագույն լիգաների սպորտային ակումբներ՝ «Տորոնտո Մեյփլ Լիֆս» (հոկեյ), «Տորոնտո Բլու Ջեյս» (բեյսբոլ), «Տորոնտո Ռեպտորս» (բասկետբոլ), «Տորոնտո Արգոնավթս» (կանադական ֆուտբոլ) և «Տորոնտո ՖԱ» (ֆուտբոլ

Անվանում

խմբագրել

Հիմնադրել են անգլիացիները 1793 թվականին որպես ամրացված ավան՝ Տորոնտո «հավաքավայր» հնդկացիական գյուղի տեղում, և ի պատիվ Յորքի դքսի անվանել Յորք։ 1834 թվականին դասվել է քաղաքների կարգը՝ Տորոնտո անունով[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տորոնտոն հայտնվել է «Մեծ քսանյակի» մեջ
  2. http://www.fraserinstitute.org/WorkArea/DownloadAsset.aspx?id=2520
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորոնտո» հոդվածին։