Քաաբայի տաճար (արաբ․՝ الكعبة‎‎), խորանարդաձև կառույց Մեքքայի կենտրոնում[2], մուսուլմանների գլխավոր սրբավայրը[3]։ Վաղ ժամանակներից սկսած ողջ աշխարհի մուսուլմանները աղոթելիս ուղղվում են դեպի Քաաբա։ Ըստ մուսուլմանների՝ Քաաբան Ալլահի առաջին տունն է, որ խորհրդանշում է մուսուլմանների միասնությունը և մուսուլմանները դեպի Մեքքա են ուղղում իրենց սրտերն ու մարմինները։ Քաաբան մուսուլմանները կոչում են ալ-բեյթ ալ հարամ ( المسجد الحرام ), որ թարգմանաբար նշանակում է Սուրբ տուն։ Մեկ այլ անուանում ևս ունի Բեյթուլ Ալլահ՝ Աստծու տուն։ Ինչ վերաբերում է Քաաբա բառին, այն արաբերէն է և թարգմանաբար նշանակում է ուղղանկիւն (الكعب‎ )։

Քաաբա
الكعبة‎‎
Հիմնական տվյալներ
Տեսակսրբատեղի
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ՏեղագրությունՄեքքա
Դավանանքիսլամ
Կազմված էkiswah?, Սև քար, Kaaba door? և corners of the Kaaba?
Երկարություն11,68 մետր[1], 9,9 մետր[1], 12,04 մետր[1] և 10,18 մետր[1]
Բարձրություն12,95 մետր[1]
Մակերես119 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
 Kaaba Վիքիպահեստում
Քաաբայի հատակագիծը

Ի սկզբանե եղել է հեթանոսական տաճար, որտեղ եղել են արաբական տարբեր կուռքեր։ Մուհամմադ մարգարեի՝ Մեքքայից Մադինա (Յասրիբ) փախուստի ժամանակ՝ 622 թվականից, մուսուլմաններն աղոթելիս ուղղվում էին Երուսաղեմ, իսկ Մեքքայի ազատագրումից հետո՝ Քաաբա։

Պատմություն

խմբագրել

Ավանդության համաձայն՝ երբ ծնվեց Աբրահամի և Հագարի որդի Իսմայիլը, նրա մյուս կինը՝ Սառան, խանդեց ու խնդրեց Աբրահամին, որ նրանց իրենից հեռու ուղարկի։ Այդ ժամանակ ամենազոր Ալլահը լուսավորեց Աբրահամին (արաբերեն՝ Իբրահիմ), որ նա տանի նրանց Մեքքա։ Նրանց այնտեղ թողնելուց հետո Աբրահամը ժամանակ առ ժամանակ այցելում էր նրանց։ Որոշ ժամանակ անց Աբրահամը այցելության գնաց այնտեղ և տեսավ Իսմայիլին, որ նետեր էր արձակում Զամզամ աղբյուրի մոտ։ Նրան տեսնելիս Աբրահամը փաթաթվեց նրան հարազատ հոր պես ու ասաց, որ Ալլահը հրամայել է, որ այստեղ մի տուն կառուցի։

Այսպիսով՝ Աբրահամը և Իսմայիլը կառուցում են Ալլահի Տան պատերը։ Իսմայիլը քարեր էր հավաքում, և Աբրահամը կառուցում դրանցով պատերը։ Երբ պատը հասավ որոշ բարձրության, Աբրահամը իր կանգնած տեղը մի քար տեղադրեց, և իր որդու հետ միասին Աղաչեցին Ալլահին` ասելով, որ ընդունի տունը։ Դրանից հետո Իսմայիլի սերունդները շարունակեցին ապրել այդ տարածքներում` հայտնի դառնալով որպես «հագարացի»՝ իր մոր անունով, կամ «արաբ»՝ անապատաբնակ, քոչվոր։

Մեկ այլ ավանդության համաձայն՝ Քաաբան կառուցել էր Ադամը, իսկ Իբրահիմն ու Իսմայիլը միայն վերակառուցել են այն[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.generalcomtech.com/kabah/eng-php/dimensions--holy-kabah.php
  2. Al-Azraqi (2003). Akhbar Mecca: History of Mecca. էջ 262. ISBN 9773411273.
  3. Wensinck, A. J; Kaʿba. Encyclopaedia of Islam IV p. 317
  4. Wensinck, Arent Jan (1978). "Kaʿba". In van Donzel, E.; Lewis, B.; Pellat, Ch. & Bosworth, C. E. (eds.). The Encyclopaedia of Islam, New Edition, Volume IV: Iran–Kha. Leiden: E. J. Brill. pp. 317–322. OCLC 758278456.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաաբա» հոդվածին։